«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում

18834382_1464961316890078_1966970062_n«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծն առաջին  դասարանում:

Նպատակը՝ այլընտրանքային թատրոնի միջոցով հեղինակային կրթական ծրագրի տարածումն է կրթահամալիրի դպրոցներում, բանգլադեշյան բակերում, Լոռվա Դսեղ գյուղում:

Խնդիրները՝

  • որպես թիմ, թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում ու զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում.
  • այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում.
  • գրական-երաժշտական ճաշակի ձևավորում ու զարգացում:

Նախագիծը ստեղծվել է շուրջտարյա նախագծերի իրականացման ընթացքում, այն յուրօրինակ ամփոփում է, ամբողջական հաշվետվություն, որտեղ ներկայացված-ներառված են տարվա ընթացքում սովորած-իմացած երգերն ու ոտանավորները, պարերը:

«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծը ստեղծվել է թումանյանական օրերի ընթացքում, երբ խաղում ու կարդում էինք Թումանյան: «Էս էն է» ոտանավորը սովորեցինք-խաղացինք երեք լեզվով, ստեղծեցինք եռալեզու ռադիոթատրոն, այնուհետև դերային խաղերի ընթացքում երգում-կարդում էինք կերպարներին բնորոշ երգեր ու ոտանավորներ:

Հաջորդ քայլում միջավայրի ու կերպարների ստեղծումն էր: Առաջարկեցի միասին թատրոն ստեղծել: Ուրախացան, ոգևորվեցին: Իրենց պատկերացումները,  օրինակները հիմնականում իրենց փորձից էին: Քննարկելով, զրուցելով եկանք այլընտրանքային, իսկ ավելի ուշ՝ շրջիկ թատրոնի մտքին: Իսկ անսովոր թատրոնը անսովոր ու սիրելի տեղում կարող է լինել, ասենք՝ բակում, պարտեզում…Ու սկսեցինք: Մեզ միացան մեր ուսուցիչները, ընկեր Հասմիկն ու ընկեր Աննան:

Մեր թատրոնը կարող է շարժվել, տեղից տեղ գնալ, այն մի վարագույրի ու շատ անցքերի, եռալեզու կերպար-դերասանների մի հավաքածու է…Այն ամառային է, ճամբարային ու գունավոր…

Մինչ թատրոն դառնալը այն ռադիոթատրոն էր՝ եռալեզու, հարց ու պատասխանով:

Միջավայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ:

Ձևավորումը՝ ինքնաշեն վարագույր՝ կերպարային անցքերով:

Հագուստը՝ սև տրիկո, շապիկ, մասիկ, նախշազարդ գոտի:

Գրական ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Էս էն է»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»

Երգերի ցանկը՝

Պար՝

Խում-խումա

Հրավերք

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հունիսի 6-ին՝ ժամը՝ 11.00-ին, հրավիրում են Արևելյան լողափի ամառային թատրոն՝ դիտելու «Էս էն է» խաղ-ներկայացումը: Սիրով սպասում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Ճամբարային պատկերագրեր

18817023_1464220913630785_255162481_nՃամբարի մի օրվա տուտից մինչև մյուս օրվա տուտը…

պատկերագիր # 1

Ճամբարականները պատրաստվում են հունիսի 12-ի գալլա համերգին ու «Այբ, բեն» երգչախումբը ձայնագրման ստուդիայում ընկեր Մարինեի ու ընկեր Կայի հետ ձայնագրեց մեր սիրելի երգերը:

պատկերագիր # 2

Շուտով աչքալուսանք է: Առաջին դասարանցի ճամբարականները սկսել են շրջիկ թատրոն նախագիծը և պատրաստվում են ներկայանալ «Էս էն է» խաղ-ներկայացմամբ: Շարունակելի…

պատկերագիր # 3

Ամեն օր հավեսով լողացող, չլմփացող, չփչփացնող, արևասեր են առաջին դասարանցի հավեսի ճամբարի ճամբարականները, ովքեր լողալուղ առաջ մարզվում են ու ցնցուղ են ընդունում:

պատկերագիր # 4

Մտածող, հաշվող ու խնդիրներ լուծող են հավեսի ճամբարականները, ովքեր նաև իրար օգնում են: Միասին շախմատ ենք խաղում, փազըլ ենք հավաքում, դրսում ու ներսում հաշվում ենք ու մտածում, կամ՝ հակառակը:

 

Առավոտյան ընդհանուր պարապմունք

18471508_1448087088577501_1042177257_n8:50 — 9:15

8:50-9:00 — Պարատուն՝ Ծաղկաձորի, Էջմիածին, Շորոր
9:00 — 9:15՝ Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան
Դասարանական երգչախբեր
Ուրախ մարմնամարզություն
Ծննդյան շնորհավորանք

 

 

 

Ամառային ուսումնական բաց ճամբար. մայիսի 29-ից հունիսի 9-ը

18471196_1448087171910826_114940120_n«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան  դպրոցի առաջին դասարան

Ամառային  ճամբար. մայիսի 29-ից հունիսի 9-ը

Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում
10:00- 10:30 Համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում
Ստուգգատեսների նախապատրաստում
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Ամառային ուսումնահետազոտական ճամբարային նախագծեր ըստ ջոկատների
լող, հեծանիվ, շախմատ, քայարշավներ, սպորտլանդիաներ
14:00-14:30 Ճաշի ընդմիջում
13:30-17:00 Ճամբարային երակարացված օրվա ծրագիր

Բովանդակությունը

Ամառային ստուգատեսների նախապատրաստում, հայտերի լրացում
Դպրոցական գալլա համերգ «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող  ըլլա». նախապատրաստում
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք

Ճամբարային միասնական տոնախմբություններ
Հունիսի 1՝ «Անտիվիրուս Կոմիտաս», ճամբարների բացում
Հունիսի 5՝ Երկրի օր
Հունիսի 12՝ Գեղարվեստը կրթահամալիրում «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ցուցադրություն կրթահամալիրի Մարմարյա սրահում

Աշխատակարգ ըստ օրերի (1-ին շաբաթ)

Մայիսի 29, երկուշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
11:00 -11:45 — «Շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Առավոտյան երգել են ընկեր Մարինեի հետ: «Էս էն է» ներկայացմանն ենք պատրաստվել: Նախաճաշից հետո լողացել են ու խաղացել: Ընկեր Առնոլդի հետ շախմատ են խաղացել, որից հետո ամփոփել ենք Մատենիկի մեր աշխատանքները:

Մայիսի 30, երեքշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — ստուգում, ինքնաստուգում
10:10 — 10:55 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
11:00 -11:45 — «Շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ռուսերեն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենից հետո մաթեմատիկայից լրացրել են ստուգման առաջադրանքները: Նախաճաշից հետո լողացել են, խաղացել են բակում: Պատրաստվել ենք  «Էս էն է» ներկայացմանը:

Մայիսի 31, չորեքշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — լեզվական-ռոդարիական աշխատանք
10:10 — 10:55 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
11:00 -11:45 — «Շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 —լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք «Էս էն է» ներկայացմանը պատրաստվելով, որից հետո մասնակցել ենք համերգային ծրագրի փորձին: Նախաճաշից հետո լուսաբացբառի տառերով կազմել ենք նոր բառեր, այնուհետև ընտրել ենք դրանցից մի քանիսը ու փորձել ենք պատմություն հորինել: Լողացել ենք, խաղացել:

Հունիսի 1, հինգշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Երեխաների պաշտպանության օր
10:10 — 10:55 — «Անտիվիրուս Կոմիտաս», ճամբարների բացում
11:00 -11:45 — «Շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — այլընտրանքային նկարչություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Տոնական օրը սկսեցինք փուչիկախաղով: Հետո փուչիկներ փչելու մրցույթ կազմակերպեցինք: Դրանից հետո անցանք այլընտրանքային նկարչության՝ նկարեցինք փուչիկներով: Մասնակցեցինք համերգի փորձին: Նախաճաշից հետո լողացինք, խաղացինք, մասնակցեցինք պղպջակների տոնին: Զրուցել ենք երեխաների պաշտպանության օրվա մասին, ձայնագրել ենք ռադիո Բզեզի հերթական թողարկումը:

Հունիսի 2, ուրբաթ

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — մաթեմատիկական խնդիրներ
10:10 — 10:55 — Անտիվիրուս Կոմիտաս
11:00 -11:45 — «Շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — նկարչություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ներկայացմանը պատրաստվելով, հետո մասնակցել ենք համերգի փորձին: Անտիվիրուս Կոմիտաս նախագծից հետո նախաճաշել են, պաղպաղակ են կերել, որից հետո բակում ընթերցել են, խաղացել:

22.05-26.05. աշխատանքային նախագիծ

18470770_1448087495244127_511559690_n22.05.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35 —«Էս էն է» ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ձայնագրման ստուդիայում մասնակցել են երգերի ձայնագրությանը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Աշխատել ենք Մատենիկով, ընթերցել են Աղայանի «Ատամը փոխած» ոտանավորը, կատարել են առաջադրանքները: Սկսել ենք ոտանավորը վերածել մեդիաընթերցարանի, այն բաժանել ենք հատվածների, որոնք նկարել ենք ու մուտքագրել: Մաթեմատիկայի դասը անցկացրել ենք բակում, բանավոր հաշվել ենք, լուծել ենք թվային շղթա, խաղացել ենք «Թզուկներ և հսկաներ» խաղը՝ փոխակերպելով զույգ ու կենտ թվերի:

23.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից ու ռուսերենից հետո պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացման փորձին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Խաղացել ենք «Գտիր մտքումս պահած թիվը» խաղը: Աշխատել ենք Մատենիկով, ընթերցել են Աղայանի «Կատուն», կատարել են առաջադրանքները:

24.05.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — «Էս էն է» ներկայացում. փորձ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

25.05.2017

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — «Էս էն է» ներկայացում. փորձ
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք գիրք-տետրով
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. տրամաբանական խնդիրներ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

«Էս էն է» ներկայացման փորձից հետո ընտրությամբ գործունեությանն են մասնակցել: Նախաճաշից հետո անգլերեն  էր: Աշխատել են Մատենիկով, ընթերցել են Արևի ճառագայթները, կատարել են առաջադրանքները:

26.05.2017

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացմանը, նկարել են իրենց կերպարները հրավիրատոմս-ազդագրի համար: Ռուսերենից հետո նախաճաշել են: Բանավոր համրանքից հետո աշխատել են Մատենիկով, ավարտել են կիսատ աշխատանքները:

Հրազդան գետի վտակները. Լիլիթ և Գագիկ Ղազարյաններ

Չափում-չափչփում ենք. բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ

Առաջին դասարանցիների հետ Արևելյան դպրոցի լանջի երկարությունը չափելուց առաջ զրուցել-քննարկել էինք, թե ինչ է չափումը, ինչու, ինչպես ու ինչ գործիքներով ենք չափում: Հասկացել էինք, որ կարող ենք չափել ոտնաչափով, թզաչափով, չափման գործիքներով՝ մետրերով, սանտիմետրերով: Չափում ենք, որ կարողանանք տներ կառուցել, շորեր կարել…

Ամենասկզբում որոշել էինք լանջի երկարությունը չափել ոտնաքայլով, հետո փորձեցինք հաշվել, թե լանջի ողջ երկարությամբ քանի մարդ կկանգնի, եթե իրար կողքի կանգնեն: Ստացված արդյուքնները քննարկեցինք, պարզեցինք, որ տարբեր թվեր ենք ստացել, որովհետև ոտնաչաերը տարբեր են, ինչպես նաև՝ լանջի երկարությունը չափել էին քայլերով:

Հետո որոշեցինք չափել մետրերով: Ու ոգևորված չափում էինք ծառի, աստիճանների, պատի երկարությունները,  ինքներս մեր, ընկերոջ հասակը: Արդյունքներն ամփոփեցինք, ծանոթացանք չափման միավորների հետ՝ միլիմետր սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր: Դրանք դասավորեցինք փոքրից մեծ ու հակառակը: Պարզեցինք, որ 100 սանտիմետրը 1 մետրն է, զարմացանք ու ուրախացանք…

Շարունակելի…

15.05-20.05. աշխատանքային նախագիծ

18424829_1445036828882527_2871241_n

15.05.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով: 

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35 —«Էս էն է» ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա  ամփոփում

Երգել ենք ներկայացման երգերը: Պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացմանը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Աշխատել են Մատենիկով, ընթերցել են Մանուշակը, կատարել են  էջ 16-ի, 17-ի առաջադրանքները: Ընկեր Առնոլդի հետ շախմատ են խաղացել:

16.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից ու ռուսերենից հետո «Էս էն է» ներկայացմանն ենք պատրաստվել: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են, շախմատ են խաղացել: Օգտագործելով չափման գործիքներն ու միավորները գծագրել ենք ֆերման ցանկապատը, տունը, շների բները, չափել ու գրանցել ենք միավորները: Սովորել ենք, թե ինչպես են գրանցում ու ընթերցում միավորները միլիմետր մմ, սանտիմետր սմ, դեցիմետր դմ, մետր մ, կիլոմետր` կմ:

Տանը յուրաքանչյուրը գծագրում-նկարում է իր երազանքի տունը, չափում է կողմերի երկարությունը, բարձությունը, դռների, պատուհանների, տանիքի երկարությունն ու լայնությունը:

17.05.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — «Էս էն է» ներկայացում. փորձ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ծննդյան տոն
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Oրվա ամփոփում

Օրը սկսել ենք Ռուզաննայի ծննդյան տոնով, շնորհավորել ենք ու բարեմաղթանքներ ենք ասել, երգել ենք: Պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացմանը: Ռուսերենից հետո նախաճաշել են, նշել են ծննդյան տոնը: Լողացել են, մասնակցել են մարմնամարզության պարապմունքին:

18.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — ընթերցանություն
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք գիրք-տետրով
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացմանը: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Բանավոր հաշվել են, լուծել են թվային շղթա, խաղացել են մաթեմատիկական հետևյալ խաղերը` «Թզուկներ և հսկաներ» (զույգ թվի դեպքում կքանստում են, կենտի դեպքում` կանգնում) և «Գտիր մտքումս պահած թիվը»: Ընթերցել են «Արևի հրամանը»:

19.05.2017

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ընթերցանություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո պատրաստվել ենք «Էս էն է» ներկայացմանը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Բանավոր հաշվից հետո կատարել են կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ, հորինել ենք խնդիրներ: Աշխատել ենք գիրք-տետրով, հորինել ենք պատմություն արևի ու իրենց նախընտրած հերոսի մասին:

20.05.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35 —«Էս էն է» ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Երգել են ներկայացման երգերը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Աշխատել ենք Մատենիկով, ավարտել ենք կիսատ աշխատանքները, արևի մասին հորինած պատմությունները մուտքագրել են ու նկարել են: Բանավոր հաշվել են, կատարել են գումարման ու հանման գործողությունների 20-ի սահմանում: