Նոր տարի, օրացույց

22883357_1604707296248812_1017485975_nԱմանորը  (Նոր տարի, Նավասարդ) տոն է, որով նշում են տարվա սկիզբը: Տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին և սկսվում է հունվարի 1-ին: Տարին այն ժամանակն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջը:

Հունվարի 1-ը տարվա սկիզբն է, որը սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը:

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում, որտեղ ստեղծվել է եգիպտական օրացույցը: Եգիպտական քրմերը նկատել էին, որ երբ երկնքում երևում է Սիրիուս պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոս գետի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սիրիուսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը դրեցին տարվա վերջում։

Շատ տարիներ անց եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Այդ օրացույցը իր անունով անվանեցի Հուլյան օրացույց: Հուլյան օրացույցում ամիսներից  մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։

1582 թ-ին Հռոմի Գրիգոր 18-րդ պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան  սկսեց օգտագործել  Գրիգորյան օրացույցը։

Հայկական օրացույց

Եգիպտական օրացույցի տարիքին է նաև հին հայկական օրացույցը: Հնում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին, իսկ հետո՝ օգոստոսի 11-ին:

Հայկական այդ օրացույցի տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր:

Հիմա հայերը և աշխարհի շատ երկրներ Նոր տարին նշում են ըստ Գրիգորյան օրացույցի՝ հունվարի 1-ին:

Աշխարհում կան երկրներ, որոնք Նոր տարին նշում են ըստ լուսնային օրացույցի: Դրանք են Իսրայելը, Իրանը, Հնդկաստանն ու Հարավային Կորեան:

 

Սուրբ Ծննդյան երգ. Ավետիս

Բառեր

Այսօր տոն է Սուրբ ծննդյան, ավետիս,

Ձեր սունդուկներ լցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր  ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,

Ձեր մանչերուն Աստված  օրհնե, ավետիս:

Սուրբ Ծննդյան երգեր

4.12-8.12. աշխատանքային նախագիծ

cropped-22834385_1601812263204982_1693882678_n.jpgԴեկտեմբերի ուսումնական նախագծեր

դեկտեմբերի 4, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45`Մաթեմատիկա 4.12.2017
11:50-12:35`  Ընթերցանություն՝ Մոռացված ծննդյան օրը
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

դեկտեմբերի 5, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 5.12.2017
10:10-10:55` Ընթերցանություն
11:00 — 11:45` Ստեղծագործական աշխատանք
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Աշխատանք գունավոր թելերով

դեկտեմբերի 6, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 6.12.2017
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն-քննարկում. Ջանի Ռոդարի «Ոչ մի բանից մարդուկը»
11:50-12:35`  Նկարել պատմության հերոսներին ու ոչ մի բանից աշխարհ
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ֆիզկուլտուրա

դեկտեմբերի  7, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 7.12.17
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ստեղծագործական աշխատանք

դեկտեմբերի 8, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա 8.12.2017
10:10-10:55` Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Ֆիզկուլտուրա
11:50-12:35`  Ընթերցանություն
12:35-12:55` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով
12:55-13:35` Տեխնոլոգիա. տոնական խաղալիքների պատրաստում