«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում

18834382_1464961316890078_1966970062_n«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծն առաջին  դասարանում:

Նպատակը՝ այլընտրանքային թատրոնի միջոցով հեղինակային կրթական ծրագրի տարածումն է կրթահամալիրի դպրոցներում, բանգլադեշյան բակերում, Լոռվա Դսեղ գյուղում:

Խնդիրները՝

  • որպես թիմ, թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում ու զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում.
  • այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում.
  • գրական-երաժշտական ճաշակի ձևավորում ու զարգացում:

Նախագիծը ստեղծվել է շուրջտարյա նախագծերի իրականացման ընթացքում, այն յուրօրինակ ամփոփում է, ամբողջական հաշվետվություն, որտեղ ներկայացված-ներառված են տարվա ընթացքում սովորած-իմացած երգերն ու ոտանավորները, պարերը:

«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծը ստեղծվել է թումանյանական օրերի ընթացքում, երբ խաղում ու կարդում էինք Թումանյան: «Էս էն է» ոտանավորը սովորեցինք-խաղացինք երեք լեզվով, ստեղծեցինք եռալեզու ռադիոթատրոն, այնուհետև դերային խաղերի ընթացքում երգում-կարդում էինք կերպարներին բնորոշ երգեր ու ոտանավորներ:

Հաջորդ քայլում միջավայրի ու կերպարների ստեղծումն էր: Առաջարկեցի միասին թատրոն ստեղծել: Ուրախացան, ոգևորվեցին: Իրենց պատկերացումները,  օրինակները հիմնականում իրենց փորձից էին: Քննարկելով, զրուցելով եկանք այլընտրանքային, իսկ ավելի ուշ՝ շրջիկ թատրոնի մտքին: Իսկ անսովոր թատրոնը անսովոր ու սիրելի տեղում կարող է լինել, ասենք՝ բակում, պարտեզում…Ու սկսեցինք: Մեզ միացան մեր ուսուցիչները, ընկեր Հասմիկն ու ընկեր Աննան:

Մեր թատրոնը կարող է շարժվել, տեղից տեղ գնալ, այն մի վարագույրի ու շատ անցքերի, եռալեզու կերպար-դերասանների մի հավաքածու է…Այն ամառային է, ճամբարային ու գունավոր…

Մինչ թատրոն դառնալը այն ռադիոթատրոն էր՝ եռալեզու, հարց ու պատասխանով:

Միջավայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ:

Ձևավորումը՝ ինքնաշեն վարագույր՝ կերպարային անցքերով:

Հագուստը՝ սև տրիկո, շապիկ, մասիկ, նախշազարդ գոտի:

Գրական ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Էս էն է»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»

Երգերի ցանկը՝

Պար՝

Խում-խումա

Հրավերք

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հունիսի 6-ին՝ ժամը՝ 11.00-ին, հրավիրում են Արևելյան լողափի ամառային թատրոն՝ դիտելու «Էս էն է» խաղ-ներկայացումը: Սիրով սպասում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Advertisements

4 thoughts on “«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում

  1. Ծանուցում՝ Ամառային ուսումնական բաց ճամբար. հունիսի 5-9 | Անահիտ Հարությունյանի բլոգ

  2. Ծանուցում՝ Հրավերք | Անահիտ Հարությունյանի բլոգ

  3. Ծանուցում՝ Ուսումնական բաց ճամբար. Հավեսի հունիս – English Անի Մրտեյան

  4. Ծանուցում՝ Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում | Անահիտ Հարությունյանի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s