Իմ մայրիկը

վիկա«Մայրիկատոն» նախագծի շրջանակում  սովորողները պատմել են իրենց մայրիկների մասին, նկարել են տոնական էլեկտրոնային բացիկներ ու գունավոր թղթերով պատրաստել են ծաղիկներ: Հաջորդիվ նախատեսում ենք ցանել ծաղկի սերմեր ու հետևել ընթացքին:

 

Տոնական բացիկների շքերթ

 

Իմ մայրիկի անունը Ռուզաննա է: Նա սիրուն է: Երբ ժպտում է, շատ գեղեցիկ է, իսկ երբ բարկանում է՝ գեղեցիկ չէ: Ես սիրում եմ իր պատրաստած ուտելիքները:

Գրիգոր Ամիրյան

Իմ մայրիկի անունը Հայարփի է: Երբ նա ժպտում է, նման է գեղեցկուհու: Նա սիրում է, երբ ես դաս եմ անում: Մամ, ես քեզ շատ եմ սիրում: Շնորհավոր մարտի ութդ:

Էդմոն Սահակյան

Իմ մայրիկի անունը Լիլյա է: Իմ մայրիկը աշխատում է: Երբ նա ժպտում է, ոնց որ ծաղիկ լինի: Իմ մայրիկը սիրում է, երբ ես ժպտում եմ, իսկ չի սիրում, երբ ես լացում եմ: Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում ու դու շատ գեղեցիկ ես:

Ռուզաննա Ներսիսյան

Իմ մայրիկի անունը Հեղինե է: Նա ինձ սովորեցնում է իմ դասերը: Երբ մայրիկս ժպտում է, նման է մամայի, իսկ երբ բարկանում է՝ չարի նման է: Նա սիրում է, երբ ես դաս եմ անում, իսկ չի սիրում, երբ ես ինձ չար եմ պահում: Մայրիկ, ես քեզ մաղթում եմ ուրախություն:

Մհեր Սարգսյան

Իմ մայրիկի անունը Ռուզաննա է: Նա ճաշ է եփում: Երբ իմ մայրիկը ժպտում է, նմանվում է ուրախ սմայլիկի, իսկ երբ բարկանում է, նմանվում է ջղայն մարդու: Մայրիկս սիրում է, որ մենք խելոք ենք մեզ պահում: Նա չի սիրում, երբ մենք մեզ չար ենք պահում: Իմ մայրիկ, ես քեզ սիրում եմ, և ուզում եմ, որ դու ժպտաս:

Վաչե Հովհաննիսյան

Իմ մայրիկի անունը Արմինե է: Նա ափսեներ է լվանում: Երբ մայրիկս ուրախ է, նման է կատվի, իսկ երբ բարկացած է, նման է վագրի: Մայրիկս ինձ է սիրում, չի սիրում հոգնել: Մայրիկ, քեզ մաղթում եմ գեղեցկություն:

Տիգրան Գալստյան

Իմ մայրիկի անունը Ռուզաննա է: Նա սիրում է ժպտալ: Մայրիկս համեղ ընթրիք է պատրաստում: Երբ ժպտում է, նման է արևի, իսկ երբ բարկանում է՝ գեղեցկանում է: Նա սիրում է, որ ես դաս եմ անում ու ուրախ եմ: Մայրիկս չի սիրում անկարգներին:

Սուսաննա Աղաջանյան

Իմ մայրիկի անունը Գայանե է: Նա բարձրահասակ է, բարի: Երբ մայրիկս ժպտում է, նման է սմայլիկի, իսկ երբ բարկանում է, նման է ջղայն սմայլիկի: Իմ մայրիկը սիրում է, երբ ես դաս եմ անում, իսկ չի սիրում, որ դասերս չեմ անում: Իմ մայրիկ, քեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն ու երկար տարիների կյանք:

Լիլիթ Աղասարյան

Իմ մայրիկի անունը Տաթևիկ է: Նա հավաքում է մեր տունը, իսկ ես օգնում եմ նրան: Երբ մայրիկս ժպտում է, նման է արևի, իսկ երբ բարկանում է՝ տխրության նման է: Մայրիկս չի սիրում ծաղիկներ:

Աննա-Մարիա Վարդանյան

Իմ մայրիկի անունը Նազիկ է, նրա մազերը սև են, աչքերը՝ շագանակագույն: Իմ մայրիկը բարի է: Նա շատ է սիրում հանգստանալ, չի սիրում աշխատել: Երբ մայրիկս  ժպտում է՝ կատվի նման է, իսկ երբ բարկանում է՝ գեղեցիկ չէ: Մայրիկ, ես քեզ սիրում եմ:

Ալեքս Փայասլյան

Իմ մայրիկի անունը Գոհար է: Նա սիրում է ճաշ սարքել ու մաքրել: Մայրիկս ամենաշատը սիրում է ինձ, իսկ ամենաշատը չի սիրում, երբ ես ինձ վատ եմ պահում: Մայրիկս բժիշկ է, նա շատ բարի է, ու ես նրան շատ եմ սիրում: Մայրիկիս մազերն ու աչքերը շագանակագույն են: Նա շատ սիրուն է:

Վիկտորյա Հայրապետյան

Իմ մայրիկի անունը Լիլիթ է: Նա ինձ շատ է սիրում: Իմ մայրիկը աշխատում է:

Սամվել Աղաջանյան

Իմ մայրիկի անունը Հռիփսիմե է: Մայրիկս ծրագրավորող է: Նա շատ գեղեցիկ է ու աշխատասեր: Մայրիկիս աչքերը սև են: 

Գագիկ Ղազարյան

Տեխնոլոգիական աշխատանք. գունավոր թղթերով պատրաստում ենք ծաղիկներ:

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն