31.10 -4.11. աշխատանքային նախագիծ

14813628_1233250873394458_722732794_nԱյս շաբաթվա ընթացքում ամփոփում ենք խնկոյանական օրերը, մեկնում ենք ուսումնական ճամփորդության դեպի Խնկոյանի մանկական գրադարան,  պատրաստվում  ենք կրթահամալիրի տոնին՝  Թթուդրեքի ծեսն ենք իրականացնում: Շարունակում ենք հեգել բառերը, ծանոթանում ենք աշուն, թթու բառերի տառախմբին: Ծանոթանում ենք թվերի ու թվանշանների հետ, սովորում ենք թվերի կազմությունը:

Շարունակում ենք Իմ բույսերը նախագիծը: Արմատակալած կտրոնները տեղափոխելու ենք հողով ծաղկամանների մեջ:

Լանջերը շարունակելու են որպես ուսումնական հարթակներ ծառայել, որտեղ իրականացնելու ենք աշնանային պլեներ:

Հեքիաթը՝ ամփոփում, կրկնում ենք մեր անցած հեքիաթները հեքիաթների շիլափլավ մեթոդով:

Ոտանավորը՝ Աթաբեկ Խնկոյան «Գորտերի խաղը»

Երգը՝ «Ջաղաց»,  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր», «Կոտ ու կես»

31.10.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- լանջերին. ուսումնասիրում ու դիտարկում ենք աշունը
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ծննդյան տոն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք Միքայելին շնորհավորելով: Նրան բառեր ու մաղթանքներ ենք նվիրել: Շնորհավորել ենք նաև Էդմոնին: Հետո բանավոր հաշվել ենք առաջ ու հետ, հաշվել ենք զույգերով ու կենտերով, լուծել ենք թվային շղթա՝ ավելացնելով ու պակասեցնելով թվերը: 1-ից 5 թվերի կազմությունն ենք ուսումնասիրել՝ random-131123055735-phpapp01: Աշխատել ենք կցված թերթիկներով՝ tvi-kazmutyun1-41234: Ռուսերենից հետոո նախաճաշել են: Նախաճաշից հետո քայլել ենք լանջերով, խոշորացույցով ուսումնասիրել ենք ու դիտարկել: Աշնանային դիտարկումներն ամփոփել ենք ռադիո թողարկման մեջ: Նկարել ենք աշուն՝ ունկնդրելով Վիվալդիի տարվա եղանակներից աշունը: Աշխատանքներն ավարտելուց հետո նշել ենք Միքայելի ծնունդը:

Վաղը մեկնում ենք ուսումնական ճամփորդության դեպի Խնկո-Ապոր մանկական գրադարան:

1.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — նախապատրաստվում ենք ուսումնական ճամփորդությանը
11:50 — 12:35- ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի մանկական գրադարան
12:35 — 12:55 -ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի մանկական գրադարան
12:55 — 13:35 —ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի մանկական գրադարան
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենից ու անգլերենից հետո զրուցել ենք Խնկո-Ապոր մանկական գրադարան այցելության մասին: Կարդացել ու խաղացել ենք Խնկոյանի մեր անցած ոտանավորները: Նախաճաշից հետո մեկնել ենք ուսումնական ճամփորդության դեպի Խնկո-Ապոր գրադարան:

2.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառախաղ. աշուն
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

Օրվա ամփոփում

Այսօր սովորել ենք «Ջաղաց»,  «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» երգերը: Ռուսերենից հետո բաժանվել ենք խմբերի, «գտել» ենք մեր անունները: Հեգել ենք բառեր: Ծանոթացել ենք աշուն բառի տառախմբին: Նախաճաշից հետո լողացել ենք ու հեծանիվ ենք վարել:

3.11.2016

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. 6-ի աշխարհում
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — մուտքագրում են աշուն բառը ու նկարում են
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. 6-ի աշխարհում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօրը սկսել ենք մեր անունները հեգելով, այնուհետև բաժանվել ենք խմբերի, յուրաքանչյուրը հեգել է իր ընկերոջ անունը: Այնուհետև բառի վերջին տառով նոր բառ ենք կազմել: Աշուն բառի տառերով նոր բառեր ենք կազմել ու կարդացել: Նկարել ու մուտքագրել ենք աշուն: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենից հետո ծանոթացել ենք 6 թվին ու թվանշանին, նրա կազմությանը: Աշխատել ենք թերթիկով՝ tvi-kazmutyun-566: Տնկել ենք արմատակալած բույսերից երկուսը:

4.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —  բառակազմություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- լող, հեծանիվի վարում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվի վարում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Վաղը լողում են`

Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե
Թադևոսյան Դավիթ

Մյուս խումբը Նոր դպրոցում կվարի հեծանիվ:

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո հեգել ենք բառեր, խմբավորել ենք ըստ խմբերի՝ մրգեր, բանջարեղեն, գույներ: Աշուն բառի տառախմբով բառեր ենք կազմել ու կարդացել: Ռուսերենից հետո նախաճաշել են: Առաջին խումբը լողացել է, իսկ երկրորդ խումբը հեծանիվ է վարել:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s