Իմ գեղեցիկ աշունը

Հեղինակ` Սուսաննա Աղաջանյան

Սիրում եմ անտառի աշունը: Երբ  գունավոր  տերևները թափված են, սիրում  եմ քայլել և լսել տերևների  խշխշոցը: Սիրում  եմ  նույնիսկ աշնան անձրևի   հոտը: Տարին ունի չորս եղանակ, ամենաշատը  սիրում եմ աշունը:

Լուսանկարները արվել են  Երևանում, Արգավանդում ապրող քեռիի աշնանային բակ-այգին է, իսկ հաջորդ շարքում Գոշավանքի անտառն է ու Դիլիջանի Հաղարծինը:

Advertisements

«Ուսումնական աշուն» նախագիծ. առաջադրանքների փաթեթ

վիկաՄասնակիցներ՝ երկրորդ դասարանցիներ և ընտանիքներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության, բանավոր խոսքի զարգացում, ուումնական գործընթացին ընտանիքի մասնակցության ապահովում, շրջակա միջավայրի ճանաչում:

Կազմակերպումը: Սովորողները իրենց էլեկտրոնային փոստին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային փոստով ուղարկվում են, որոնք էլ հրապարակվում են բլոգում:

Թեմաները՝

  • Աշնանային ֆոտոշարքեր

Լուսանկարիր հետաքրքիր աշնանային տեսարաններ: Ընտրիր 10-15 լավագույն լուսանկար: Ֆոտոշարքիդ համար վերնագիր մտածիր, համառոտ նկարագրություն գրիր: Աշխատանքդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

  • Խնկոյանական մեդիաընթերցարաններ

Ընտրիր Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից մեկը, այն բաժանիր հատվածների, յուրաքանչյուր հատվածը նկարիր, մուտքագրիր, այնուհետև ձայնագրիր ստեղծագործությունը: Ձայնագրման աշխատանքներին կարող են մասնակցել ընտանիքիդ անդամները, կարող եք ընթերցել  դերերով: Աշխատանքներն ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին: Կարող ես պատրաստել ընթերցարան նաև power point ծրագրով:

Աթաբեկ Խնկոյան «Ճանճը»

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Աթաբեկ Խնկոյան «Գայլն ու կատուն»

Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»

«Բզեզ» ռադիո. անդրադարձ

download«Բզեզ» դասարանական ռադիոն ստեղծվել է 2016-2017 ուստարում, առաջին թողարկումը եթեր է տրվել 2016 թվականի սեպտեմբերին: Մինչ օրս եթեր է տրվել 13 թողարկում:

Ռադիոն (ձայնագրիչը, ձայնագրությունը) միջոց-գործիքներ են, որոնք նպաստում են սովորողների՝

  • բանավոր խոսքի զարգացմանը.
  • կարդալու որակական հատկանիշների բարելավմանը.
  • ստեղծագործական մտքի զարգացմանը.
  • ազատ, անկաշկանդ խոսք ունենալուն.
  • ինքնավստահության, առանց բարդույթների հանդես գալու կարողության զարգացմանը.
  • ՏՀՏ հմտությունների զարգացմանը

Ռադիոն ուսումնական միջոց-գործիք է, որը լուծում է մի շարք ուսումնական խնդիրներ՝

  • որոշ ժամանակով կենտրոնացնում է սովորողների ուշադրությունը.
  • օգնում է, որ իրար լսեն. տեսնեն սեփական սխալները ու դրանք շտկեն.
  • օգնում է ամբողջական միտք արտահայտել, խոսել նախադասություններով.

Մեր դասարանական ռադիոների բոլոր թողարկումները իրականացվող նախագծի մաս են կազմել: Դրանք հիմնականում պատմել, ներկայացրել են որևէ գործունեություն, նախագիծ, ճամփորդություն: Մասնակից են բոլոր սովորողները:

Ռադիո «Բզեզ»-ը ունի նաև հավելվածներ, դրանք են ռադիոթատրոնները, աուդիոընթերցարանները, մեդիաայբբենարան-ընթերցարանները: Ուսումնական աշնան օրերին սովորողները ներկայացան իրենց խնկոյանական աուդիոընթերցումներով:

Որպես զարգացում՝ յուրաքանչյուր սովորող պատրաստելու է անհատական ռադիոհաղորդումներ, որտեղ պատմում, ներկայացնում է իր երազանքի, հետաքրքրությունների մասին: Գագիկ Ղազարյանն արդեն ներկայացրել է իր ռադիոհաղորդումը, որը պատմում է դինոզավրերի մասին:

Այս նախագիծը շարունակելի է:

Մեր դասարանական ռադիոյի շնորհանդեսին պատրաստվելիս  մտագրոհով բացեցինք ռադիո բառը, սովորողներն ասացին այն բառերը, որոնք առնչվում էին ռադիոյին, այնուհետև համառոտ պատմեցի ռադիոյի ստեղծման մասին, որից հետո սկսեցինք ստեղծել մեր ռադիոյի լոգոն՝ տարբերանշանը: Դրանք շատ տարբեր էին, ուստի պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուրը իր տարբերանշանը կօգտագործի իր հաղորդման համար: Ներկայացնում եմ Գագիկի, Վիկայի ու Լիլիթի աշխատանքները:

Կոմիտասյան օրեր. ամփոփում

22709835_1598293160223559_1240033421_nՍեպտեմբեր-հոկտեմբերին երկրորդ դասարանցիները «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում իրականացրել են հետևյալ աշխատանքները՝

Կոմիտասյան երգերի կատարում

Դասարանական բլոգում գործում է Երգարան 2 բաժինը, որտեղ հրապարակվում են մեր այն բոլոր երգերը, որոնք մենք սովորում ենք ու երգում ենք: Ցանկն անընդհատ թարմացվում է:

Մասնակցություն կոմիտասյան առցանց ֆլեշմոբին

Կոմիտասյան առցանց ֆլեշմոբին մասնակցել է Տիգրան Գալստյանը՝ ներկայացնելով Կոմիտասի «Հայր մեր» երգը:

Պատկերազարդ աուդիոընթերցարանի ստեղծում

Երկրորդ դասարանցիները ընթերցել են Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և ստեղծել են պատկերազարդ աուդիոընթերցարան:

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ռադիո «Բզեզ»-ի 13-րդ թողարկումը նվիրված է Կոմիտասյան օրերին

Թեև Կոմիտասը շուրջտարյա նախագիծ է, այնուամենայնիվ սեպտեմբերի-հոկտեմբերի ամփոփ գործունեությունն է ներկայացված:

Ուսումնական պարապմունքը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. ամփոփում

22711357_1598292450223630_653968493_nՀոկտեմբերի 20-ին ըստ հրապարակված նախագծի Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիները մեկնեցին ուսումնական ճամփորդության դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Նախապես զրուցել էինք ճամփորդական կանոնների, վայրի մասին, պատրաստել էինք Կոմիտասյան երգեր, որոնք պետք է երգեինք:

Ճամփորդության ընթացքի, իմացած տեղեկությունների, ստացած տպավորությունների մասին կարող եք լսել ռադիո «Բզեզ»-ի 13-րդ թողարկման ընթացքում, ընթերցել սովորողների պատումներում, ինչպես նաև կարող եք ուսումնական պարապմունքից դիտել մի հատված:

Հատված ուսումնական պարապմունքից՝

Սովորողների անհատական պատումները ստորև՝

Էդմոն Սահակյան

Աննա-Մարիա Վարդանյան

Սասուն Ղազարյան

Միսաք Մինասյան

Հայկ Սիմոնյան

Լիլիթ Աղասարյան

Գագիկ Ղազարյան

Ալեքս Փայասլյան

Տիգրան Գալստյան

 

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

22709835_1598293160223559_1240033421_nԵս  Էդմոն  Սահակյանն  եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի  2-2 դասարանում:  Հոկտեմբերի  20-ին`  ժամը  10.27-ին,   իմ  դասարանի հետ,  ընկեր  Անահիտի ուղեկցությամբ գնացինք Կոմիտասի թանգարան, որտեղ մեզ  միացավ  ընկեր Աիդան և մեզ պատմեց Կոմիտասի մասին:

Իմացանք,  նրա  անունը  Սողոմոն Սողոմոնյան  է,  ծնվել  է  Թուրքիայի  Քյոթարիա քաղաքում: Մեկ  տարեկանում կորցրել  է մայրիկին,  իսկ  տասնմեկ  տարեկանում՝  իր հայրիկին:

Մենք նաև  գնացինք  երաժշտական գործիքների հետ  ծանոթանալու, որտեղ կային փողային, լարային,  հարվածային գործիքներ:  Որպես  վերջաբան,  մենք  հանելուկներ լուծեցինք  և  մեծ տպավորություններով վերադարձանք  դպրոց: