2017-ից դուրս ու 2018-ից ներս. տարին ամփոփում են սովորողները

25463621_1651069204945954_1158891370_nԵրկրորդ դասարանցիների հետ նախատոնական տարեվերջյան օրերին որոշեցինք միասին ամփոփել 2017 թվականը՝ խոսելով անցնող տարվա մասին, թե ինչպիսին էր, ինչ կարևոր գործ ենք արել, ինչ նոր բան ենք սովորել, որտեղ ենք ճամփորդել, և 2018 թվականին որտեղ կուզեինք լինել կամ ինչպիսին կուզեինք, որ եկող Նոր տարին մեզ համար լիներ, ինչ ենք պատրաստվում անել:

Եվ այսպես՝

Այս տարին՝ 2017 թվականն, ինձ բերեց նոր ու հին երգեր, նոր ու հին պարեր, ուրախություն ու զվարթություն: Այսօր, ոնց որ անցած տարի, գաթա ենք թխելու: 2017 թվականին մենք շատ ենք ճամփորդել, գնացել ենք տիկնիկային թատրոն, Մանկական երկաթուղի: Մենք դասարանով տիկնիկներ ենք պատրաստել ու անսովոր տոնածառ: Տիկնիկների համար պատառաքաղով գնդիկներ ենք պատրաստել, իբր թե դրանք տիկնիկի պոզիկներն են: 2017 թվականին ես ու մայրիկս գնացել ենք Սևան: Ես ու մայրիկս արդեն երեք ագամ Սևանում ենք եղել:

Վիկտորյա Հայրապետյան

2017 թվականը ուրախ տարի էր: 2017 թվականին ես օգնում էի իմ ընկերներին ու ընկերուհիներին, ովքեր չէին բերում իրենց համակարգիչը: 2017 թվականին ես գնացել եմ Իջևան, իսկ 2018-ին կուզեի լինել Ռուսաստանում:

Լիլիթ Աղասարյան 

2017 թվականը իմ ուզածի պես լավ անցավ և ես շատ ուրախացա: 2017 թվականն ինձ բերեց ուրախություն: Կուզեմ, որ 2018 թվականն էլ ուրախ անցնի:

Աննա-Մարիա Վարդանյան

2017 թվականն ինձ բերեց զվարթ տարի: 2017 թվականի ես սովորել եմ «Տոնածառ ջան, տոնածառ» երգը: Այս տարի մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապարկ: 2018 թվականին ուզում եմ գնալ Անգլիա:

Վաչե Հովհաննիսյան

2017 թվականը ինձ դուր եկավ, որովհետև ուրախությունը շատ էր: Ուզում եմ, որ 2018 թվականն էլ ինձ դուր գա:

Գրիգոր Ամիրյան

2017 թվականն ինձ շատ ուրախություն բերեց, 2017 թվականն ուրախ տարի էր: 2017 թվականին ես շատ այգիներ եմ գնացել, իսկ 2018 թվականին կուզեի գնալ Մոսկվա:

Ռուզաննա Ներսիսյան

2017 թվականը ուրախ տարի էր: 2017 թվականին ես իմ ընկերներին օգնել եմ: 2017-ին ես սովորել եմ սոսինձով կպցնել: Ուզում եմ, որ 2018 թվականը զվարճալի լինի: 2018 թվականին ես ուզում եմ գնալ Ռուսաստան:

Գագիկ Ղազարյան

2017 թվականին ես օգնել եմ իմ ընկերներին: 2017-ին ես գնացել եմ Ստեփանավան և այնտեղ տեսել եմ գեղեցիկ այգի: 2018 թվականին կուզեր կրկին գնալ Ստեփանավան, իսկ 2019 թվականին կուզեի գնալ Իջևան:

Սուսաննա Աղաջանյան

Ուզում եմ, որ 2018 թվականը բերի ուրախություն, ուրախ օրեր ու ժպիտներ: 2017 թվականը բարի էր: 2017 թվականին ես սովորեցի «Տոնածառ ջան» երգը: Այս տարի մենք գնացել էինք Ջրվեժի անտառ:

Տիգրան Գալստյան

2017 թվականին ես ուզում էի, որ շատ լավ անցնի ու շատ լավ անցավ ու ես ուրախացա: Ինձ 2017 թվականը բերեց ուրախություն: Ես ամեն ինչ սովորեցի: 2018 թվականին գնալու եմ Հաղթանակի այգի:

Մհեր Սարգսյան

2017 թվականը լավ տարի էր ու ես լավ ուրախացա, իսկ հաջորդ՝ 2018 թվականին էլի կուզեմ, որ բոլորը ուրախանան:

Սասուն Ղազարյան

2017 թվականին մենք գնացել էինք Ջրվեժի անտառ, իսկ 2018 թվականը ուզում եմ, որ սիրուն լինի:

Ալեքս Փայասլյան

2017 թվականը շատ բարի էր: Ես Լաս-Վեգասի լողավազանում լողացել եմ: 2017 թվականին սովորել եմ երկու ականի հեծանվ վարել: 2018 թվականին նորից կուզեի Լաս-Վեգասի լողավազանում լողալ:

Միքայել Մարտիրոսյան

2017 թվականը ուրախ տարի էր: Ես իմ ընկերների հետ շատ ուրախ էի: Կուզեի 2018 թվականին գնալ Մոսկվա:

Սամվել Աղաջանյան

 

 

Advertisements

«Ուսումնական ձմեռ». առաջադրանքների փաթեթ

25497241_1651069701612571_533996138_nդեկտեմբերի 27- ից 2018թ. հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում

Թեմաները՝

  • Ընտանեկան, անհատական ռադիոթողարկումների շարք. եթերում տոնական ռադիո «Բզեզ» -ն է:

Պատմում են ամանորյա, տոնական օրերի մասին: Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղում բոլոր ռադիոլսողներին: Կարող են ներկայացնել ամանորյա ընտանեկան ավանդույթներ, ամենասիրելի տոնական ուտեստների բաղադրատոմսեր: Ռադիոհաղորդումը ձայնագրելիս ուշադրություն դարձնել, որ միկրոֆոնին մոտ պետք է խոսել, ինչպես նաև խոսել պարզ, հստակ ձայնով:

Ռադիոհաղորդման կառուցվածքը՝

  • ողջունել ռադիոլսողներին, տեղեկացնել, որ եթերում ռադիո «Բզեզ» -ն է
  • ներկայանալ (անուն, ազգանուն, դպրոց, դասարան)
  • ներկայացնել բովանդակությունը
  • ավարտել, ամփոփել, հրաժեշտ տալ

Տոնական ֆոտոպատումների շարք

  • Ամանորյա դեմքեր՝ ուրախ, տխուր, զարմացած…
  • Երևանյան տոնածառեր և ամանորյա բակեր
  • Այլ

Ֆոտոշարերին կից անպայման փոքրիկ նկարագրություն գրեք:

Նամակներ Ձմեռ պապիկին

Երկրորդ դասարանցիները նամակ-նկարներ են պատրաստել Ձմեռ պապիկի համար, որտեղ պատմել, թե ի՜նչ կարևոր գործեր են արել մեկ տարվա ընթացքում, իրենք ինչ կնվիրեին Ձմեռ պապիկին ու ինչ նվեր կուզեին ստանալ նրանից:

Ամանորյա տոնական շաբաթ

download (1)Դեկտեմբերի ուսումնական նախագծեր

դեկտեմբերի 26, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45`Տարեգաթա, մարդահացիկներ
11:50-12:35`  Տարեգաթա, մարդահացիկներ
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

 

Այցելություն Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

25630748_1656919611027580_1547337354_nԴեկտեմբերի 20-ին երկրորդ դասարանցիները մեկնեցին Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Ամանորյա նախագծի շրջանակում դիտելու էինք տոնական ներկայացում գողացված նվերների մասին:

Վերադառնալուց հետո սովորողներն ամփոփել են իրենց տպավորությունները ստորև ներկայացված պատումներում: Եվ այսպես.

Առավոտյան  մենք ուրախ  եկանք դպրոց: Բոլորս ուրախ էինք, որովհետև գնալու էինք  Հովաննես Թումանյանի տիկնիկային թատրոն: Այնտեղ շատ հետաքրիր ներկայացում  էր: Ամբողջ ներկայացումը երաժշտական էր: Եթե ես բեմադրեի ներկայացումը, այն կանվանեի <<Գողացված նվերների վերադարձը>>: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի ներկայացմանը:

Սուսաննա Աղաջանյան

Մենք գնացել էինք տիկնիկային թատրոն: Հերոսներից ինձ դուր եկավ Գրինչը: Ներկայացումը շա՜տ ծիծաղելու էր ու ես այն հավանեցի:

Վիկտորյա Հայրապետյան

Մենք այսօր գնացել էինք տիկնիկային թատրոն, որտեղ շատ մուլտ հերոսների տեսանք: Այնտեղ էին Ձյունանուշն ու երգիչները:  Մեկ էլ Գրինչին տեսանք, ով ձմեռ չէր սիրում:

Ալեքս Փայասլյան

Մենք այսօր մեր դասարանով գնացել էինք տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք, թե ով է գողացել ամանորյա նվերները: Ինձ ներկայացումը շատ դուր եկավ: Ամենաշատը ծիաղելի էր այն հատվածը, որ Գրինչը գալիս է և ասում է, որ կվերցնի Ձմեռ պապիկին գրված նամակները:

Լիլիթ Աղասարյան

Ինձ ներկայացումը դուր եկավ, որովհետև երգերն ու պարերը շատ էին: Թատրոնում կային ծաղրածուներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ: Ինձ դուր եկավ, որ Գրինչը երեխաների ու ծաղրածուների հանդեպ բարիացավ:

Աննա-Մարիա Վարդանյան

Մենք այսօր գնացել էինք թատրոն: Ես այնտեղից հավանել եմ Ձմեռ պապիկին: Այնտեղ Գրինչ կար: Նա կանաչ հրեշ էր ու չէր սիրում Նոր տարին: Թատրոնում ես տեսա ակվարիում, որի մեջ ձկներ կային:

Գագիկ Ղազարյան

Թատրոնում մենք տեսանք շա՜տ նամակներ, որոնք գրված էին Ձմեռ պապիկի համար: Ներկայացումը շատ հետաքրքիր էր:

Ղազարյան Սասուն

Ինձ դուր եկավ թատրոնի այն մասը, որ Գրինչը դարձավ բարի և որ Ձմեռ պապը եկավ: Ինձ թատրոնը դուր եկավ, որովհետև ես սիրում եմ Մայր թատրոնը: Ներկայացումը հավանեցի, միայն դուր չեկավ, որ Գրինչը բոլոր նվերները գողացավ: Թատրոնի դերասաններն էին՝ Գրինչը, երգիչները, Ձմեռ պապը, Ձյունանուշը և փոստատարը:

Վաչե Հովհաննիսյան

Ես տեսա, որ թատրոնում կային դերասաններ ու լույսեր: Թատրոնում շատ գեղեցիկ էր, Ձմեռ պապիկի գալն էր շատ ուրախալի: Ինձ ներկայացումը շատ դուր եկավ:

Տիգրան Գալստյան

Գրինչը փոքր սիրտ ուներ և երգող աղջիկն օգնեց ու նրա սիրտը մեծացավ: Հետո Գրինչը հասկացավ, որ պետք է խելացի ու խելոք մնա: Ինձ ներկայացումը դուր եկավ:

Գրիգոր Ամիրյան

Ինձ դուր եկավ Ձմեռ պապը ու Գրինչի ուրախանալը, որ Նոր տարի է գալու:

Սամվել Աղաջանյան

 

 

18.12-22.12. աշխատանքային նախագիծ

25497241_1651069701612571_533996138_nԴեկտեմբերի ուսումնական նախագծեր

դեկտեմբերի 18, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45`Մաթեմատիկա  18.12.17
11:50-12:35`  Ընթերցանություն՝ Դոնալդ Բիսեթ «Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը»
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

դեկտեմբերի 19, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 19.12.17
10:10-10:55` Ընթերցանություն
11:00 — 11:45` Ստեղծագործական աշխատանք
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով

դեկտեմբերի 20, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 20.12.17
10:10-12:55` Այցելություն Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Օրվա ամփոփում

դեկտեմբերի  21, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 21.12.17
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Տեխնոլոգիա

դեկտեմբերի 22, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 22.12.17
10:10-10:55` Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Նամակներ Ձմեռ պապիկին
11:50-12:35`  Նամակներ Ձմեռ պապիկին
12:35-12:55` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով
12:55-13:35` Կերպարվեստ