Ծուղրուղո՜ւ, օրը բացվեց լույսով, գույնով

14281456_1193865170666362_1893591750_nՕրը սկսվեց կախարդանքի  ակնկալիքով: Այսօր սովորողներն իրենց հետ բերել  էին ուսումնական գործիք պլանշետը կամ նեթբուք-նոթբուքերը: Ու դեռ երթուղայինների կայանատեղիից դեպի Նոր դպրոց ճանապարհին անընդհատ հարցնում էին, թե պլանշետներով երբ են աշխատելու: Անհամբեր էին իմ ուսումնատենչերը: Ընդհանուր պարապմունքից հետո, մեզ այցելեց մեր նոր դասընկերը՝ Սամվելը: Սամվելի հետ ծանոթացանք ու նրան ողջունեցինք սեբաստացիական ողջույնով:

This slideshow requires JavaScript.

Ներկա-բացակայից հետո միասին կարդացինք մեր սովորած ոտանավորներն ու սովորեցինք Թումանյանի «Լուսաբացին» ոտանավորը: Հետո հաշվեցինք, թե աքլորը քանի անգամ ծուղրուղու կանչեց, ու ամեն անգամ ում էր արթնացնում: Այս աքլորին համեմատեցինք «Աքաղաղն ու կտուրը» ոտանավորի աքլորի հետ: Սուսաննան ասաց, որ այս աքլորը ավելի լավն է, որովհետև չի ուզում, որ կտուրը փլվի: Նարեկն էլ ավելացրեց, որ լավն է, որովհետև բոլորին քնից արթնացնում է: Միասին բացատրեցինք զիլ, թառ, հանդ, նախիր, ծեգ բառերի իմաստը: Միասին արտասանեցինք: Հետո զրուցեցինք լուսաբացի մասին հետևյալ հարցերի օգնությամբ, թե ի՞նչ է լուսաբացը, ի՞նչ գույներ ունի, ի՞նչ է իր հետ բերում: Զրույցի ընթացքը ձայնագրության տեսքով է:

Ու, վերջապես, սկսեցինք աշխատել պլանշետ-նեթբուք-նոթբուքերով: Բացեցինք մեր նկարչական գործիքները ու սկսեցինք նկարել այն լուսաբացը, որը մենք պատկերացնում էինք: Աշխատանքները ավարտելուց հետո պահպանում էինք ու պայմանավորվեցինք մայրիկների օգնությամբ այդ նկարները ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:
Հետո մեզ այցելեց ռուսերենի ուսուցչուհի Գայանե Գամլետովնան, ռուսերենով ծանոթացանք միմյանց հետ:

This slideshow requires JavaScript.

Նախաճաշից հետո մարզեցինք մեր ուղեղը՝ հաշվելով առաջ ու հետ, հետո ծանոթացանք 1-ից 10 թվերի հետ, որոնց օգնությամբ պետք է ավարտեինք աքլորի նկարը ու ներկեինք նրան: Աշխատանքը ավարտելուց հետո մեզ էր սպասում բացօթյա լողավազանը: Լողից հետո սկսվեց երկարօրյան:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s