Գագիկի ծննդյան տոնը

14825554_1233250920061120_1986351816_nՀոկտեմբերի 17-ին մեր սիրելի Գագիկի ծննդյան տոնն էր: Գիտեինք ու սպասում էինք այդ օրվան:
Առավոտյան Գագիկը մտավ դասարան ու ընկերները վազեցին, փաթաթվեցին, շնորհավորեցին նրան: Հետո ընդհանուր պարապմունքին շնորհավորեցինք օրվա հերոսին: Օրը նվիրված էր Գագիկին ու լցված էր Գագիկով, թեև Գագիկի խաղաղությունը չփոխվեց: Կարծես՝ լուռ վայելում էր: Առավոտյան յուրաքանչյուրս Գագիկին մեկ բառ նվիրեցինք: Այդ բառերի մեջ այնքան շատ էին տարատեսակ մեքենաները, թեև առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք էլ նվիրեցին, նաև ցանկացան, որ իր ծնողներին լսի, կարևորեցին, որ լավ սովորի: Բայց օրը սպասում ուներ: Բոլորը սպասում էին ծննդյան տորթին: Եվ ահա, այն եկավ: Հետո միասին հավաքվեցինք ու որոշեցինք Գագիկին երգ ու պար նվիրել: Միասին պարեցինք, երգեցինք: Հավաքվեցինք տոնական սեղանի շուրջը ու քաղցր ուրախություն էր շուրջբոլորը:

This slideshow requires JavaScript.

Ծննդյան տոնը, այն նշելը ուսումնական գործունեության մաս է կազմում: Սովորողի ծննդյան տոնը արտացոլված է դասարանական ուսումնական օրացույցում: Ծննդյան տոները բացի ուրախությունից, բերում են տոնի նշման որոշ մոտեցումներ, սկզբունքներ: Ուրախությունն ու հրճվանքը համախմբում են նրանց, սովորողները փոխհարաբերվում են այլ հարթության մեջ: Որպես առաջին քայլ օրվա հերոսին նվիրում ենք բառեր, մաղթանքներ, երգում ու պարում ենք միասին: Աստիճանաբար ծննդյան տոները, դրանց նշման կարգը, ընթացքը կունենան իր զարգացումը:

 

Advertisements

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջույն, իմ բլոգի այցելու: Դու այցելել ես մանկավարժական (մասնագիտական) բլոգ: Այն նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի սովորողների ու նրանց դասավանդողների, ծնողների համար: Այստեղ կարող ես ոչ միայն ընթերցել իմ մանկավարժական գործունեության համար ուղենիշ հանդիսացած հայ և համաշախարհային մանկավարժության ներկայացուցիչների հոդվածները, այլ նաև իմ հոդվածները, ուսումնական նախագծերը: Բլոգում հրապարակվում են բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են կրտսեր դպրոցականի գործունեության կազմակերպման համար: Այստեղ կգտնես ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված շատ նյութեր, որոնց անմիջական մասնակիցներն ու հեղինակները հենց այդ տարիքի սովորողներն են: Մասնագիտական (մանկավարժական) գործունեության համատեքստում ներկայացված եմ ես: Բարի գալուստ: Իսկ իմ ստեղծագործություններին կարող ես ծանոթանալ Բարև, ես եմ բլոգում հետևյալ հղմամբ՝ http://mycompositionanahitharutyunyan.wordpress.com/ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Նոր դպրոցի դասվար՝ Անահիտ Հարությունյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s