Օրը՝ որպես ճամփա, անցանք մեծի-փոքրի խինդով

14269701_1193069160745963_703441687_nԱհա եկավ սեպտեմբերի 5-ը: Այն սպասված օր էր հատկապես առաջին դասարանցիների համար: Ընդհանուր տոնական պարապմունքից հետո մեր «գնացքով» հասել էինք դասասենյակ, որտեղ մեզ էին սպասում մեր կարմիր՝ mskh.am-ով ասեղնագործված շապիկները: Հագնվեցինք, կապեցինք մեր ճակտնոցներն ու դուրս եկանք կրթական շքերթի: Մեր կարմիր շքերթը Մայր դպրոցում էր, որտեղ մեզ էլի ողջունեց Մխիթար Սեբաստացու կիսանդրին: Լուսանկարվեցինք: Ընկեր Սյուզին մեզ հրավիրեց Մարմարյա սրահ՝ ուրախ պարելու: Պարեցինք, մեզ միացան նաև մայրիկները: Հետո մեր շքերթային խմբով անցանք կրթահամալիրը ճանաչելու գործին: Ընկեր Սվետան մեզ ուղեկցեց երաժշտական դպրոց, եղանք համերգասրահում, մի քիչ դաշնամուր (ռոյալ) նվագեցինք, հետո ջութակի դասարանում ծանոթացանք ջութակի ու թավջութակի հետ: Ունկնդրեցինք Կոմիտաս՝ թավջութակի կատարմամբ: Ա՜յ, տեսարան, կարծես, վայրկյանները կանգ էին առել, առաջին իսկ հնչյուններից իմ փոքրիկ հրաշալիքները կենտրոնացան ու լսեցին մինչև վերջ…Ծափեր, ծափեր…

Մեր հաջորդ կանգառը Միջին դպրոցի ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիայում էր: Շրջեցինք, ծանոթացանք ու շարժվեցինք մեր սիրելի ու արևային գրադարանը, որն անմիջապես հետաքրքրասերների ու գրքասերների բզզոցով լսվեց…Ինքնուրույն մոտենում էին, վերցնում իրենց դուր եկած գիրքը, թերթում, ծանոթանում…Մի կտոր Սամվելի ու Ինեսայի զրույցից, ովքեր ցույց տալով խեցգետնի նկարը համաձայնության չէին գալիս…
Սամվելն ասում էր, որ սա «ռակ» է, նկատի ունենալով խեցգետինը, իսկ Ինեսան ասում էր, որ խեցգետին է…Իհարկե իմ ու Սամվելի մայրիկի միջամտությունը Սամվելին համոզեց ու նա ընդունեց, որ «ռակը» նույն խեցգետինն է, միայն թե՝ հայերենով…

This slideshow requires JavaScript.

Սկսվեց 5-6 տարեկանների կրթական շքերթը ու մենք մտանք Մարմարյա սրահ: Երգեցինք, պարեցինք, դեղձ ու սալոր կերանք:

This slideshow requires JavaScript.

Կրթական շքերթից հետո ճամփա ընկանք դեպի Օշական: Նախապես զրուցել էինք Օշականի, Մեսրոպ Մաշտոցի մասին: Այցելեցինք Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, եղանք եկեղեցում գտնվող Մաշտոցի գերեզմանոցում: Տեսանք արևային ժամացույց: Տառերի պուրակում բոլորը ոգևորված իրենց անվան սկզբնատառն էին փնտրում, որպեսզի լուսանկարվեին: Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ լուսանկարվելուց հետո իջանք ձոր, որտեղ կերանք մեր բրդուճները, վազվզեցինք, խաղացինք: Մի մեծ խումբ հավաքվել էր գետի ափին: Զգացվում էր, որ գետի ջուրը մաքուր չէ, հետո պարզեցինք, որ կոյուղաջրեր են թափվում գետ ու այն լողալու համար հարմար չէ: Վերադարձին պայմանավորվեինք մեր տպավորությունների մասին պատմել տեսանյութերում:
Ահա այսպես, դեպի սեբաստացիական աշխարհ, սեբաստացի դառնալու առաջին ու վճռական քայլն արված է: Մինչ հաջորդ ճամփաներ ու ճամփորդություններ: Խոստանում եմ, հաջորդը նվաճելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը ու այդպես՝ քայլ-քայլ, բլուր-բլուր, բարձունք առ բարձունք անցնելով, հաղթահարելով կայանալու ենք որպես ինքնուրույն, հասուն, ազատու ստեղծական սեբաստացիներ:

This slideshow requires JavaScript.

 

Advertisements

One thought on “Օրը՝ որպես ճամփա, անցանք մեծի-փոքրի խինդով

  1. Ծանուցում՝ Սեպտեմբեր | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s