19.09-24.09.աշխատանքային նախագիծ

14398060_1201521019900777_1231148951_nԱյս շաբաթվա շարունակվող նախագծերն են՝ «Բարև, ես եմ…», «Ճանաչում եմ կրթահամալիրը» և «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում առաջին դասարանցիներով հաղթահարելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը: Այս շաբաթվա ընթացքում սովորելու ենք պատմությունը ներկայացնել ըստ հատվածների, այնուհետև՝ ըստ նախադասությունների: Նախատեսում ենք մեր ռոադիոյի նորամուտը:

Հեքիաթը՝ Հ. Թումանյան «Ծիտը»

Ոտանավորը՝ Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»

Երգը՝  Կոմիտաս «Կաքավի երգը»

Ազգային-բակային խաղեր՝ «Ծուղրուղու», «Աղջիկ փախցնոցի»

Ուսումնական առցանց խաղեր՝

տանգրամներ. երկրաչափական պատկերներով հավաքում են տրանսպորտի միջոցներ, կենդանիներ
գտնել օրինաչափությունները՝ 1, 2, 3, 4
շատ-քիչ, մեկ-շատ
Թ
վերն ու թվանշանները ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Հաշիվ՝ 1, 2, 3, 4

Աշխատանքային թերթիկներ՝ 4, 5, 7, 9

Տրամաբանական խնդիրներ՝ %d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80

19.09.2016

Հարգելի ծնող, երկուշաբթի լողալու ենք կրթահամալիրի փակ լողավազանում: Սովորողն ունենում է լողազգեստ, սրբիչ, լողաթափ, լողի թևիկներ, աղջիկները՝ լողի գլխարկ:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- ճանաչում եմ կրթահամալիրը. այցելություն ագարակ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք կարդալով մեր սովորած ոտանավորները: Բանավոր հաշվել ենք հետ ու առաջ: Էլեկտրոնային գրատախտակով խաղացել ենք հետևյալ խաղերը՝  1, 2, ծանոթացել ենք ցամաքային, օդային, ջրային տրանսպորտային միջոցներին: Աշխատել ենք կցված թերթիկով՝ 7: Ռուսերենից հետո նախաճաշել են ու գնացել ենք փակ լողավազնում լողալու:

Վաղը աշխատելու են պլանշետով:

20.09.2016 

Հարգելի ծնող, մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ընտրությամբ գործունեություն
11:50 — 12:35- աշխատանք հեքիաթի հետ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք պլանշետով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենի ու անգլերենի պարապմունքից հետո բանավոր հաշվեցինք, ծանոթացանք «այնքան…, որքան…», «նույնքան» հասկացությունների հետ, կազմեցինք խմբեր ու համեմատեցինք:  Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3: Աշխատեցինք կցված թերթիկով՝ 4: Պլանշետներով նկարեցինք մեկ առարկա և շատ առարկաներ: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշեցինք: Իրար շարունակելով պատմեցինք մեզ ծանոթ հեթիաթները՝ «Ճամփորդները» և «Անհաղթ աքլորը», կարդացինք մեր սովորած բոլոր ոտանավորները՝ «Բութ մատն ասաց…», Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»,   Թումանյան «Լուսաբացին», Աղայան  «Ծիտը և բազեն»:

Սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է: Հանդիպում ենք հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ին: Մարմնակրթություն ընտրած սովորողները բերում են համապատասխան մարզահագուստ: Աշխատելու ենք պլանշետներով:

22.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք հեքիաթի հետ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք պլանշետով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Իրար շարունակելով պատմել ենք մեր անցած հեքիաթները, միասին կարդացել ենք մեր սովորած ոտանավորները: Կարդացել եմ «Ծիտը»  հեքիաթը, քննարկել ենք ծտի կերպարը: Այնուհետև հեքիաթը մտքով բաժանել ենք մասերի՝ հեքիաթի սկիզբ կամ փշի տեսարան, հովիվի տեսարան, հարսանիքի տեսարան, աշուղի տեսարան, հեքիաթի ավարտ: Սովորողներն իրար շարունակելով ըստ մասերի պատմել են հեքիաթը: Այնուհետև յուրաքանչյուր սովորող նկարել է հեքիաթի իր ընտրած տեսարանը սկզբում՝ գունավոր մատիտներով, հետո՝ պլանշետներով: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Նախաճաշից հետո անգլերենի պարապմունք էր: Այսօր միասին ստեղծել ենք մեր դասարանական ռադիոն, քվեարկությամբ որոշել ենք անունը, օրվա թեման: Թեման սպասվելիք ճամփորդությունն էր: Կատարել ենք ձայնագրություն: Ավելի մանրամասն կպատմեմ հրապարակվելիք օրագրում:

Վաղը սովորողների մի խումբը մասնակցելու է լողի պարապմունքին: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է լողազգեստ, սրբիչ, լողաթափ, լողի թևիկներ, լողի գլխարկ՝ աղջիկների համար: Լողի մասնակից սովորողներն են՝

Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե

Մյուս խումբը Նոր դպրոցում կվարի հեծանիվ:

23.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- աշխատանք թերթիկով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվի վարում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո օրը շարունակել ենք բանավոր համրանքով՝ հաշվել են առաջ ու հետ, հետո հաշվել են զույգերով: Թվերը ավելացրել ու պակասեցրել են 1-ով, 2-ով, 3-ով, 4-ով, 5-ով: Էլեկտրոնային գրատախտակով խաղացել են հետևյալ խաղերը՝ 1, 2, թվերի հետ կապված հետևյալ խաղերը՝  1, 2, 3, 4, 5: Նկարագրել են թվերին: Աշխատել են կցված թերթիկով՝ 5: Ռուսերենի պարապմունքից հետո նախաճաշել են: Առաջին խումբը լողացել է փակ լողավազանում:

Վաղը աշխատանքային օր է: Աշխատելու ենք երկուշաբթի օրվա դասացուցակով: Աշխատելու ենք պլանշետով:

24.09.2016 

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- աշխատանք պլանշետով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք թերթիկի հետ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել ենք Կոմիտասի «Կաքավի երգը», պարել ենք, իսկ ընկեր Տաթևի հետ սովորել ենք «Հինգ էծ ունեմ ուլերով » երգը: Իրար շարունակելով պատմել են մեր անցած հեքիաթները, միասին կարդացել են մեր սովորած ոտանավորները, սովորել են  Ղ. Աղայանի «Առավոտը գյուղում» ոտանավորը, բացատրել են երդ, տրեխներ բառերի իմաստը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Բանավոր հաշվել են, ծանոթացել են 6, 7, 8, 9 թվերի հետ, նկարագրել են դրանց: Մինչև 10-րդ սլայդը աշխատել են առաջադրանքների հետևյալ փաթեթով՝ %d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80:  Աշխատել են կցված թերթիկով՝ 9: Պլանշետներով շարունակել են «Բզեզ » ուսումնական կայքի խաղերը խաղալ:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, մեկնում ենք ուսումնական ճամփորդության՝ հաղթահարելու Ծիծեռնակաբերդի բարձունքը ու իրականացնելու նկարչական պլեներ: Այդ օրը սովորողները սովորականի պես՝ ժամը 9:00-ին լինում են դպրոցում: Մեկնելու ենք ժամը 11:00-ին, վերադառնալու ենք 13:30-ին: Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

  • հարմարավետ (նաև՝ տաք) հագուստ, գլխարկ, ակնոցներ
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ, թաց ու չոր անձեռոցիկներ
  • 500 (հինգ հարյուր) դրամ տրանսպորտի համար
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s