«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. Օշական

14169630_114464385674411_1293829577_nսեպտեմբերի 5
ժամը՝ 12:00 — 16:00

Կրթական շքերթից հետո առաջին դասարանցիները  «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծի շրջանակում մեկնում են Օշական: Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենա օծման արարողություն, կշրջեն տառերի պուրակում, կլուսանկարվեն, կհաղթահարեն բլուրներ:

Նպատակը՝  ճանաչել հայրենիքը (շրջակա միջավայրը) ճամփորդության միջոցով, ձեռք բերել ճամփորդական որոշակի կարողություններ, ծնողական խումբը որպես միասնական  հավաքանի ձևավորել :

Խնդիրները՝

  • որպես մեկ խումբ հանդես գալու, խմբի (հավաքանիի) անդամ գործելու կարողության ձևավորում
  • որոշակի կանոնների (ճամփորդական) պահպանում ու իրագործում
  • որոշ տեղեկությունների հաղորդում տեղանքի մասին:

Ուսումնական գործունեությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասին՝ ճամփորդությունից առաջ, ընթացքում ու ճամփորդության ամփոփումը:

Առաջին՝ նախնական փուլում քննարկում ու միասին ստեղծում են ճամփորդական կանոններ, տեղանքի մասին ձեռք ենք բերում որոշ տեղեկություններ:

Ճամփորդության ընթացքում ստացած տպավորությունների, ինֆորմացիայի մասին տանը՝ ծնողների հետ, պատրաստում են տեսաֆիլմեր, ֆոտոշարքեր, պատում-ձայնագրություններ, որոնք թողարկվում են բլոգում:

Անհրաժեշտ է՝

  • ճամփորդական ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
    շշով ջուր
    սնունդ (բրդուճներ, քաղցրավենիք)
    թաց ու չոր անձեռոցիկներ
  • գլխարկ, ակնոց
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • 1500 (հազար հինգ հարյուր) դրամ տրանսպորտի համար
Advertisements

3 thoughts on “«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ. Օշական

  1. Ծանուցում՝ Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք — Անահիտ Հարությունյանի բլոգ

  2. Ծանուցում՝ Աշխատանքային նախագիծ — Անահիտ Հարությունյանի բլոգ

  3. Ծանուցում՝ Սեպտեմբեր — Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s