13.09-16.09. աշխատանքային նախագիծ

14256463_1196317503754462_2008973639_n«Բարև, ես եմ…» նախագծիը շարունակվում է «Խոսում է իմ տիկնիկը» և «Ճանաչում եմ կրթահամալիրը» նախագծերով: Սովորողները ներկայանալու են ու խոսելու են իրենց տանը պատրաստած ձեռնոց-տիկնիկի միջոցով: Շաբաթվա ընթացքում այցելելու ենք կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (Բ4), լողալու ենք փակ լողավազանում: «Իմացումի հրճվանքի միասնական հարթակ» նախագծի շրջանակում իրականացնելու ենք միասնական բնագիտական փորձեր:

Ոտանավորը՝  Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»

Հեքիաթը՝ «Ճամփորդները», «Ծիտը»

Երգը՝  Կոմիտաս «Կաքավի երգը»

13.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 —  «Խոսում է իմ տիկնիկը»
11:00 -11:45 —ընտրությամբ գործունեություն
11:50 — 12:35- նկարում ենք միասին. արթնացնում ենք գույները
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. առցանց խաղ-առաջադրանքի, խաղ 1, խաղ 2 կատարում պլանշետով, աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենի և անգլերենի պարապմունքից հետո սովորողները ներկայացրել իրենց ձեռնոց տիկնիկները ու պատմել են: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Գուաշով նկարել են՝արթնացրել են գույները: Պլանշետներով մուտք ենք գործել «Բզեզ» ուսումնական կայք, ծանոթացել են Խաղ բաժնի հետ:

Վաղը նույնպես բերում են պլանշետները ու մեկ սպիտակ մեխակ՝ բնագիտական փորձի համար:

14.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգում ենք միասին
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա, ռուսերեն
11:00 -11:45 — թատերասրահի նորամուտ. դիտում ենք «Սուտլիկ որսկանը», քննարկում ենք Թումանյանի  «Ճամփորդները» «Անհաղթ աքլորը»
11:50 — 12:35- բնագիտական փորձ. «Գունավոր ծաղիկները»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — խաղ 1, խաղ 2 կատարում պլանշետով, աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր համրանքով՝ 20-ի սահմանում հաշվելով առաջ ու հետ: Ծանոթացել ենք ուղղանկյուն, քառակուսի, շրջան երկրաչափական պատկերներ հետ: Քննարկել ենք, թե քանի կողմ, անկյուն ունեն: Մեր միջավայրում գտել ենք համապատասխան ձև ունեցող առարկաներ,պարզել ենք, թե ինչ նյութից են: Տրված խմբից առանձնացրել են «ավելորդ» առարկան՝ հիմնավորելով ընտրությունը: Խաղացել ենք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3, 4: Ռուսերենից հետո նախաճաշել են: Այցելել են Նոր դպրոցի թատերասրահ՝ դիտել են Թումանյանի «Սուտլիկ որսկանը»: Ներկայացումը ամփոփել, քննարկել ենք: Իրար շարունակելով պատմել են Թումանյանի «Անհաղթ աքլորը»: Քննարկել են աքլորի կերպարը, գտել են հեքիաթի թաքնված հերոսներին, ստեղծագործական հնարքով կենդանացրել են հեքիաթի առարկաներին: Նկարել են հեքիաթի հերոսներին: Պլանշետով նկարել են իրենց ամենասիրելի հերոսին: Նկարները ուղարկում եք իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Վաղն ընտրությամբ գործունեություն է: Մարմնակրթություն ընտրած սովորողները բերում են համապատասխան մարզահագուստ: Վաղը պլանշետները չեն բերում:

19:00 — Առցանց կլոր սեղան. թեման՝ «6 տարեկանների իմացումի հրճվանքի հարթակ»: Կլոր սեղանը վարում են Անահիտ Հարությունյանն ու Հռիփսիմե Առաքելյանը:

15.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — Աշխատանք հեքիաթի հետ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր մաթեմատիկայով, հաշվել ենք առաջ ու հետ, ավելացրել ու պակասեցրել ենք թվերը, հավասարեցրել ենք: Աշխատել ենք թերթիկով՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8:  Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենի ուսուչի նամակը՝

Այս շաբաթ սովորում ենք

  • մրգեր
  • գույներ
  • Ես սիրում եմ-I like…. Ես չեմ սիրում…I don’t like

Լսում և սովորում ենք այս երգը՝ Fruits flashcards

Պատմել եմ «Ճամփորդները» հեքիաթը: Հեքիաթը քննարկել են, բնութագրել են հերոսներին, պատասխանել են, թե սարի ետևում ինչ կա: Նկարել ու պատմել են ամբողջ հեքիաթը՝ որպես պատմություն: Միասին խաղացել ենք «Ասեղ, թել, հանգույց» խաղը:

Վաղը բերում են պլանշետները:

16.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — աշխատանք պլանշետով. նկարում են երկրաչափական պատկերներ
11:50 — 12:35- Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —աշխատանքային թերթիկ՝  %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրվա առաջին պարապմունքը անգլերեն էր: Անգլերենից հետո բանավոր հաշվեցինք՝ առաջ ու հետ: Խմբավորման միջոցով կազմեցինք զույգեր, հաշվեցինք զույգերով:  Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2,  3, 4, 5, 6: Պլանշետներով նկարել են երկրաչափական պատկերներ: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Իրար լրացնելով պատմել են «Ճամփորդները», աշխատել են թերթիկով՝ %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9: Սովորել են Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»:

 

 

Advertisements

One thought on “13.09-16.09. աշխատանքային նախագիծ

  1. Ծանուցում՝ Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s