Հանրապետության դասվարների վերապատրաստում կրթահամալիրում

28741485_1825778607472299_1657979689_nՎայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևելյան դպրոց, 2-2 դասարան

Դասվար՝ Անահիտ Հարությունյան

Օրերը՝  ապրիլի  4, 5, 6

Իրականացվող նախագիծը՝ «Զատիկ»

Օր առաջին (ապրիլի 4)

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», Ֆիզկուլտուրա

Տևողությունը՝ 9.30-10.50

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝ մարզական ներքնակ, հենացատկ, մարզանստարան, օղակներ, ցատկապարաններ:

Նպատակը, խնդիրները՝

  • Կատարել շարային հրամաններ՝ «Հավսար», «Զգաստ», «Ազատ», «Աջ-դարձ», «Ձախ-դարձ», «Ետ-դարձ», «Միասյուն շարվիր», «Տողանով շարվիր», «Տողանից երկտողան շարվիր», «Կից քայլերով ձեռքերի տարածությամբ բացազատվիր».
  • Կարողանալ ճիշտ քայլել՝ ոտքը դնել՝ կրունկից անցնելով թաթին.
  • Կարողանալ ճիշտ քայլել՝ շարժվելով հավասարաչափ արագությամբ.
  • Կարողանալ ճիշտ վազել՝ նայել առաջ ու վազել ոտնաթաթերի վրա.
  • Կարողանալ ցատկել, կատարել հեռացատկ.
  • Կարողանալ ցատկապարանով կատարել ոստյուններ՝ այն պտտեցնելով առաջ.
  • Կարողանալ գլորվել ու կատարել գլուխկոնծի մարմնամարզական ներքնակի վրայով.
  • Կարողանալ օղակը պտտեցնել աջ, ձախ ձեռքերի, պարանոցի, մեջքի վրա.
  • Աշխատանքային հիգիենայի կանոնների պահպանում.
  • Թիմային մտածողության ձևավորում:

Ուսումնական պարապմունքի նկարագրություն

Շարային վարժություններ
Դարձումներ, քայլք, վազք
Շարափոխումներ
Նախավարժանք, մարմնամարզական վարժություններ
Ցատկեր, գլուխկոնծի, սահումներ մարզանստարանի վրայով
Խաղեր օղակով ու ցատկապարանով
Էստաֆետային խաղեր

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», մաթեմատիկա

Թեմա՝  Արտադրյալ, բաժանում

Տևողությունը՝ 9.30-10.10

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝  անհատական նեթբուք-նոթբուք

Նպատակը, խնդիրները՝

  • Պահպանել գործողությունների կատարման կարգը թվային արտահայտություններում.
  • Կարողանալ լուծել -ով ավելի, պակաս, -անգամ ավելի, պակաս խնդիրներ
  • Ms word-ի գործիքների կիրառում.
  • Էլեկտրոնային փոստի կիրառում:

Ուսումնական պարապմունքի նկարագրություն

Սկիզբը՝ Սկսել բանավոր համրանքով՝ հաշվել առաջ ու հետ, կիրառել արտադրյալ, քանորդ հասկացությունները:

Սովորողները նախապես իրենց համակարգիչների համապատասխան թղթապանակներում ունենում են ներբեռնած համապատասխան ֆայլը`4.04.18: Առաջադրանքները կատարելուց հետո դրանք պահպանում են, այնուհետև ուղարկում են էլեկտրոնային փոստով:

Կիսատ մնացած առաջադրանքները ավարտել տանը:

Առարկա՝ «Ես և շրջակա աշխարհը» + տեխնոլոգիա

Թեմա՝ Ձու

Տևողությունը՝ 12.35-13.35

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝  ձվեր, թասեր, ասեղ, խոշորացույց, ջրաներկեր, վրձին

Նպատակը, խնդիրները՝

  • Ուսումնասիրություններ կատարելու ու դրանց մասին պատմելու կարողության զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում.
  • Աշխատանքային հիգիենայի կանոնների կիրառում ու պահպանում:

Ուսումնական պարապմունքի նկարագրություն՝

Ձուն ուսումնասիրելի զգայարանների միջոցով ու պատմել.
Դատարկել ձվի պարունակությունը, ուսումնասիրել, պատմել.
Ներկել դատարկած ձվերը.
Պատրաստել ձվածեղ ու հյուրասիրել:

Օրվա բովանդակությունն ըստ ժամատախտակի (դասացուցակ)

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ֆիզկուլտուրա
10:10-10:55`Ֆիզկուլտուրա
11:00 — 11:45՝  Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35` Մաթեմատիկա
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35`  Ես և շրջակա աշխարհը + տեխնոլոգիա՝ ձու

Լրացուցիչ նյութեր

Մարմնամարզական ընդմիջում

Աչքերի վարժություն

Օր երկրորդ (ապրիլի  5, հինգշաբթի)

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», մայրենի լեզու + կերպարվեստ

Թեմա՝ Ձու (հանելուկներ ձվի մասին,  հանելուկ-պատմություններ ձվի մասին)

Տևողությունը՝ 9.30-10.10, 10.35-11.20

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, սպիտակ թղթեր, վրձին, ջրաներկ:

Նպատակը, խնդիրները՝

  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում, հասկանալով ընթերցել, պատասխանել հարցերին.
  • Էլեկտրոնային բառարանի գործածում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում.
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում

Աշխատանքաին ուղղությունները՝

  • Բանավոր զրույց-քննարկում
  • Ընթերցանություն. բլոգը որպես ընթերցարան
  • Ստեղծագործական աշխատանք
  • Նկարչական աշխատանք

Ուսումնական պարապմունքի նկարագրությունը

Սկիզբը. Սկսել ձվի մասին զրույցով: Մտագրոհ մեթոդով ասել բառեր, որոնք պատասխանում են  ինչպիսի՞ հարցին ու որոշում են, թե ձուն ինչպիսինն է:

Ընթերցել բլոգի «Ընթերցարան 2» բաժնում հրապարակված հանելուկները: Անհասկանալի բառերը բացատրել էլեկտրոնային բառարանի օգնությամբ:

Հորինել հանելուկ-պատմություններ ձվի մասին:

Աշխատանքներն ավարտել տանը, պատմությունները ուղարկելով էլեկտրոնային փոստին:

Նկարչական աշխատանք. Սովորողները նկարում են Ձվե կերպարներ:

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», մաթեմատիկա

Թեմա՝  Երկնիշ թվի «բնութագրում»

Տևողությունը՝ 12.55-13.35

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝  նախօրոք պատրաստված քարտեր՝ թվային արտահայտություններով, սպիտակ թղթեր, մատիտներ:

Նպատակը, խնդիրները՝

  • Զույգերով աշխատելու կարողության զարգացում.
  • Պահպանել գործողությունների կատարման կարգը թվային արտահայտություններում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ճիշտ կիրառում.
  • Ուշադրությունը կենտրոնացնելու, «արագ» մտածելու կարողության զարգացում:

Ուսումնական պարապմունքի նկարագրություն

Սկիզբը՝ Սկսել բանավոր համրանքով՝ հաշվել առաջ ու հետ, լուծել թվային շղթա:

Սովորողները խմբեր են կազմում, յուրաքանչյուր խմբում՝ երկու սովորող, այնուհետև ստանում են քարտեր, որոնց վրա գրված է թվային արտահայտություն (օրինակ՝ 7 x 8 – 24 =), լուծելով այն, սովորողները ստանում են պատասխան, որը ցանկացած երկնիշ թիվ է: Թիվը բնութագրում են օգտագործելով զույգ-կենտ, երկնիշ-միանիշ, նախորդ-հաջորդ թվեր, հարևան թվեր, կլորացումը մինչև մոտակա տասնյակը, ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքովհասկացությունները: Թիվը ավելացնում, պակասեցնում են 1-ով, 10-ով, նույնքան:

5.04.2018

Խմբերն ամփոփում  են իրենց աշխատանքը՝ գնահատելով, թե քանի ճիշտ պատասխան ունեցան:

Օրվա բովանդակությունն ըստ ժամատախտակի (դասացուցակ)

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` «Իմացումի հրճվանք», մայրենի լեզու, ընթերցանություն
10:10-10:55` Անգլերեն/ «Իմացումի հրճվանք», մայրենի լեզու, ընթերցանություն
11:00 — 11:45` «Իմացումի հրճվանք», կերպարվեստ
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` «Իմացումի հրճվանք», բանավոր մաթեմատիկա

Լրացուցիչ նյութեր

Մարմնամարզական ընդմիջում

Աչքերի վարժություն

Օր երրորդ (ապրիլի  6, ուրբաթ)

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», մաթեմատիկա

Թեմա՝  Արտադրյալ, բաժանում

Տևողությունը՝ 9.30-10.10

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝  անհատական նեթբուք-նոթբուք

Նպատակը, խնդիրները՝

  • Պահպանել գործողությունների կատարման կարգը թվային արտահայտություններում.
  • Կարողանալ լուծել -ով ավելի, պակաս, -անգամ ավելի, պակաս խնդիրներ
  • Ms word-ի գործիքների կիրառում.
  • Էլեկտրոնային փոստի կիրառում:

Ուսումնական պարապմունքի նկարագրություն

Սկիզբը՝ Սկսել բանավոր համրանքով՝ հաշվել առաջ ու հետ, կիրառել արտադրյալ, քանորդ հասկացությունները:

Սովորողները նախապես իրենց համակարգիչների համապատասխան թղթապանակներում ունենում են ներբեռնած համապատասխան ֆայլը`6.04.18: Առաջադրանքները կատարելուց հետո դրանք պահպանում են, այնուհետև ուղարկում են էլեկտրոնային փոստով:

Կիսատ մնացած առաջադրանքները ավարտել տանը:

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», ազգային խաղեր, հեծանիվ

Թեմա՝ հեծանվավարություն, ազգային խաղեր

Տևողությունը՝ 11.00-11.45

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝ հեծանիվ

Աշխատանքային ուղղությունները՝

  • Ազգային խաղեր՝ «Ասեղ, թել, հանգույց», «Ծուղրուղու»
  • Հեծանվավարություն

Նպատակը, խնդիրները՝

  • Արագ կողմնորոշվելու ընդունակության զարգացում.
  • Կանոնների պահպանում ու կիրառում.

Ուսումնական պարապմունքի նկարագրությունը

Սովորողները բաժանվում են երկու խմբի (առաջին խումբ՝ հինգ սովորող, երկրորդ խումբ՝ 14 սովորող): Սովորողների 5 հոգանոց խմբերը հերթափոխով վարում են հեծանիվ (ուսուցիչ՝ Սյուզի Սարգսյան), իսկ երկրորդ խումբը խաղում է ազգային խաղեր:

Առարկա՝ «Իմացումի հրճվանք», ես և շրջակա աշխարհը + տեխնոլոգիա

Թեմա՝ Զատիկ-բրդուճներ

Տևողությունը՝ 12.00-12.35

Անհրաժեշտ նյութերմիջոցներ՝ հաց, լոլիկ, զեյթուն, թթվասեր, հազարի տերևներ, խոհանոցային տախտակ, դանակ, գոգնոց

Նպատակը, խնդիրները

  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում.
  • Աշխատանքային հիգիենայի կանոնների կիրառում ու պահպանում
  • Ստեղծագործական մոտեցման ցուցաբերում:

Ուսումնական պարապմունքի նկարագրությունը

Սովորողները պատրաստում են զատիկ-բրդուճներ:

Օրվա բովանդակությունն ըստ ժամատախտակի (դասացուցակ)

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` «Իմացումի հրճվանք», մաթեմատիկա
10:10-10:55` Անգլերեն/ սեղանի խաղեր
11:00 — 11:45` «Իմացումի հրճվանք», հեծանիվ, մարզական խաղեր
11:50-12:35`   «Իմացումի հրճվանք», զատկական խոհանոց
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ռուսերեն /Օրվա ամփոփում

 Լրացուցիչ նյութեր

Մարմնամարզական ընդմիջում

Աչքերի վարժություն

Advertisements