Բարի լույսով հանդիպեցինք

14355906_1198981040154775_836833355_n— Բարի լույս,- օրը բարի լույսով դիմավորեցինք՝ երթուղիների կայանատեղիում հանդիպելով տիար Բլեյանին: Տիար Բլեյանն ողջունեց մեզ ու հավանեց մեր հարմարավետ հագուստը, կոշիկներն ու ուսապարկը, որոնք այնքան հարմար են քայլելու, մինչև Նոր դպրոց ճամփան անցնելու համար: Սովորողների մի խմբի հետ 8:40 սկսեցինք քայլել ու 8:51 հասանք Նոր դպրոց: Սենյակը օդափոխելուց հետո հավաքվեցինք Նոր դպրոցի սրահում՝ ընդհանուր պարապմունքի: Ռուսերենի ուսուցչուհի Գայանե Գամլետովնայի հետ նոր երգ-մարզանք սովորեցինք, հետո՝ միսս Անիի հետ անգլերեն բառեր սովորեցինք, արտասանեցինք…

Всей семьёй делаем зарядку.

Учим 1-ый куплет  “Веселая зарядка

Зайцы встали по-порядку,
Зайцы делают зарядку,
Саша тоже не ленись-
На зарядку становись.
Припев:
Прыг-скок, руки вверх
Прыг-скок, руки вниз
А теперь давай, дружок, подтянись.
(повторить 2 раза)

Իսկ հետո սկսեցին խոսել մեր ձեռնոց տիկնիկները: Բավական է տիկնիկը, խաղը հայտնվի ու սովորողը սկսում է խոսել, «բացվել»՝ աստիճանաբար ազատվելով վախերից, կոմպլեքսներից, հաղթահարելով ամաչկոտությունը: Բանավոր խոսքի ու ստեղծագործական մտքի զարգացումը այս փուլի կարևոր խնդիրներից է  Տեսանյութում իրենց «առաջին բերան» պատմություններն են, իրենց սեփական մտքերն են, ցանկությունները: Որքան էլ ուղղորդող հարցեր ունեին, բայց յուրաքանչյուրը խոսում էր ու պատմում այնքան ու այն ամենի մասին, ինչը հետաքրքիր էր իրեն, իր միտքն էր, մտածածը, թեև երեխաները կարող են նաև վերցնել իրարից…Կարևոր է միտքը կարծրատիպերից զերծ պահելը, որպեսզի այն գտնի իր արտահայտությունը…

Ընտրությամբ գործունեությունից հետո միասին նախաճաշեցինք: Միասին նախաճաշելը դիտարկվում է որպես ուսումնական գործընթացի մաս, ծես, որի մասնակիցն ենք բոլորս: Նախաճաշից առաջ լվացվում ենք, հետո՝ պարտադիր հավաքում ենք մեր սեղանը: Նախաճաշի ընթացքում սեղանին չեն կարող լինել մեր ուսումնական նյութերը: Սրանք կանոններ են, որոնց պահպանումը կարևոր է:

Իսկ հիմա արթնացնում ենք մեր սիրելի գույները: Յուրաքանչյուրն ընտրեց իր սիրելի գույնը, այնուհետև թուղթը մի փոքր թրջեց, որից հետո սկսեց գունաներկը աստիճանաբար տարածել թղթի վրա՝ ստանալով իր սիրելի գույնի աշխարհը: Սենյակում հնչում էր դասական երաժշտություն:

Պլանշետներով ծանոթացանք «Բզեզ » կայքի Խաղ բաժնին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s