Անհաղթ, ծիծաղելի ու բարի, ինչպես հեքիաթում

14328829_1199905350062344_1490183850_nՕրվա մուտքը սպիտակ ծաղիկներով էր: Ինչպես միշտ, մեծ շրջանով Նոր դպրոցի սրահում էինք.ընդհանուր պարապմունքին մեր սիրելի երգը «Ձիուկի»  երգն է, որը բոլորից լավ ենք երգում ու խաղում:
Օրը շարունակեցինք բանավոր հաշվելով մեզ, հետո՝ հետ հաշվելով: Ծանոթացել ենք ուղղանկյուն, քառակուսի, շրջան երկրաչափական պատկերներ հետ: Քննարկել ենք, թե քանի կողմ, անկյուն ունեն: Մեր միջավայրում գտել ենք համապատասխան ձև ունեցող առարկաներ,պարզել ենք, թե ինչ նյութից են: Տրված խմբից առանձնացրել են «ավելորդ» առարկան՝ հիմնավորելով ընտրությունը: Խաղացել ենք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3, 4:

Ռուսերենից հետո դասասենյակների փոխանակում արեցինք, և մենք նախաճաշեցինք մյուս դասասենյակում, մեր էլեկտրոնային գրատախտակը տրամադրելով մեր ընկերներին:

Շարունակում ենք ճանաչել կրթահամալիրն ու մեր դպրոցը: Այսօր Նոր դպրոցի թատերասրահի նորամուտն էր առաջին դասարանցիների համար: Այցելեցինք, դիտեցինք Թումանյանի  «Սուտլիկ որսկանը» ներկայացումը: Վերադարձանք ու քննարկեցինք: Սովորողներին ներկայացումը դուր էր եկել, շատ էին հավանել «բրինձ լցնելու» տեսարանը:

Հերթը ծաղիկները գունավորելունն էր: Հաշվեցինք, խմբավորեցինք: Ջրամաններում ջուր լցրեցինք, հետո՝ սննդային ներկանյութ: Ներկվող ջուրը հիացմունքի, զարմանքի ու ուրախության բացականչություններ էր բերում: Այնուհետև մկրատով կարճացրին ցողունը ու տեղադրեցին գունաներկով լի բաժակների մեջ: Որոշ ժամանակ անց ծաղիկները սկսեցին փոխել իրենց գույնը: Կարծում եմ, վաղը մեզ անակնկալ է սպասվում:

This slideshow requires JavaScript.

Հաջորդ աշխատանքային կանգառը հեքիաթների աշխարհում էր: Իրար շարունակելով պատմեցինք «Անհաղթ աքլորը» հեքիաթը: Քննարկեցինք աքլորի կերպարը: Էդմոնն ասաց, որ աքլորը անհաղթ էր, որովհետև ծուղրուղու էր կանչում: Միքայելի կարծիքով աքլորը ծիծաղելի էր, որովհետև պղինձը տաք-տաք բաղնիքի տեղ էր դրել էր: Սուսաննայի կարծիքով բարի էր, որովհետև իր գտած ոսկին տվեց թագավորի նազիր-վեզիրին: Հետո թվարկեցինք հեքիաթի հերոսներին ու սկսեցինք փնտրել նաև այն հերոսներին, ովքեր հեքիաթում թաքնված էին: Դրանից հետո որոշեցինք կենդանացնել հեքիաթի առարկաներին հետևյալ հարցերի օգնությամբ՝
եթե պղինձը խոսեր, ի՞նչ կասեր աքլորին:
Խոսել կարողացող պղինձը նրանց ոգևորեց ու սկսեցին մտածել: Պատասխանեցին, որ պղինձը աքլորին կասեր.
— Ես քեզ համար հո տաք-տաք բաղնիք չեմ…
Հետո որոշեցինք նկարել հեքիաթի բոլոր հերոսներին: Հայտնի հերոսներին ավելացել էր խոհարարը, ծառաները:
Այդ հերոսներից ընտրեցինք մեկին, որը յուրաքանչյուրը համարում էր իր ամենասիրելի հերոսը ու նկարեցին պլանշետի նկարչական ծրագրով:

Սիրելի սովորողներ, ես սպասում եմ ձեր աշխատանքներին:

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s