Դոնալդ Բիսեթ. Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,
նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա
անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_ Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_ Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_ Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն:
Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_ Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»:

Դոնալդ Բիսեթ. Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:
_ Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
_ Ներեցե՛ք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
_ Շնորհակալություն, բայց արդարություն չկա, – համաձայնեց Շնորհակալությունը, – մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա՛ շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
_ Ես էլ եմ նույն վիճակում, – հոգոց է հանում Խնդրեմը, – ավտոբուսում, փողոցում միայն լսում ես`փոխանցեք՝ խնդրեմ, մեկ տոմս՝ խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժս հատել է:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
_ Վա՜յ, ների՛ր ինձ:
_ Հիմա էլ՝ դու,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
_ Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
_ Նորի՛ց, չէ՛, պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանք, կխաղանք, և՝ ոչ մի աշխատանք: Թող մարդիկ մի շաբաթ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան՝ լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալուժամանա կ ունեին և ամեն տարի մի շաբաթով գնում էին ծով հանգստանալու:

11.12-15.12. աշխատանքային նախագիծ

24796353_1640150972704444_1640292968662173998_nԴեկտեմբերի ուսումնական նախագծեր

դեկտեմբերի 11, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45`Մաթեմատիկա 11.12.2017
11:50-12:35`  Ընթերցանություն՝ Նոր տարին տարբեր երկրներում
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Կերպարվեստ

դեկտեմբերի 12, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա  12.12.17
10:10-10:55` Ընթերցանություն
11:00 — 11:45` Ստեղծագործական աշխատանք
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ռադիո Բզեզի ձայնագրություն

դեկտեմբերի 13, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 13.12.17
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն-քննարկում. Ջանի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը
11:50-12:35`  Նկարել պատմությունը
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ֆիզկուլտուրա

դեկտեմբերի  14, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 14.12.17
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Տեխնոլոգիա

դեկտեմբերի 15, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 15.12.17
10:10-10:55` Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Ֆիզկուլտուրա
11:50-12:35`  Ընթերցանություն
12:35-12:55` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով
12:55-13:35` Կերպարվեստ

Ջանի Ռոդարի. Ոչ մի բանից մարդուկը

Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո՛, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին: Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
_ Լսի՜ր, – ասում է մարդուկը,- դու կատուներից չե՞ս վախենում:
_ Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊_ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: Ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:
_Վա՜յ, գլուխս պտտվեց,- ասում է ոչ մի բանից մարդուկը:
_ Եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:
Մարդուկը որոշում է փորձել: Մի պատ է գտնում, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցնում է պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար: Մարդուկն այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:
Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանապարհով, հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

Ջանի Ռոդարի. Շոկոլադե ճանապարհը

download (1)Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու պարզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ո՛չ ճանապարհ էր եղել, ո՛չ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:

Իսկ հիմա փորձի՛ր պատասխանել հարցերին:

  1. Ի՞նչ է նշանակում բախտը բերել, երկար-բարակ մտածել, վրա տալ: Փորձի՛ր բացատրել:
  2. Քո կարծիքով՝ երեք եղբայրները ինչի՞ց էին պատրաստված: Ինչո՞ւ ես այդպես կարծում:
  3. Այս պատմությունը փորձի՛ր պատմել շոկոլադե ճանապարհի անունից:
  4. Հորինի՛ր հեքիաթի շարունակությունը. իսկ հետո ի՞նչ եղավ:

Նոր տարին տարբեր երկրներում

իտալիաԻտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, դրանք դուրս են հանում տնից:

 

 

ֆրանսիաՖրանսիայում Ձմեռ պապը, կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը, նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։

շվեդիաՇվեդիայում, Ամանորից առաջ, երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում և գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։

 

կոլումբիաԿոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը՝ կոլումբիական Ձմեռ պապը հհրավառություններ է կազմակերպում։

կուբաԿուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում և կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ:

 

մեքսիկաՄեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությունով։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։

 

 

ճապոնիաՃապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում, որպեսզի չարիքները չքվեն:

 

 

 

իսպանիաԻսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։

 

 

անգլիաԱնգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են  հին անգլիական հեքիաթներ։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ, որոնք նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր են դնում։