Կա գույնն ու ծիծաղը, որ ցրվի տխրությունը

14302438_1196317407087805_1338560952_nՄեր օրվա առաջին հանդիպումը կայանում է կրթահամալիրի երթուղիների կայանատեղիում: Բարի լույսը մեկնարկում է ու ճամփան տանում է մեզ դեպի սիրելի Նոր դպրոց: Սարգիսն ու Ալեքսը ընկերացել են: Ամբողջ ճանապարհին իրար հետ զրուցում էին, քննարկում էին հեռախոսների, պլանշետների ֆիրմաները, հզորությունները…Ա՜յ, տեխնիկայի գիտակներ են: Այսօր ապրող սովորողն է կրթության իրական պատվիրատուն՝ իր իրական պահանջմունքով, նախասիրությամբ, ընտրությամբ…Մեր խնդիրն է ճանաչել այդ սովորողին ու դառնալ նրա կրթության կազմակերպիչը՝ որպես ուղղորդող, առաջնորդող, ոգեշնչող մեկը: Սամվելն օրը սկսել էր կարոտով, ու այնքան էր կարոտել մայրիկին, որ տխրել էր: Բայց, Սամվելի տխրությունը հաղթահարեցինք իրական, հրճվանք բերող գործունեությամբ ու ահա, Սամվելը ժպտում է, ոգևորված է ու ուրախ: Ես էլ եմ ուրախ, որ հաջողվեց Սամվելին ոգևորել ու իր ողջ ներուժով ներգրավել ուսումնական գործի մեջ: Իսկ թե՝ ինչպե՞ս, շարունակեք կարդալ: Առավոտյան ընդհանուր պարապմունքը համախմբող ու միավորող նշանակություն ունի, իմ սովորողներն այդ ընթացքում աստիճանաբար արթնանում ու լիցքավորվում են:
Օրվա առաջին հանդիպումը անգլերենի ուսուցչուհի միսս Անիի հետ էր: Անգլերենով հաշվեցին, երգեցին, պարեցին, խաղացին…

This slideshow requires JavaScript.


Հետո միասին հաշվեցին հայերենով մինչև 20-ը՝ առաջ ու հետ, հաշվեցին միայն տղաներին, աղջիկներին, համեմատեցին, թե ովքեր են շատ կամ քիչ և քանիսով: Հետո ավելացնելու ու պակասեցնելու միջոցով միասին փորձեցինք հավասերեցնել տղաների ու աղջիկների քանակը: Հաջորդ մաթեմատիկական խաղը հետևյալն էր՝ յուրաքանչյու սովորողին նվիրում էի մի թիվ՝ 20-ի սահմանում, որը պետք է մեծացներ, փոքրացներ 1-ով ու վերադարձներ ինձ: Իրար թվեր նվիրելու միտքը ոգևորել էր իմ խելոքներին:
Անդրադարձ անելով նախորդ օրվան՝ հիշեցինք, որ մենք գույների աշխարհ ճամփորդության էինք մեկնել, իհարկե, մտքով: Բաժանվեցինք երեք թիմի ըստ հիմնական գույների (կարմիր, դեղին, կապույտ) ու սկսվեց խաղ-մրցույթը: Յուրաքանչյուր թիմ պետք է ասեր մեկ բառ, որն իր թիմի գույնն ուներ: Բոլոր թիմերը հաղթեցին: Նախավարժանքից հետո համախմբվեցինք էլեկտրոնային գրատախտակի շուրջը ու դեպի գույների աշխարհ մեր ճամփորդությունը շարունակվեց: Խաղացինք հետևյալ խաղերը՝  Ջրաներկի գույները, Մատիտները, Բերքահավաք: Ահա այստեղ էր, որ գույները օգնեցին Սամվելին, որովհետև  այս խաղում նա իմ օգնականն էր ու մեզ առաջնորդում էր: Ես սովորողներին թողեցի ընտրության հնարավորությունը: Սովորողներն իրենց ընտրությամբ միմյանց էին փոխանցում խաղալու իրավունքը՝ պահպանելով միայն մեկ կանոն՝ բոլորս ենք մասնակցում: Ստացվեց:

This slideshow requires JavaScript.

Ոգևորված գույներով ու խաղով մեր ուսումնական գործիք պլանշետով պայմանավորվեցինք նկարել գույների աշխարհ: Յուրաքանչյուրն ընտրեց իր սիրելի գույնը ու նկարեց այդ աշխարհը: Եվ, ըստ պայմանավորվածության, մայրիկների օգնությամբ նկարները ուղարկում եք իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

This slideshow requires JavaScript.

Ռուսերենի ուսուցչուհի Գայանե Գամլետովնայի հետ ռուսերեն զրուցելուց հետո նախաճաշեցինք: Նախաճաշից հետո հյուրընկալեցինք մեր առաջին դասարանցի ընկերներին, իսկ մենք տեղափոխվեցինք իրենց դասասենյակում աշխատելու: Ահա այսպես փոքրիկ քայլերով ձևավորվում ու կայանում է Իմացումի հրճվանքի միասնական հարթակը: Հերթը գունավոր մատիտներով աշխատելունն էր: Կենտրոնացած ու ոգևորված գունավորեցին աշխատանքային թերթիկը: Կցված է (%d5%b0%d5%a1%d5%b7%d5%ab%d5%be): Աստղիկների տեղատարափ էր: Աշխատանքները ավարտելուց հետո շրջանաձև նստեցինք ու ես պատմեցի Թումանյանի  «Անհաղթ աքլորը» հեքիաթը: Ուշադրությամբ լսում էին, թեև մի քանիսին հեքիաթը ծանոթ էր, բայց տեղ-տեղ հնչում էր նրանց ծիծաղը՝ զվարթ-զրնգուն…

This slideshow requires JavaScript.

Մենք հանդիպում են սեպտեմբերի 13-ին՝ երեքշաբթի: Սովորողները բերում են իրենց պլանշետը կամ նեթբուք-նոթբուքը: Այն սովորողները, ովքեր ընտրությամբ գործունեությունը ընտրել են մարմնակրթություն՝ բերում են համապատասխան մարզահագուստ:

Կարևոր հիշեցում՝

Երեքշաբթի օրը բոլոր սովորողները գալիս են իրենց ձեռնոց տիկնիկներով:
Մինչև երեքշաբթի բոլոր սովորողները ուղարկում են ճամփորդության մասին իրենց պատումները ու լուսաբացի, գույների աշխարհի նկարները:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s