«Ուսումնական ձմեռ». առաջադրանքների փաթեթ

25497241_1651069701612571_533996138_nդեկտեմբերի 27- ից 2018թ. հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում

Թեմաները՝

  • Ընտանեկան, անհատական ռադիոթողարկումների շարք. եթերում տոնական ռադիո «Բզեզ» -ն է:

Պատմում են ամանորյա, տոնական օրերի մասին: Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղում բոլոր ռադիոլսողներին: Կարող են ներկայացնել ամանորյա ընտանեկան ավանդույթներ, ամենասիրելի տոնական ուտեստների բաղադրատոմսեր: Ռադիոհաղորդումը ձայնագրելիս ուշադրություն դարձնել, որ միկրոֆոնին մոտ պետք է խոսել, ինչպես նաև խոսել պարզ, հստակ ձայնով:

Ռադիոհաղորդման կառուցվածքը՝

  • ողջունել ռադիոլսողներին, տեղեկացնել, որ եթերում ռադիո «Բզեզ» -ն է
  • ներկայանալ (անուն, ազգանուն, դպրոց, դասարան)
  • ներկայացնել բովանդակությունը
  • ավարտել, ամփոփել, հրաժեշտ տալ

Տոնական ֆոտոպատումների շարք

  • Ամանորյա դեմքեր՝ ուրախ, տխուր, զարմացած…
  • Երևանյան տոնածառեր և ամանորյա բակեր
  • Այլ

Ֆոտոշարերին կից անպայման փոքրիկ նկարագրություն գրեք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s