Սովորողի անհատական համակարգչին (նեթբուք-նոթբուք, պլանշետ) ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)
MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)
MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
Paint,  Autodesk Sketchbook (նկարչական խմբագիր),
Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
Windows Movie Maker (վիդեո խմբագիր)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Ծրագրերը ներբեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

Պլանշետում ծրագրերը ներբեռնելու համար կարող եք օգտվել Play Market հավելվածից:

Աղբյուրը՝ Լուսինե Փաշայանի բլոգ:

 

Advertisements