Աշխատանքային նախագիծ. 1.09-2.09

14169630_114464385674411_1293829577_nսեպտեմբերի 1-2

«Բարև, ես եմ…» ուսումնական նախագծի մեկնարկ: Սովորողները ներկայանում են, ծանոթանում են միմյանց հետ, պատմում են իրենց մասին: Նկարում են իրենց, ուրվագծում են իրենց ձեռքը, ոտքը, կերպավորում են: Պատմում-ներկայացնում են իրենց նկարները:

«Ես ներկա եմ…»
Բանավոր համրանք. հաշվում են իրենց (առաջ ու հետ), հաշվում են տղաներին, աղջիկներին, համեմատում են (շատ-քիչ, քանիսով), հաշվում են սեղանները, աթոռները…

Վերև-ներքև հասկացություն. «Աքաղան ու կտուրը» ոտանավորը սովորում-քննարկում են միասին, բացատրում են անհասկանալի բառերը, հետո փորձում են գտնել բառեր, որոնք ապրում են վերևում, ներքևում: Նկարում են:

Ոտանավորը՝ «Բութ մատն ասաց…», Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Երգը՝  «Արև, արև, եկ, եկ»,  «Ձիուկ»

«Լողափնյա աշուն» նախագիծ. սովորողները լողում են Նոր դպրոցի բացօթյա լողավազանում:

Ընտանեկան նախագիծ. Տանը մայրիկների հետ պատրաստում են ձեռնոց-տիկնիկներ: Ընթացքը տեսագրում ու ֆիլմի տեսքով ներկայացնում են:

Ըստ օրակարգի

սեպտեմբերի 1

08:45 — 9:00 — Երթ դեպի դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Բարև, ես եմ…
10:10 — 10:55 — Երգում ենք միասին
11:00 — 11:45 — Բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35 — Այցելություն Տիգրան Հայրապետյան գրադարան
12:35 — 12:55 — Ընդմիջում
12:55 — 13:35 — Լողափնյա աշուն
13:30-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30 — 17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

սեպտեմբերի 2

08:45 — 9:00 — Երթ դեպի դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9:00-9:15 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Բարև, ես եմ…
10:10 — 10:55 — Բանավոր մաթեմատիկա
11:00 — 11:45 — Ռուսերեն,անգլերեն
11:50 — 12:35 — Նկարում ենք միասին
12:35 — 12:55 — Ընդմիջում
12:55 — 13:35 — Լողափնյա աշուն
13:30-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30 — 17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

 

 

 

 

 

Advertisements

Սեպտեմբեր

14182583_114461449008038_1761819013_nսեպտեմբերի 1-ից — «Բարև, ես եմ…», «Լողափնյա աշուն», «Մեդիակրթությունն առաջին դասարանում» ուսումնական նախագծերի մեկնարկ

սեպտեմբերի 5-ից կրթական նորամուտներ. «Բզեզ» ռադիո

սեպտեմբերի 5-16 — Հեղինակային  կրթական ծրագրերի աշնանային ամենամյա 11-րդ հավաք 

սեպտեմբերի 4 — Միքայել Հակոբյանի ծննդյան տոն

սեպտեմբերի 5 — Կրթական շքերթ, օծման արարողություն Օշականում

սեպտեմբերի 5 — «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. Օշական

սեպտեմբերի 6 — ընտանեկան նախագծերի մեկնարկ

Ճամփորդական պատումներ

Խոսում է իմ տիկնիկը

Առցանց ուսուցման օր.31.08.2016

img_01641Օգոստոսի 31, չորեքշաբթի

Սիրելի սովորողներ ու ծնողներ, օրվա ընթացքում միասին սովորում-ամրապնդում եք Կոմիտասի «Արև, արև, եկ, եկ»-ը ու  «Ձիուկ»-ը:

Տեսագրում, ձայնագրում կամ պատմում եք երգերի ուսուցման-ամրապնդման ընթացքի մասին:

Իսկ կրթահամալիրյան ուսուցմանն առնչվող ուսումնական պլաններին, կարգերին ու փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Մեկնարկը տրված է…

img_02161Այսօր օգոստոսի 30-ն է: Եվ ահա,  հանդիպեցինք 6 տարեկաններին, ովքեր 2016-2017 ուստարում արդեն սեբաստացիներ են: Տոնական ընդհանուր պարապմունքը բոլորիս հավաքել էր Նոր դպրոցի սրահում: Միասին երգեցինք «Արև, արև, եկ, եկ»-ը, հետո այն երգեցինք կենդանիների ձայներով: Մենք ծիտիկներն էին ու երգում էինք ծիվ-ծիվ-ով:

This slideshow requires JavaScript.

Տոնական ընդհանուր պարապմունքից հետո մեր «գնացքը» հասավ դասասենյակ: Նստեցինք շրջանաձև, ծանոթացանք իրար հետ՝ միմյանց բարի լույս մաղթելով: Ռուզաննան, որ մինչ այդ լաց էր լինում, քիչ-քիչ սկսում էր ժպտալ: Հետո որոշեցինք իրար նվերներ տալ՝ մտքով, բառերի օգնությամբ: Մեր տղաները, ովքեր ավելի շատ էին՝ պարզվեց, որ սիրում են ավտոմեքենաներ ու նվիրում են մեքենայի արագությունը, իսկ Միքայելը մեզ նվիրեց տանկի ուժը, Վաչեի նվիրած ձյուն մաքրող մեքենան մեզ ձմռանն էր պետք գալու: Ջուլիետան մեզ տիկնիկի գեղեցկությունը նվիրեց, իսկ ես ու ընկեր Աննան նվիրեցինք ուրախություն ու ժպիտներ: Ու սկսվեց խաղը: Մինչ այս մի քիչ լուռ, վախվորած, զարմացած մռութները ոգևորվեցին, սկսեցին ավելի ինքնավստահ խոսել: Այս ընթացքում Հայկն էր, որ խաղաղ ու սիրուն ժպտում էր: Ցույց էինք տալիս մեր ուրախությունը, երբ ուրախ ենք՝ ինչ ենք անում: Ու ճիշտ ժամանակն էր ուրախ շրջելու, որովհետև նստելուց հոգնեցինք: Նորից  մեր «գնացքը» հասավ օգնության: Սկսեցինք շրջել ու ծանոթանալ մեր դասասենյակին, նրա անկյուններին, տարածքին, գործիքներին: Երբ սանհագույցների մոտ էինք ու զրուցում-քննարկում էին սանհանգույցից ու լվացարանից օգտվելու կանոննները՝ տիկին Նունեի ֆոտոխցիկը մեզ տեսավ:

This slideshow requires JavaScript.

Մեր «գնացքի» հաջորդ կայարանը Նոր դպրոցի ներքին բակն էր ու լողավազնները: Ա՜յ, իսկական ոգևորությունը սկսվեց այստեղից: Հագանք մեր լողազգեստները, մարզվեցինք ու դեպի ջուրը: Իսկական ուրախությունը ջրում է ապրում՝ լողացող երեխաների ուրախ, պայծառ ճիչերում ու չփչփոցներում: Օրվա հաջորդ անակնկալը մատուցեց ընկեր Տաթևը՝ մեզ սովորեցնելով «Ձիուկ»-ի երգը: Երգ-խաղից հետո սրահում փռեցինք մեծ ու փոքր թղթերը ու սկսեցինք միասին նկարել՝ թղթին փոխանցելով այն գույները, որոնք  օրվա տրամադրությունն ու զգացողություններն էին արտահայտում:

This slideshow requires JavaScript.

Սենյակում, երբ արդեն ամփոփում էինք մեր օրը՝ Ռուզաննան ասաց, որ այս օրը կանաչ էր, իսկ Մհերը ավելացրեց, որ կանաչը իր սիրելի գույնն է: Պարզվեց,որ օրվա մեջ ամենատպավորիչը լողավազանում լողալն էր: Մինչ հաջորդ հանդիպում:

Լուսանկարները՝ Աննա Հարությունյանի, Նունեն Խաչիկօղլյանի:

Ուսումնական տարվա մեկնարկ. 30.08.2016

14100446_1238468546203311_5407708953355175568_nՕգոստոսի 30, երեքշաբթի

8:00-8:45 — Ուսումնական ավտոբուսների շքերթ. Մայր դպրոց

8:45 — 9:00 — Սովորողների դիմավորում:

9:00-9:30 — Տոնական ընդհանուր պարապմունք

9:30 — 11:30 — Ծանոթացում: Շրջայց դպրոցում: Նկարում ենք միասին:

11:30 — 12:30 — Լողում ենք միասին: Անհրաժեշտ է լողազգեստ, լողաթափ, սրբիչ, գլխարկ (աղջիկների համար):

12:30-13:00 -Սովորողների ճանապարհում:

 

 

2016-2017 ուստարում սովորողին անհրաժետ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ

logo-copy

Անհատական նյութեր

Ուսումնական գործիքներ
Նեթբուք-նոթբուք (պլանշետ)
Թվային ֆոտոխցիկ
Հեռախոս (ձայնագրիչ, ֆոտոապարատ) Շարունակել կարդալ “2016-2017 ուստարում սովորողին անհրաժետ ուսումնական նյութերի, պիտույքների ցանկ”