Խխունջն ու սունկը

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել
ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s