6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրի հարթակ

14100446_1238468546203311_5407708953355175568_n2016-2017 ուստարում Նոր դպրոցի առաջին դասարանցիները աշխատում են մեկ հարթակում գտնվող երկու դասասենյակներում:

Կան ուսումնական, կազմակերպչական գործընթացներ, որոնք միասին ենք իրականացնում: Երկարացված օրվա ծրագրում սովորողների մի մեծ խումբ աշխատում է միասին: Ընտրությամբ գործունեության դասընթացները նույնպես կազմակերպվում են խառը խմբերով: Ընդհանուր պարապմունքներին մասնակցում ենք մեծ, միասնական շրջանով: Օրվա ընթացքում փոխանակում ենք նաև մեր դասասենյակները՝ գործունեության տեսակից ելնելով: Ուսումնական ճամփորդությունների մեկնում ենք որպես մեկ թիմ:

Նախատեսվում է հարթակի զարգացման միասնական նախագիծ:

Միասնական հարթակը ազատ, անկաշկանդ միջավայր է, որն անվտանգ է և զարգացնող: Վերջինս բաժանված է մի քանի ուսումնական կենտրոններից՝ ջերմոցից, հեռուստատեսային տաղավար ստուդիայից, սեղանային և զարգացնող խաղերի հատվածից, ընթերցարանից և լաբորատոր հատվածից:

Ուսումնական ջերմոց— Սովորողները ծաղկի կտրոնները դնում են ջրով լի թափանցիկ բաժակների մեջ, սպասում են մինչև արմատակալի, հետո տնկում են, խնամում:

Ցանում են նաև սերմեր, պալարներ,սոխուկներ:

Լաբորատորիա— Տարբեր տիպի կշեռքներ,մետրեր, խոշորացույց, կոլբաներ, որոնց միջոցով տարբեր բնագիտակ փորձեր,չափումներ  են կատարում:

Տաղավար-ստուդիա- Տաղավարի ձևավորումը կատարում են սովորողները: Նախագծում են, հետո կահավորում: Այստեղ տեսագրվում են տարբեր ուսումնական հաղորդումներ:

Սեղանային և զարգացնող խաղեր՝ շախմատ, դոմինո, լոտո, մոնոպոլիա, որոնցով խաղում են:

Տաղավարում համակարգիչն է, որտեղ դասական երաժշտության փաթեթ կա, որ տարբեր գործունեությունների ժամանակ ունկնդրում են սովորողները: Միացված է տպիչ, որ սովորողը մոտքագրի և ինքնուրույն տպի՝ ստեղծելով սեփական ստեղծագործությունների գիրք-փաթեթ:

Ընթերցարանում սովորողների համակարգիչներն են, տարբեր գրքեր, աշխատանքային գիրք-տետրեր, որտեղ սովորողները նստում, կարդում, աշխատում են:

Միասնական հարթակը նախագծվում և ստեղծվում է ուսումնական գործունեության ընթացքում, սովորողների և ծնողների միջոցով:

Միասնական հարթակում աշխատում է 3 դասվար՝ Անահիտ Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան, օրվա առաջին կեսին, Աննա Հարությունյան՝ օրվա երկրորդ կեսին:

Օտար լեզվի դասավանդող՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

Երգի դասավանդող՝ Տաթև Ստեփանյան

Advertisements

One thought on “6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրի հարթակ

  1. Ծանուցում՝ 13.09-16.09. աշխատանքային նախագիծ | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s