Դոնալդ Բիսեթ. Մոռացված ծննդյան օրը

Կար-չկար մի մեծ փիղ կար: Այս փիղն իր կնոջ ու Յալմար անունով տղայի հետ ապրում էր գազանանոցում:
Հայր Փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
— Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ մայրիկը:
— Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ հայրիկը:
— Ի՞նչ ես ուզում հիշել:
— Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
— Յալմար,- ասաց փիղ մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ո՞ նց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
— Լաց մի լինի, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
Լացը դադարեց:
— Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
— Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
— Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
— Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:
«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարր,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարե­կան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
— Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշ էր ուտում:
— Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Հենց այդպես էլ գիտեի:
— Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
— Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
— Լսի՛ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տա­րեկան դառնում:
— Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»:

եղեգնուտ— եղեգով պատված տեղ, վայր

եղեգ — հացազգիների ընտանիքին պատկանող բարձր ցողուն ունեցող բույս

Իսկ հիմա փորձի՛ր պատասխանել հարցերին:

  1. Ո՞ւմ հետ և որտե՞ղ էր ապրում մեծ փիղը:
  2. Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկը ի՞նչ տեսան:
  3. Պատմի՛ր, թե Յալմարը ինչպես գտավ իր մոռացված ծննդյան օրվան:
  4. Պատրաստիր ծննդյան հրավիրատոմս ու Մոռացված ծննդյան օրվան հրավիրիր քո ծնունդին: Աշխատանքդ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

Advertisements

Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ»

 

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից:

 

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց:

 

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին:

ծնկահար – ծնկներին հասնող

կիտել – կուտակել, դիզել, մի տեղ հավաքել

Առավոտյան ընդհանուր պարապմունք

23023638_1604707332915475_723640068_nՆոյեմբերի 27
Պարատուն
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան» 
Հոգևոր երգ՝ «Առավոտ լուսո» 
Ձմեռային, ամանորյա  երգեր՝ «Փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի»
Միասնական պարեր՝ Իտալական պոլկա
Թամզարա
Ծննդյան շնորհավորանք

Նոյեմբերի 28
Պարատուն
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան» 
Հոգևոր երգ՝ «Հայր մեր»
Ուրախ մարմնամարզություն
Ձմեռային, ամանորյա  երգեր՝ «Փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի»
Ծննդյան շնորհավորանք

Նոյեմբերի 29
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Ընթերցում են 1-ին դասարանցիները
Միասնական պարեր՝ «Շորոր», «էրզրումի շորոր»
Ուրախ մարմնամարզություն
Տիկներիների պար՝ Իտալական պոլկա

Նոյեմբերի 30
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Հոգևոր երգ՝ «Առավոտ լուսո»
Ընթերցում են 4-րդ դասարանցիները
Միասնական պարերգեր
Ձմեռային, ամանորյա  երգեր՝ «Փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի»
Ծննդյան շնորհավորանք

Դեկտեմբերի 1
Կրթահամալիրի հիմն՝ «Անդաստան»
Ողջունում է Ձմեռ պապիկը
Միասնական պարեր՝ «Շորոր», «էրզրումի շորոր»
Ձմեռային, ամանորյա  երգեր՝ «Փաթիլներ», «Զար զընգը», «Բասեն բարի»
Ծննդյան շնորհավորանք