Ուրախ մարզատոն

21291719_845201822316079_1540639460_nՕգոստոսի 30-ին երկրորդ դասարանցիները դպրոցի հարակից շենքի բակում մասնակցեցին մարզատոնի: Նախավարժանքից, դարձումներից հետո խաղացին «Ասեղ, թել, հանգույց», անցան ռոդարիական օղակի միջով՝ առանց ձեռքը բաց թողնելու, հետո էլ ծանր զուգագուլպաների միջոցով փորձեցինք ջրով շշերը շրջել: Էստաֆետային խաղեր խաղացինք ու վերադարձանք դպրոց:

Տեսաֆիլմը՝ Սաթենիկ Սիմոնյանի:

Լուսանկարները՝ Անուշ Բոյնարջյանի:

 

This slideshow requires JavaScript.

Advertisements

Սեպտեմբերի 1

19021289_1771048652924417_1130973257_nՊարապմունքները սկսվում են ժամը 9։00, ըստ կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի։

Ուսումնական առաջին օրվա պարապմունքների ավարտը՝ 12։00։

Բովանդակությունը`

8.00-8.45` Ուսումնական երթուղիներ
8.45-9.00` Քայլք դեպի Արևելյան դպրոց
9.00-9.15` Առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.00` Ողջույն, ծանոթացում նոր սովորողների, դպրոցի շրջակա տարածքի հետ, գրքերի հանձնում-ստացում
10.00 — 10.50` «Ուսումնական ամառ» նախագծերի ներկայացում-ամփոփում
10.50 — 11.30` Ընդմիջում
11.30-12.00` Օրվա ամփոփում

 

 

 

Մեր ամառային արձակուրդը

Վաչե Հովհաննիսյանի բլոգ

20170722_200957Ես ու իմ եղբայր Դավիթը մեր ամառային արձակուրդը անց ենք կացրել Կապան քաղաքում: Կապանը իմ մայրիկի ծննդավայրն է: Կապան քաղաքը շատ գեղեցիկ քաղաք է: Նման է Երևանին: Ես այնտեղ ունեմ շատ ընկերներ: Ընկերներիս հետ ես այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացրել:

View original post

Ճամփորդություն դեպի Սևան

Վաչե Հովհաննիսյանի բլոգ

18952629_1475362335849976_8361331676035227447_nՀունիսի 11-ին մենք դասարանցիներով ճամփորդենցինք դեպի Սևան: Մենք շատ արագ հաղթահարեցինք Մաշտոցներ մատուռի բարձրունքը: Այնտեղ Տեր Հայրը մեզ օրհնեց, այնտեղ երգեցինք մեր երգը, հետո իջանք Սևանա լիճ: Լճի ափին հաց կերանք: Չնայած որ լճի ջուրը շատ սառն էր, մենք ջրով և ավազներով լավ խաղացինք: Մեզ լավ պահելուց հետո ընկեր Անահիտը մեզ անակնկալ մատուցեց: Անակնկալը նավ նստելն էր: Մենք բոլորով նավ նստեցինք և շատ հետաքրքիր էր մեզ համար:Նավը կառավարում էր նավավարը:Մենք նավով անցանք Սևանա լճի մեջտեղով.հեռվից ուսումնասիրում էինք ամեն ինչ,ափում գտնվող մարդկանց…Շատ հետաաքրքիր և շատ լավ անցկացրեցինք.

View original post

Ուսումնական տարվա մեկնարկ. 30.08.2017

18471196_1448087171910826_114940120_n09:00-09:45՝ Ուսումնական երթուղիների փորձարկում 
10:00-10:15՝ Մազական ընդհանուր պարապմունք Կրթական պարտեզում
10:20-11:30՝ Մարզատոն
11:30-12:00` Օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում

 

 

Մարզատոն

17952992_1423830384336505_1006475705942342457_nՈւսումնական տարվա մեկնարկ. օգոստոսի 30` 10:20-11:30
Վայրը՝ դպրոցի հարակից շենքի բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Սաթենիկ Սիմոնյան

 

Ռոդարիական խաղեր

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Շշերի մենամարտ

Սովորողներն իրենց ջրի շշերը շարում են երկու իրար զուգահեռ շարքով, ապա կանգնում երկու շարքով: Գլխներին հագնում են զուգագուլպաներ, որոնց մեջ որևէ կոշտ իր է դրված և գլխով հարվածում են շշերին: Հաղթում է այն թիմը, որի անդամները արագ առաջինը կավարտեն մենամարտը շշերի հետ:

Մարզական խաղեր

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակը, ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր կհավաքի:

Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ծուղրուղու
Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Պուտ–պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին՝

_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են: