Ուսումնական առաջին շրջանի (սեպտեմբեր-դեկտեմբեր) ամփոփում

15698014_1301803216539223_3272644124139244656_nԱրևելյան դպրոց-պարտեզ, առաջին դասարանի դասվար Անահիտ Հարությունյան
2016-2017 ուստարի

Ուսումնական առաջին շրջանի անհատական աշխատաժամանակը (պլանը) նախապես հրապարակված է:

Առաջին ուսումնական շրջանի  գործունեության արդյունքները հրապարակված են ըստ ամիսների՝ որպես դասարանական օրացույց: Դասարանական օրացույցը հրապարակվել է նախապես՝ կրտսեր դպրոցի ուսումնական օրացույցի հիման վրա: Օրացույցում ներառված են իրականացվող նախագծերը, ընտանեկան ու հեռավար նախագծերը, ուսումնական ճամփորդությունները, ռադիո թողարկումները, ընդհանուր պարապմունքը, սովորողների ծննդյան տոները:

Սեպտեմբերի ուսումնական գործունեություն
Հոկտեմբերի ուսումնական գործունեություն
Նոյեմբերի ուսումնական գործունեություն
Դեկտեմբերի ուսումնական գործունեություն

Դասարանական ամսական օրացույցի հիման վրա կազմվել է ուսումնական գործունեության շաբաթական ծրագիրը, որն իր մեջ ներառել է շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերը հղումներով, գրական ստեղծագործությունները, երգերը-պարերը, ուսումնական խաղերն ու նյութերը: Յուրաքանչյուր օրվա գործունեություն հրապարակվել է ըստ ժամատախտակի ու բովանդակության: Յուրաքանչյուր օրվա վերջում կատարվել է օրվա ընդհանուր նկարագրություն ու վերլուծություն:

Օրագիր բաժնում հրապարակվել են օրվա մանրամասն նկարագրություններ, վերլուծություններ, մեթոդական անդրադարձեր, նախագծային ընթացիկ ու ամփոփող պատումներ, սովորողներից մեջբերումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ձայնագրություններ:

Այս շրջանում ստեղծվել է դասարանական ռադիո «Բզեզ»-ը: Հրապարակվել է հինգ հաղորդում:

Հեռավար դպրոցի աշխատանքները հրապարակված են առանձին բաժնում:

Ուսումնական ճամփորդություն բաժնում հրապարակված են ճամփորդական նախագծերը, դրանց ամփոփումները, ընտանեկան անդրադարձ-պատումները: Ստորև ճամփորդությունների ցանկն է՝

Օշական. սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Ծիծեռնակաբերդի բարձունք
Բյուրական
Խնկո-Ապոր մանկական գրադարան

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին վարել եմ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի դասերը:

Եռամարտը (Քայլք-վազք + լող + հեծանիվ) ներկայացված  են առանձին բաժնով ու մանրամասն հաշվետվությամբ՝ %d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6:

Մերի Գրիգորյանի հետ սեպտեմբերին կազմել և ստուգել ենք հայերենի մինչև 3-րդ դասարանցիների ֆլեշմոբի առաջադրանքները:

Ինքնակրթություն

Մասնակցել եմ գրական ակումբի քննարկումներին ու մանկավարժական աշատողների անգլերենի առանձին պարապմունքներին:

Մասնագիտական գործունեություն

Վերապատրաստում

Հոկտեմբերի 18-21-ը Մերի Գրիգորյանի հետ իրականացրել եմ կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումը:

5-6 տարեկանի մանկավարժական աշխատողների մասնախումբ

 2016 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել եմ մասնաժողովի նիստերին (սեպտեմբերի 13, սեպտեմբերի 27, հոկտեմբերի 11, հոկտեմբերի 25, նոյեմբերի 8, նոյեմբերի 22, դեկտեմբերի 6, դեկտեմբերի 20): Ներկայացրել եմ «Սեպտեմբերիկ» ստուգատեսի ծրագիրն ու աշխատակարգը, հրապարակվել են Հոկտեմբերիկի, Նոյեմբերիկի, Դեկտեմբերիկի ստուգատեսային ծրագրերը,  2016-2017 ուսումնական տարվա 5-6 տարեկանների մասնախմբի սեպտեմբեր-դեկտեմբերին օգտագործվող ուսումնական գրականության ցանկը (էլեկտրոնային, տպագիր), հոկտեմբերի ուսումնական նախագծերը, «ուսումնական աշուն», «Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը 5-6 տարեկանների դասարաններում, «ուսումնական ձմեռ» նախագծերը:

Մասնախմբի բլոգում հրապարակված է ուսումնական գրականության ցանկը, սովորողի գնահատման փաթեթը, մասնագիտական խմբի անդամների բլոգները:

Հետևում եմ մասնախմբի անդամների բլոգավարությանը, կազմակերպել եմ անհատական ու խմբային քննարկումներ մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջների հիման վրա: Կազմակերպել եմ հանդիպում-քննարկումներ մասնախմբի՝ մասնավորապես 5 տարեկանների դասվարների հետ:

Վարել եմ հոկտեմբերի 12-ի, նոյեմբերի 2-ի, նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 14-ի սեմինար-պարապմունքները:

Վարում եմ մասնագիտական խմբի բլոգը՝ http://bzez.mskh.am/

Բլոգում հրապարակվել են հետևյալ նյութերը՝

Էլեկտրոնային նամակագրությունը մասնախմբի անդամների հետ dasvar5-6@mskh.am էլեկտրոնային հասցեով է: Եղել է անհատական, խմբային քննարկումներ էլեկտրոնային նամակագրությամբ:

Մենթորական աշխատանք

Հանդիսանալով Լիլիթ Սահակյանի ու Փիրուզա Հարությունյանի մենթորը, աշխատանքը կազմակեերպվել է բանավոր քննարկումների, բլոգային ուսումնասիրություն-արձագանքների, խորհրդատվության, խմբային քննարկումների միջոցով: Մենթորի ու մասնագիտական խմբի ղեկավարի աշխատանքը խաչաձևվել է կարծես:

Advertisements