Հեռավար ուսուցում. ամառային ուսումնական փաթեթ

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Սովորողներ՝ Արես Մուրադյան  (3-րդ դասարան), Արեգ Մուրադյան (1-ին դասարան), Ալեն Բալայան (2-րդ դասարան)

«Ուսումնական ամառ» նախագծային փաթեթ

Նպատակն ու խնդիրները՝

  • նախագծային ուսուցման իրականացում.
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական և ՏՀՏ հմտությունների զարգացում.
  • երաժշտական, մարզական հմտությունների զարգացում.
  • օտար լեզուներով (ռուսերեն, անգլերեն) հաղորդակցում, բառապաշարի հարստացում:

«Ուսումնական ամառ» նախագծային փաթեթը ներառում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա, օտար լեզուներ, երաժշտություն:

Առաջադրանքներ

#1 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Պատմիր ամռան մասին: Ի՞նչ է ամառը: Ինչի՞ նման է ամառը: Ամռան ամիսները որո՞նք են: Ամռան գույները որո՞նք են: Քո կարծիքով՝ ամառն ի՞նչ համ, հոտ, ձայն ունի: Ամռանը դու ինչո՞վ ես սիրում զբաղվել: Պատումդ տեսագրիր: Տեսագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

#2 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Արեգ ջան, վանկատիր ամառ բառը /ա-մառ/, հետո հեգիր /այսինքն՝ բաժանիր հնչյունների/՝ ա-մ-ա-ռ: Ամառ բառի յուրաքանչյուր տառով սկսվող մեկ բառ ասա, օրինակ՝ ա-արև, մ-մայրիկ…Հետո ամառ բառով կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ արևոտ ամառ…

Ընթացքը տեսագրիր ու ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

#3 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Սովորիր Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» ոտանավորը: Փորձիր անգիր սովորել: Արտասանիր, ձայնագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին:
— Լսի՛ր, պապի, ասավ նրան,
Լավ օրերդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի:
Ասավ, գնաց:
Սարը կամաց
Մտավ սպիտակ
Վերմակի տակ:

Կցված ֆայլը ներբեռնիր, տպիր: Կատարիր, ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

սար

#4 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Նկարիր ամառ, ամառային գույներ:

ա/ ջրաներկով.

բ/ paint համակարգչային ծրագրով:

#5 /կատարում է Արես Մուրադյանը/

Ներբեռնիր ֆայլը, կատարիր առաջադրանքները, էլեկտրոնային փոստով ուղարկիր ինձ:

#6 /կատարում է Ալեն Բալայանը/

մաթեմատիկա-2.3

#7 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Ներբեռնիր power point-ով պատրաստված ֆայլերը: Ֆայլերը բացելուց հետո սեղմիր F5 կոճակը: Հետևելով նշաններին` կատարիր առաջադրանքները: Այս առաջադրանքներում կատարվածը չի պահպանվում: Կարող ես աշխատելու ընթացքը տեսագրել, տեսագրությունն ուղարկել ինձ: Քեզ կարող է օգնել եղբայրդ:

Թվերի կազմությունը. 2-10

Մաթեմատիկա 1

# 8 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ներբեռնիր power point-ով պատրաստված ֆայլը: Ֆայլը բացելուց հետո սեղմիր F5 կոճակը: Հետևելով նշաններին` կատարիր առաջադրանքները: Այս առաջադրանքներում կատարվածը չի պահպանվում: Կարող ես աշխատելու ընթացքը տեսագրել, տեսագրությունն ուղարկել ինձ:

Տրամաբանական խնդիրներ

#9 /կատարում են Արեգ Մուրադյանը, Ալեն Բալայանը/

Ներբեռնիր ընթերցարանը: Այս ընթերցարանում ընդգրկված են անգլիացի մանկագիր Դոնալդ Բիսեթի ստեղծագործությունները: Ընթերցիր, կատարիր առաջադրանքները: Ավարտելուց հետո ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Ընթերցարան. Դոնալդ Բիսեթ

# 10 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Սովորիր երգը: Երգիր, ձայնագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին: Անհասկանալի բառերը բացատրիր առցանց բառարանի օգնությամբ:

Կոմիտաս «Կաքավիկ»

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն, սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն` հյուսած ծաղիկներով,

Շուշան, Նարգիզ, Նունուֆարով,

Քո տեղ՝ լցված ցող ու շաղով,

Քնես, կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

# 11 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ունկնդրիր երգը: Սովորիր: Երգիր, ձայնագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

good morning — բարի առավոտ

good afternoon — բարի կեսօր

good evening -բարի երեկո

good night — բարի գիշեր

good bye — ցտեսություն

Nice to meet you. — Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար:

too- նույնպես

Սովորիր ոտանավորը: Ձայնագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Good morning, Good morning

Good morning to you!

Good morning, Good morning

I am glad to see you.

I am glad to see you. — Ուրախ եմ քեզ տեսնել:

#12 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Դիտիր մուլտֆիլմը, սովորիր մարմնի մասերի անվանումները:

# 13 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Կատարիր բնագիտական փորձերը: Տեսագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Բնագիտական փորձերի փաթեթ

Ամառային փաթեթ 2բազմապատկում և բաժանում