Կրթական նորամուտ. եթերում է «Բզեզ» ռադիոն. # 1

Բզեզ # 1

cropped-14183965_1816176721951240_5224826356472828934_n.jpgՌադիոն  ուսումնական նախագիծ է կրթահամալիրում՝ սկսած ամենակրտսեր տարիքից: Այն միջոց է, գործիք սովորողների համար, նրանց հետ ստեղծելու ստեղծականության, ինքնարտահայտման, ինքնադրսևորման, համագործակցության, փոխօգնության միասնական հարթակ: Առաջին դասարանում նպատակ ունենք զարգացնելու սովորողների բանավոր խոսքը, ստեղծագործական միտքը, թվային միջոցները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունները: Ռադիոն՝ որպես մոտեցում, միջոց, գործիք տալիս է այդ հնարավորությունը:

Ինչպես ստեղծվեց ռադիո «Բզեզ»-ը մեր դասարանում: Մինչ ռադիո ստեղծելու մասին զրուցելը հիշեցնեմ, որ մենք ծանոթ էինք թվային ձայնագրիչին, իմ հեռախոսով մի քանի ձայնագրություններ էինք կատարել, լսել էինք մեզ, ինչն էլ ոգևորել էր իմ սովորողներին: Եվ այսպես, առաջարկեցի ստեղծել մեր դասարանական ռադիոն: Իհարկե, համաձայնվեցին: Իսկ ի՞նչ է ռադիոն, ինչպե՞ս ստեղծենք հարցերին Վաչեն պատասխանեց, որ ռադիո նշանակում է, որ մի տեղից խոսում են, տոկերով (պարզեցինք՝ ալիքներով) գնում է տները ու մեզ լսում են: Պայմանավորվեցինք, որ կձայնագրենք իմ հեռախոսով, հետո կդնենք բլոգում ու բոլորը կլսեն: Լավ, իսկ ի՞նչ դնենք մեր ռադիոյի անունը  հարցին Մհերը առաջարկեց դնել «Առաջին ռադիո»՝ որպես առաջին դասարանցիների ռադիո, իսկ Վաչեն առաջարկեց անունը դնել «Անտենա», ես էլ առաջարկեցի անունը դնել «Բզեզ»: Ունեինք երեք անուն, որից պիտի ընտրեինք մեկը: Որոշեցինք քվեարկել, որ անունը ավելի շատ ձայներ կհավաքեր, այն էլ կդառնար մեր ռադիոյի անունը: «Առաջին ռադիո»-ն հավաքեց վեց ձայն, «Անտենա» ռադիոն՝ երկու ձայն, «Բզեզ» ռադիոն՝ տասներկու ձայն: Եվ այսպես, «Բզեզ» ռադիոն ստեղծված է: Հաջորդը պայմանավորվեցինք, որ մեր հաղորդումները կվարեն լրագրողները: Առաջին հաղորդման լրագրողը Վաչեն էր: Մեր առաջին հաղորդումը ճամփորդության մասին էր, որովհետև պատրաստվում էինք մեկնել  ուսումնական ճամփորդության՝ հաղթահարելու Ծիծեռնակաբերդի բարձունքը: Լսեք մեզ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s