«Ուսումնական աշուն» նախագիծ

14625473_1220839634635582_1435431966_nհոկտեմբերի 24-30

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության, բանավոր խոսքի զարգացում, ուումնական գործըթացին ընտանիքի մասնակցության ապահովում, շրջակա միջավայրի ճանաչում:

Կազմակերպումը: Սովորողները իրենց էլեկտրոնային փոստին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային փոստով ուղարկվում են, որոնք էլ հրապարակվում են բլոգում:

Թեմաները՝

Աշնանային ֆոտոպլեներ

Սովորողը ֆոտոխցիկով լուսանկարում է քաղաքի, գյուղի, բակի, թաղի աշնանային տեսարաններ (տասից տասնհինգ լուսանկար):

Իմ սիրելի հեքիաթը

Տրված հեքիաթներից սովորողն ընտրում է իր ամենասիրելի հեքիաթը ու ներկայացնում է աուդիո կամ վիդեո տարբերակով: Բերանացի պատումն ու խաղը տեսագրում կամ ձայնագրում են ծնողները:

Առաջարկվող հեքիաթներն են՝

Հ. Թումանյան «Անհաղթ աքլորը»
Հ. Թումանյան «Ճամփորդները»
Հ. Թումանյան «Ծիտը»
Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը»

Advertisements