Օրվա անակնկալը մեր գունավորված ծաղիկներ էին: Ուրբաթօրյա ընդհանուր պարապմունքից հետո սովորողների առաջին պարապմունքը անգլերեն էր: Անգլերենից հետո բանավոր հաշվեցինք՝ առաջ ու հետ: Այնպես է ստացվել, որ մեր դասարանում սովորում են երկու Գագիկ, Երկու Սամվել, երկու Միքայել, երկու Վաչե: Որոշեցինք նույն անունն ունեցող մարդիկ կազմեն զույգեր: Խմբավորման միջոցով կազմեցինք զույգեր, հաշվեցինք զույգերով: Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3, 4, 5, 6: Էլեկտրոնային խաղի միջոցով կազմեցին զույգեր, հետո համրանքի միջոցով թվի ու առարկայի քանակի միջև կապը գտանք: Ծանոթացանք երկրաչափական պատկերների հետ՝ եռանկյունի, քառակուսի, շրջան, շեղանկյուն, բազմանկյուն, ուղղանկյուն, սեղան, ձվածիր, հաշվեցինք յուրաքանչյուր պատկերի կողմերն ու անկյունները, համեմատեցինք: Էլեկտրոնային խաղերը ոգևորում են սովորողներին: Նրանք կախարդանքի ակնկալիքով առաջ են ընթանում՝ տեսնելու, թե հաջորդը ինչ է լինելու: Այս խաղերի համար մի կանոն ենք մշակել, որը հետևյալն է՝ յուրաքանչյուր սովորող ինքն է իր ընկերոջը փոխանցում խաղի հաջորդ քայլը: Այս ուսումնական խաղերի ընթացքում ակտիվ քննարկումներ են լինում: Այս խաղերը կենտրոնացնում են, որովհետև նրանցում կա գույն, շարժում, երաժշտություն: Հետո որոշեցինք պլանշետների նկարչական ծրագրի օգնությամբ կենդանացնել երկրաչափական պատկերներին, որ նրանք լինեն անսովոր, հետաքրքիր, գունավոր՝ ինչպես տիկնիկները: Աշխատանքներն ավարտելուց հետո պահպանում ենք և պայմանավորվում ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:
Թարմանալու, հանգստանալու համար նախավարժանք արեցինք, օդում մատիկներով երկրաչափական պատկերներ նկարեցինք: Ռուսերենի պարապմունքից հետո նախաճաշեցինք: Նախաճաշից հետո միասին պատմեցինք «Ճամփորդները», քննարկեցինք: Աշխատեցինք հետևյալ թերթիկով՝ %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9: Սովորել են Ղ. Աղայանի «Ծիտը և բազեն»:
Օրը խաղաղ էր ու ստացված: