Այլընտրանքային այբբենարանները որպես ընթերցարաններ

%d1%80%d0%b8%d1%81%d1%83%d0%bd%d0%be%d0%ba1Գրել սովորում են գրելով, կարդալ սովորում են կարդալով:

6 տարեկանների առաջին դասարանում սովորողների ուսուցումը հիմնականում կազմակերպվում է նախագծային աշխատանքների միջոցով: Տառաճանաչությունը, գրելը (մուտքագրելը), կարդալը ամենօրյա գործընթաց է, որը նախագծային աշխատանքների մի մասը կարող է կազմել:

Խոսքը, միտքը, բառը, տառը գործիք-միջոց են սովորողի ձեռքին, որը նա ուսումնասիրում է, ծանոթանում է, յուրացնում է, ներկում-նկարում, գրում-նկարում-մուտքագրում ու կարդում:

Ամենասկզբում միասին պարզեցինք, թե ինչ է խոսքը (պատմությունը), ինչպես կարող ենք պատմությունը, միտքը քանդել-հավաքել, նկարել ու պատմել: Սկսեցինք բառի հետ խաղալ. ամեն օր իրար նվիրում էինք ասենք՝ գունավոր, արևի պես դեղին, ուրախ, կամ էլ բարձր ու ցածր բառեր: Բառերը փորձում էինք խմբավորել որոշակի հատկությամբ, կամ էլ բառերի խմբից առանձնացնում էինք «ավելորդը»: Հետո սկսեցինք քանդել բառերը՝ ծափերով ու ձայներով, անցանք մեր անուններին: Սովորողների սեղանին փակցրեցի իրենց անունները: Նրանք շրջում էին, նայում-կարդում, հեգելով գտնում-ճանաչում էին տառը, համեմատում էին, ուրախանում:

Դրանից հետո պայմանավորվել էինք, որ մեզ բառեր են հյուր գալու: Բառի ընտրությունը կապված էր մեր նախագծային-հետազոտական աշխատանքի հետ: Արևելյան դպրոցի լանջերին իսկական, արևոտ ու դեղին աշուն էր փռվել, վերցրինք մեր խոշորացույցները ու գնացինք աշունը տեսնելու, ուսումնասիրելու, հետո էլ պայմանավորվել էինք իրար պատմել: Պատմեցինք, ձայնագրվեցինք, աշուն բառի հետ ծանոթացանք՝ վանկատեցինք, հեգեցինք, բառի ամեն տառով նոր բառեր գտանք, հետո մուտքագրեցինք ու նկարեցինք: Ու ստացվեց մեր առաջին աշնանային մեդիաայբբենարանը:

Մեր հաջորդ բառը թթուն էր, որը հյուր էր եկել կրթահամալիրի տոնին նախապատրաստվելիս: Թթուդրեքը ամբողջական տոն-նախագիծ էր, որը ստեղծականությամբ ու ուրախությամբ լցրեց մեր օրը:

This slideshow requires JavaScript.

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» ուսումնական նախագծի ընթացքում զրուցում-քննարկում էին, թե ինչ է նշանակում սեբաստացի լինել, ընթացքում ձայնագրում էինք: Հետո որոշեցինք նկարել մեզ դպրոցում ու մուտքագրել մեր անունները:

This slideshow requires JavaScript.

Քանի որ խոսեցինք մեր մասին, անցում արեցինք մեր տանը: Նկարեցինք, մուտքագրեցինք: Մի մասը նկարել էր իր տունը, մյուս մասը՝ Տ-ի տունը, որտեղ կարող էին ապրել տ-ով սկսվող բառեր:

This slideshow requires JavaScript.

Հաջորդ անգամ որոշեցինք ստեղծել էլեկտրոնային գրքեր մեր սիրելի ոտանավորների հիման վրա: Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» ու «Շունը»: Ոտանավորները բաժանեցինք հատվածների, յուրաքանչյուրը նկարեց իր նախընտրելի կտորը, նկարի վրա մուտքագրեցինք սար, ամպ, շուն բառերը, այնուհետև ըստ կտորների ձայնագրեցինք:

Էլեկտրոնային գրքի կամ մեդիաայբբենարանի ստեղծման ընթացքում օգտագործում ենք նոթբուք-նեթբուք կամ պլանշետ, ձայնագրիչ: Այնպես է ստացվել, որ իմ դասարանում սովորողների մեծ մասը աշխատում են պլանշետով: Եթե նեթբուք-նոթբուքում կա paint նկարչական ծրագիրը, որը նկարի վրա մուտքագրելու հնարավորություն է տալիս, ապա պլանշետների դեպքում սկզբում ունեինք այդ դժվարությունը: Բայց գտանք Autodesk sketchbook ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նկարել ու մուտքագրել: Հաջորդ քայլը, որպես զարգացում, նախատեսվում է անհատական մեդիաայբբենարաններ ստեղծել:

Հ. Թումանյան «Շունը»

Մեր դասարանում ստեղծել ենք ընթերցանության անկյուն, որտեղ ունենք մեր սիրելի ու ծանոթ հեքիաթների նկարազարդ գրքերը: Գործունեությունից գործունեություն անցումների ընթացքում սովորողը ընտրում է իր սիրելի գիրքը, թերթում է, փորձում է գտնել ծանոթ տառեր ու բառեր:Որոշներն էլ բերանացի պատմելով հեքիաթը՝ մատը սահեցնում են գրքի տեքստի վրայով՝ կարծես ընթերցում են: Կան սովորողներ, որոնք ինքնուրույն ընթերցում են:

This slideshow requires JavaScript.

Պատումը շարունակվում է. մաս 2

Մենք շարունակում ենք ստեղծել մեր մեդիաայբբենարանները: Աղայանի «Կատուն» ոտանավորի հերոսներ կատուն ու մուկը դարձան մեր մեդիաայբբենարանի հերոսները: Նրանք կենդանացան, խաղացինք, հետո նկարեցինք ու մուտքագրեցինք: Ձայնագրությունից հետո մեր մեդիայբբենարանը պատրաստ է: Աշխատել ենք պլանշետով՝ autodesk sketchbook և paint նկարչական ծրագրով:

Ղ. Աղայան  «Կատուն»

Սովորողների հաջորդ նվեր-բառը լուսինն էր, որն իրենց բերել էր մի շուտասելուկ՝

Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին:

Լուսին բառի հետ խաղացինք, հեգեցինք, բառի ամեն տառով սկսվող բառեր սեցինք: Նկարեցինք ու մուտքագրեցինք: Զրուցեիցինք լուսնի, գիշերվա ու ցերեկվա մասին: Աստղագիտության մասին մուլտֆիլմ դիտեցինք: Հետո շուտասելուկի հետ խաղացինք. քանդեցինք, փոխեցինք բառերի տեղերը ու ահա, թե ինչ ստացվեց՝

Լուսնի ուսին սարի լուսին:
Սիրուն ուսին սարի լուսին:
Ուսի ուսին սարի լուսին:

This slideshow requires JavaScript.

«Ամանոր»  ուսումնական նախագծի ընթացքում սովորողների հետ իրենց անուններով պատրաստել էին բառ-տոնածառեր: Սովորողներն իրենց ընկերների անուններով հավաքել են իրենց տոնածառը: Այս աշխատանքի միջոցով սովորողները կարդացել են, մկրատով կտրել են տարբեր երկարության շերտեր, համեմատել են, սոսնձել են մեծից փոքր կամ փոքրից մեծ սկզբունքով:

This slideshow requires JavaScript.

Յուրաքանչյուր սովորող պատրաստել է տոնական էլեկտրոնային բացիկ: Բացիկների վրա մուտքագրել են Նոր տարի:

This slideshow requires JavaScript.

Հաջորդ բառը, որ Նոր տարվա հետ մեզ այցելել էր՝ տոնածառն էր: Որոշեցինք բառախաղի միջոցով հորինել գովքեր՝ ծառին ու տոնածառին նվիրված:

Ձմեռային արձակուրդ մեկնելուց առաջ որոշեցինք անսովոր բառակապակցություններ ստեղծել՝ իրար միացնելով երկու իրար հետ կապ չունեցող բառեր: Յուրաքանչյուր անսովոր բառակապակցությունը զարմանք ու հիացմունք էր պարգևում մեզ: Ստեղծած-հորինածը մուտքագրում էինք գրատախտակին, կարդում էինք, փորձում պատկերացնել ու հրճվել: Հետո որոշեցինք, որ ամեն մեկն ընտրում է այն բառակապակցությունը, որն իրեն ամենից շատ է դուր եկել, նկարում ու հորինում է փոքրիկ պատմություն դրա մասին: «Ուսումնական ձմեռ» նախագծի ընթացքում անսովոր բառակապակցություն-նկարներ ու պատմություններ հրապարակվեցին բլոգում:

Ահա դրանցից մի քանիսը՝

Բացի պատմություններից սովորողները անսովոր նկար-բառակապակցություններ էին ստեղծել:

Ձմեռային ուսումնական ճամբարի  ընթացքում փորձեցինք նախադասություն, հետո էլ՝ փոքրիկ պատմություն հորինել: Հերոսը ծուռտիկ ծառն էր: Նախադասությունների շարք կազմեցինք, թե ծուռտիկ ծառին ինչ կա: Կարդացինք, մուտքագրեցինք, նկարեցինք:

Ծուռտիկ ծառին ծիտ կա: Այս նախադասությունը որոշեցինք քանդել ու բառերիտեղերը փոխել: Այսպիսի նոր մտքեր ստացվեցին:

Ծուռտիկ ծտին ծառ կա:
Ծառի ծտին ծուռտիկ կա:
Ծտի ծառին ծուռտիկ կա:

Հետո իրար շարունակելով ու հարցերի օգնությամբ  փոքրիկ պատմություն հորինեցինք ծուռտիկ ծառի մասին:

thumbnail_07cc72eb-5762-4a6f-9a7d-1c94874ac06e

Հաջորդ բառ-շուտասելուկը չիր ու չամիչն էր, որն ատամին էինք տալու: Այն այսպիսինն էր՝

Ատամ, ատամ, այ, ատամ,
Չիր ու չամիչ քեզ կտամ:

Մուտքագրեցինք չիր ու չամիչ, նկարեցինք: Հետո որոշեցինք շուտասելուկը փոխել, ամեն անգամ որոշելով, թե ատամին ինչ կտանք: Նկարեցինք, մուտքագրեցինք:

Հետո էլ չիր ու չամիչը դարձավ մեր պատմության հերոսը ու այսպիսի պատմություն հորինեցինք:

Շարունակելի…

Հունվարյան գիտագործնական հավաքին սովորողների հետ ներկայացրել էինք մեր մեդիաայբբենարանները (այլընտրանքայինընթերցարանները), որտեղ երևում էր նախագծերում դրանց առկայությունը, մեթոդական աշխատանքը, աստիճանական զարգացումը:

Advertisements

4 thoughts on “Այլընտրանքային այբբենարանները որպես ընթերցարաններ

  1. Ծանուցում՝ Մեդիաայբբենարանները որպես տառուսուցման գործիք

  2. Ծանուցում՝ Մի բառ՝ ես, մի բառ՝ դու. հորինուկ-ընթերցուկներ | Անահիտ Հարությունյանի բլոգ

  3. Ծանուցում՝ Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության գործիք առաջին դասարանում | Անահիտ Հարությունյանի բլոգ

  4. Ծանուցում՝ Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության, գործիք առաջին դասարանում | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s