Երկրորդ դասարանցի բլոգավարները

Մեր դասարանում այս պահին Վաչե Հովհաննիսյանը, Գագիկ Ղազարյանը, Տիգրան Գալստյանն ունեն ու վարում են իրենց բլոգները: Սովորողների համար բլոգները բացել եմ ես՝ որպես նվեր-խրախուսանք, իսկ Տիգրանի բլոգը բացել է մայրիկը: Յուրաքանչյուր բլոգ ունի իր ստեղծման պատմությունը:

vacheՎաչե Հովհաննիսյանի բլոգը բացվել է անցած տարի, երբ սովորում էր առաջին դասարանում: Հունվարյան գիտագործնական հավաքին ունեցած նրա ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև Վաչեի մե՜ծ ցանկությունը դարձան  անհատական բլոգ ունենալու հիմնական առիթները: Սկզբնական շրջանում մայրիկի օգնությամբ, հիմա բլոգավարության դաշտում ինքնուրույնության քայլերն անող Վաչեն բավականին հետաքրքիր բլոգ ունի:

gagikԳագիկ Ղազարյանի բլոգը բացվել է 2017-ի սեպտեմբերին: Այն նույնպես նվեր-խրախուսանք է «Ուսումնական ամառ» ամբողջական փաթեթի համար: Փաթեթն ինձ ուղարկելուց հետո Գագիկը սպասել է իր բլոգին, նույնիսկ մայրիկին խնդրել է, որ հարցնի, թե իր բլոգը երբ է բացվելու: Գագիկին օգնում է մայրիկը: Գագիկի բլոգն էլ բավականին հետաքրքիր է:

tigranԻսկ ահա Տիգրանի բլոգը բացել է մայրիկը, թեև ես պատրաստվում էի Տիգրանի համար բլոգ բացել՝ նկատի ունենալով, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում Տիգրանը ուսումնական պարտք չի ունեցել: Նվեր-խրախուսանքը մայրիկի կողմից է: Տիգրանի բլոգը նույնպես շատ հետաքրքիր է:

Հաջորդիվ կներկայացնեմ Վիկտորյա Հայրապետյանի, Լիլիթ Աղասարյանի բլոգները:

Բլոգները սովորողների համար բացվում են հաշվի առնելով՝ սովորողի, ընտանիքի ցանկությունը, նրանց պատրաստվածությունն ու պատրաստակամությունը: Բլոգները դիտարկվում են որպես սովորողի ուսումնական աշխատանքը խրախուսող, ոգևորող գործիքներ: Դրանք լավագույնս ներկայացնում եւ խրախուսում-զարգացնում են սովորողի ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, ընտանիքին ներգրավում են ուսումնական գործընթացում, տեսանելի են դարձնում սովորողի նախասիրությունները: Սովորողները բլոգում տեղադրում են նյութերն իրենց ցանկությամբ, և շատ նյութեր, որոնք հրապարակված են բլոգներում` հանձնարարություններ չեն, այլ սովորողի նախաձեռնություններն են: Թեև դասարանական աշխատանքները նույնպես հրապարակվում են:

Այս փուլում նախատեսում եմ աստիճանաբար բացել բոլոր սովորողների համար բլոգներ` փոխանցելով վարման նախնական հմտություններ, իսկ արդեն ուսումնական հաջորդ շրջաններում դրանք կդառնան դասարանական աշխատանքային մեդիատարածքներ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s