Հունիս. Միքայել Մարտիրոսյան

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը». իսկ հետո ի՞նչ եղավ

Հորինում է Ալեն Բալայանը

Կերան, կերան վերջապես կշտացան։ Ուզեցին տուն մտնել, տեսան տունը չկա։ Հասկացան, որ տունը իրենք են կերել։ Որոշեցին նոր տուն շինել։ Եղբայրները բերեցին քար եւ փայտե դուռ ու մի տուն կառուցեցին։ Նրանք նաեւ ասֆալտե նոր ճանապարհ կառուցեցին, ինչպես նաեւ վերանորոգեցին գյուղացու սայլը։

Եթե ես հայտնվեի ձկան փորի մեջ

Հորինում է Ալեն Բալայանը

Մի օր ծովում մի մեծ ձուկ ինձ կուլ տվեց, եւ ես հայտնվեցի ձկան փորի մեջ։ Այնտեղ մութ էր եւ խոնավ։ Այդպես մեկ օր մնացի այնտեղ։ Ես մի պլան մտածեցի, որ դուրս գամ այնտեղից։ Որոշեցի ձեռքերով եւ ոտքերով խփել ձկան փորին, որպեսզի նա բերանը բացի, եւ ես կարողանամ դուրս գալ այնտեղից։

Ես սկսեցի ուժեղ խփել ձկան փորին եւ ձուկը բերանը բացեց, եւ ես դուրս եկա այնտեղից եւ լողալով դուրս եկա ծովից։

Իմ ընկերը

Պատմում է Ալեն Բալայանը

Ստասը իմ ընկերն է։ Նա շատ լավ մարդ է, եւ ես նրա հետ ամեն օր խաղում եմ։ Ստասի հետ նկարում եմ, շփվում եմ նրա հետ։ Ես նրան շատ եմ սիրում։ Նա սիրում է խաղալ։ Ստասը ունի ընկերնոր։ Նա սիրում է բասկետբոլ խաղալ եւ հեծանիվ քշել։ Մենք միասին հաճախ գնում ենք ձուկ որսալու։ Եվ շատ ձկներ ենք բռնում։ Ստասի հետ խաղում ենք վիդեոխաղեր։ Նա շատ աշխույժ է եւ ուրախ։ Ունի ուղիղ, շագանակագույն մազեր։ Նա ցածրահասակ է։ Ստասը իմ ամենալավ ընկերն է

Կոշիկի և պանրի երկխոսությունը

Հորինում է Ալեն Բալայանը

Կոշիկն ասաց.

-Բարև, պանի’ր։ Ո՞նց ես։

Պանիրը պատասխանեց.

-Շատ լավ եմ։

Կոշիկը հարցրեց.

-Ի՞նչ ես անում։

Պանիրը պատասխանեց.

-Ես գիրք եմ կարդում։

Կոշիկը հարցրեց.

-Ի՞նչ գիրք ես կարդում ։

Պանիրը պատասխանեց.

-Ես մի պանրի մասին եմ կարդում։

Կոշիկը հարցրեց.

-Հետաքրքիր գիրք է՞։

Կոշիկը պատասխանեց.

-Այո, շատ հետաքրքիր գիրք է։

Կոշիկը հարցրեց.

-Ինձ համար էլ կկարդա՞ս, խնդրում եմ ։

Պանիրը պատասխանեց.

-Այո, իհարկե, վաղը արի իմ տուն, քեզ համար կկարդամ։

Կոշիկն էլ ուրախ պատասխանեց.

-Շնորհակալ եմ, պանի’ր։

Եթե ես հայտնվեի ձկան փորի մեջ

Պատմում է Միքայել Մարտիրոսյանը

Եթե ես հայտնվեյի ձկան փորի մեջ, ես կուսումնասիրեի, թե ինչ կա նրա ներսում: Դա շատ հետաքրքիր կլիներ: Ես հնարավորություն կունենայի տեսնելու, թե ինչպես են ձկները շնչում, կամ, երբ ինչ որ բան են ուտում, որտեղ է հայտնվում այդ սնունդը, ինչպես է այն մարսվում: Ինձ թվում է դա ինչ որ չափով նաև  տհաճ կլիներ:

Իմ ընկերը

Պատմում է Միքայել Մարտիրոսյանը

Իմ ընկերը մեր բակից մի տղա է: Նա մեր դիմացի շենքում է բնակվում: Նա շատ ընկերասեր է և հոգատար: Մենք շատ ենք սիրում խաղալ միասին:
Մի անգամ,երբ ես դուրս եկա բակ խաղալու, պատահաբար նրան հանդիպեցի: Նա ուրախացավ,երբ տեսավ ինձ և ժպտաց:Նա ինձ համար անակնկալ էր պատրաստել: Նա ինձ համար խաղալիք էր բերել:
Ես նրան շատ լավ ընկեր եմ համարում: