Ամեն մեկը մի-մի արև ու օրը՝ արևի լույսով լեցուն…

14159922_1188523871200492_75690182_nՕրը սկսվեց հուզումով ու Ռուզաննայի ջերմ ու խաղաղ ժպիտով: Ու եկան պայծառ, մի քիչ շփոթված-խառնված արև-մռութները, ու իրենց խինդով լցրեցին Նոր դպրոցի սրահը: Տոնական ընդհանուր պարապմունքը սկսվեց, այսօր ավելի համարձակ ու վստահ էինք երգում ու պարում: Սամվելը, ով առաջին օրը միայն հետևում էր, այսօր միայն տեսնել էր պետք, թե որքան ակտիվ էր երգում ու պարում: Իսկ իսպանական երգ-պարը սովորողների ամենասիրելիներից է: Թամզարան էլ ենք արդեն ավելի լավ պարում: Երգ-պարից հետո առաջին դասարանցիների տոնական շքերթը Նոր դպրոցի բակում էր, որովհետև աղավնիներ էինք բաց թողնելու: Թռան աղավնիները երկինք, իսկ մենք հավաքվեցինք մեր սենյակում, շրջան կազմեցինք ու սովորեցինք սեբաստացիական բարև-ողջույնը: Այսօր մեզ միացել էին մեր նոր ընկերները, ովքեր օգոստոսի 30-ին մեզ հետ չէին: Ծանոթացանք, իրար ողջունեցինք: Այդ ընթացքում էլ Սյուզաննայի ու Միքայելի լացն էլ գնաց կորավ ու ժպիտով շարունակեցինք մեր օրը: Երբ ներկայանում-պատմում էին սովորողները, ես միացրեցի ձայնագրիչը: Կախարդանքի պես մի բան մտավ: Բայց ամենահետաքրքիրը հետո էր, երբ ձայնագրությունից հետո որոշեցինք լսել մեզ, մեր ձայնը, խոսքը: Աչուկները պայծառացան, դեմքերին խորհրդավոր ժպիտ իջավ…

Դե, հիմա երգել-պարելու ժամանակն էր, առաջին դասարանցիներով Նոր դպրոցի սրահում էինք: Երգեցինք «Արև, արև, եկ, եկ»-ը,  «Ձիուկը», պարեցինք «Թամզարա»-ն:
Քաղցած էինք ու միասին նախաճաշեցինք: Նախաճաշից հետո ճամփա ընկանք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որը Մայր դպրոցում է: «Մխիթար Սեբաստացու» կիսանդրու մոտ լուսանկարվեցինք: Մեծ մասը միանգամից ասաց, որ Մխիթար Սեբաստացու արձանն է: Տիկին Մարին ողջունեց մեզ, իսկ Մհերն ասաց, որ արևային գրադարան ենք եկել: Շրջեցինք, տիկին Մարին ծանոթացրեց գրադարանին: Իմ պայծառությունները ոգևորված, հասուն դեմքերով ընտրում էին գրքեր, թերթում էին, միմյանց ցույց տալիս, բացատրում էին, զրուցում, ուսումնասիրում: Իսկական գրքասերներ: Ջուլիետային գրքերի աշխարհում ուրիշ պայծառությամբ տեսա ու ոգևորվեցի: Տիկին Մարին մեզ գրքեր նվիրեց ու նորից հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցինք: Վերադարձանք դպրոց:

This slideshow requires JavaScript.

Մի քիչ խոսեցինք մեր մասին ու հասանք մեր ձեռքի մատերին: Սովորեցինք ժողովրդական խաղիկ մատերի մասին: Քննարկման ընթացքում Միքայելն ասաց, որ ձեռքերը, ոտքերը ու գլուխը կօգնեն, որպեսզի ճկույթն էլ կարողանա գայլից փախչել: Ինեսան առաջարկում էր, որ ճկույթը դիմի առյուծ արքային ու արքան թույլ չտա գայլին իրենց ուտել: Վաչեի կարծիքով էլ, մյուս մատերը կարող էին փախցնել ճկույթին…Հետո խոսեցինք մատերի տրամադրության մասին, որից հետո ուրվագծեցինք մեր ձեռքը ու սկեցինք կերպավորել ձեռքի մատերը: Օրվա ավարտին ծանոթացանք «Բզեզ» ուսումնական կայքին, ընտրեցինք մուլտֆիլմեր բաժինը ու դիտեցինք մի հետաքրքիր մուլտֆիլմ:

 

Advertisements

One thought on “Ամեն մեկը մի-մի արև ու օրը՝ արևի լույսով լեցուն…

  1. Ծանուցում՝ Սեպտեմբեր | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s