Սուտասելուկ # 2

Ձին ծակեցին, պատը տարան… ներկայացնում է Դավիթ Թադևոսյանը:

Advertisements

27.02-3.03.աշխատանքային նախագիծ

16934287_1363547207031490_419879858_nՇաբաթվա նախագծերն են՝ «Կարդում ենք Թումանյան» և մայրենի լեզվի օրերը կրթահամալիրում:

27.02.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր համրանք, 11-20 թվեր
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն-խաղ
11:50 — 12:35- Հովհաննես Թումանյան «Բզեզի դպրոցը»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Աքլոր-տիկնիկների պատրաստում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ներկա-բացակայից հետո  օրը սկսել ենք տասնյակներով հաշվելով, գտել ենք, թե տրված թիվը քանի տասնյակ ու միավոր ունի, կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ ենք կատարել: Աշխատել ենք կցված ֆայլով`

Ռուսերենից հետո  կարդացել ենք թումանյանական ոտանավորների շարքը, ընթերցել եմ Թումանյանի «Բզեզի դպրոցը», քննարկել ենք, թե ինչպիսին էր վարպետ Բզեզը, ովքեր էին նրա սաները, զրուցել ենք միջատների մասին: Նկարել, մուտքագրել ու կարդացել ենք Բզեզի դպրոցը, նրա սաների անունները:

Հովհաննես Թումանյան 

Բզեզի դպրոցը

Վարպետ Բզեզն ամռան մի օր
Դպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ…
— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։
Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կրկնեք ինձ հետ։
Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դդում…
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կտրտում։
Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։
Մի՛ խառնվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թրթնջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։
Խ. Խնձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։
— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տզզան հիմար անասուն…
Ձ. Ձմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։
Դու, է՜յ ծղրիդ, ո՞նց ես նստել.
Գլուխդ— ետ, մեջքդ— դուրս։
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։
— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…
— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…
Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քնաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջրկոտեմ, Ռ. Ռեհան։
Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կճաքի։
Փ. Փրփրրուկ. Ք. Քարասոխ,
Օ. Օֆ, պրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջրի պես։—
Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ,
Վարպետ Բզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։

Նախաճաշից հետո պատրաստել ենք աքլոր-տիկնիկներ:

Բզեզի դպրոցի նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

27.02.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — Բզեզի դպրոցը (բ, զ)
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բանավոր մաթեմատիկա. կարգային անցումով գումարում և հանում
12:55 — 13:35 — ընթերցանություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից, ռուսերենից հետո բանավոր հաշվել ենք, հաշվել ենք -ավելի-ով, -պակաս-ով խնդիրներ: Կազմել ենք հավասարություններ, աշխատել ենք կցված թերթիկով` matem1-2rdmas-fff: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ընթերցել ենք Թումանյան «Բզեզի դպրոցը», աշխատանքային թերթիկը  կցված  է` 16-%d5%a2%d5%a6%d5%a5%d5%a6%d5%ab-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a8:

1.03.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —Հովհաննես Թումանյան «Ծաղիկները»
11:50 — 12:35-լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել ենք Թումանյանի «Ծաղիկները»: Մուտքագրել ու կարդացել ենք բառեր, որոնք ղ-ով են, կամ որոնցում ղ կա: Մուտքագրել ու կարդացել ենք  ծաղիկների անուններ: Նկարել ու գրել ենք այդ բառերը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Երգել ենք մեր սովորած երգերը: Լողացել ենք:

Հովհաննես Թումանյան 

Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

2.03.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. թվային արտահայտություններ
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — Հովհաննես Թումանյան. «Մարտը»
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —ընթերցանություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Բանավոր հաշվել ենք, աշխատել ենք կցված ֆայլերով`

Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են, շախմատ են խաղացել: Անգլերենից հետո սովորել ենք Հովհաննես Թումանյանի  «Մարտը»: Գարուն բառի հետ կապ ունեցող բառեր ենք մուտքագրել ու կարդացել: Գարունի գ-ով բառեր ենք ասել: Գրել ենք, նկարել ենք:

Հովհաննես Թումանյան

Մարտը

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

3.03.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. կարգային անցումով գումարում-հանում
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- Գարնանային բառերի մուտքագրում ու ընթերցում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո ձայնագրել ենք ռադիոթատրոն` Թումանյանի «Էս էն է» հայերենով, անգլերենով ու ռուսերենով: Ռուսերենից հետո  նախաճաշել են: Նախաճաշից հետո կարգային անցումով գումարման-հանման գործողություններ ենք կատարել, աշխատել ենք կցված ֆայլերով` %d1%84%d0%be%d0%ba%d0%b8%d0%bd%d0%b0-%d0%bb-%d0%bf-%d1%81%d1%87%d0%b8%d1%82%d0%b0%d0%b5%d0%bc-%d1%81-%d1%87%d0%b8%d0%bf%d0%be%d0%bb%d0%bb%d0%b8%d0%bd%d0%be-%d0%bf%d0%b0%d1%80%d0%be%d0%bb%d1%8c-1

Պլանշետով նկարել ենք գարուն, մուտքագրել ենք գարնանային բառեր:

Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Ընտանեկան դերային ընթերցում. Հովհաննես Թումանյան «Անբան Հուռին»

Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ընթերցում են Հայկ Սիմոնյանն ու իր մայրիկը՝ Անահիտ Ջավադյանը:

Ընտանեկան դերային ընթերցում. Հովհաննես Թումանյան «Առաջին ձյունը»

Հովհաննես Թումանյանի «Առաջին ձյունը»  ընթերցում են Վաչե Գևորգյանն ու իր մայրիկը՝ Աննա Մարտիրոսյանը:

Ազգային խաղեր Բարեկենդանին

Առաջին դասարանցիները Բարեկենդանի տոնին խաղացին  «Ասեղ, թել, հանգույց», «Մուկն ու կատուն», «Ծուղրուղու» խաղերը, տոնախմբության ընթացքում երգեցինքու պարեցինք կարդացինք սուտասելուկները:

Այցելություն Թումանյանի անվան տիկնիկային թատրոն. ռադիո «Բզեզ» # 7

Փետրվարի 23-ին առաջին դասարանցիները թումանյանական օրերի  շրջանակում այցելեցին Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, դիտեցին «Անխելք մարդը» ներկայացումը: Այցելությունից առաջ միասին ընթերցել էինք հեքիաթը: Վերադարձից հետո քննարկեցինք, ամփոփեցինք հեքիաթը, զրուցեցինք հեքիաթի հերոսների մասին, ձայնագրեցինք ռադիո «Բզեզ»-ի յոթերորդ թողարկումը: