Բանջարեղենային կերպարները պատմության հերոսներ

44659280_304570013480705_2380228020259520512_nՆախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ

Սովորողները թթվի համար անհրաժեշտ բանջարեղեններով պատրաստել էին հետաքրքիր կերպարներ, տիկնիկներ, որոնք թատրոն-խաղի ու պատմություն հորինելու համար շա՜տ կենդանի էին: Իրենց պատրաստած-ստեղծածն էր, որն ուներ անուն, գույն, բնավորություն, պատմություն:

Ստորև ներկայացնում են այդ պատմություններից մի քանիսը:

Վարունգը

Կար-չկար մի Վարունգ կար: Նրա անունը Կանաչ էր, որովհետև նա ամբողջովին կանաչ էր: Օրինակ՝ նրա մազերը կանաչ էին: Մի անգամ նա հիվանդացավ ու պարզվեց, որ նա հիվանդացել է, որովհետև նրան թթու են դրել: Բժիշկ կանչեցին: Բժիշկը բուժեց Վարունգին ու ասաց.

-Էլ չթողնես, որ քեզ թթու դնեն:

Հեղինակ՝ Լիլիթ Աղասարյան

Գազարի ու Լոլիկի ընկերությունը

Լինում է, չի լինում մի Գազար է լինում: Նա ման էր գալիս մենակ-մենակ և մի օր էլ հանդիպեց Լոլիկին: Գազարը նրան ասաց.

-Արի ծանոթանանք և ընկերանանք:

-Ես Արմանն եմ,-ասաց Լոլիկը:

-Իսկ ես Կարուտոն եմ,-ասաց Գազարը

Նրանք ամեն օր խաղում էին: Մի օր էլ հեքիաթը վերջացավ կամ սկսվեց թթուների աշխարհում:

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

Մարդ-բանջարեղենը կամ բանջարեղեն-մարդը

Մի անգամ երկու անհասկանալի մարդ բանջարեղեններ կամ բանջարեղեն մարդիկ կային, որոնք ծանոթացել ու ծիծաղում էին:

-Դու ո՞վ ես,-հարցրեց առաջինը:

-Ես տիկին Պոմիդորն եմ, իսկ դու ո՞վ ես,-պատասխանեց երկրորդը:

-Ես տղամարդ Վարունգն եմ,-ասացառաջինը:

Նրանք ճամփա գնացին ու հանդիպեցին մի արջի: Քայլեցին, քայլեցին ու հանդիպեցին տիկին Ծաղկակաղամբին: Օրը վերջացավ ու նրանք քնեցին:

Հեղինակ՝ Միսաք Մինասյան

Տիկին Գազարը

Մի օր տիկին Գազարը որոշում է խոհարար աշխատել: Տիկին Գազարը գնում է, որ ընդունվի աշխատանքի: Հաջորդ օրը նա արդեն աշխատում էր: Առաջին օրը տիկին Գազարից ուզել էին, որ նա սպագետտի պատրաստի: Տիկին Գազարը չէր կարողացել սպագետտին պատրաստել ու նրան հեռացրել էին աշխատանքից: Նա տխուր վերադարձավ իր տուն ու այդ օրվանից որոշեց թթվել ու թթու գազար դառնալ:

Հեղինակ՝ Անահիտ Խաչատրյան

Հազարոտնուկը

Լինում էր, չէր լինում մի ութոտնուկ էր լինում: Նա զինվոր էր: Մի անգամ այդ ութոտնուկը ուտում է ձուկ ու հայտնվում է մի կռվի մեջ: Նա պայքարում էր թնդանոթի դեմ: Թնդանոթը հանկարծակի կրակեց ու կպավ ութոտնուկին: Ութոտնուկը սկսեց կրակել: Ութոտնուկը դարձավ հազարոտնուկ:

Հեղինակ՝ Հայկ Հովհաննիսյան

Մի բանջարեղենի պատմություն

Կար-չկար մի տղա Վարունգ կար: Նա աշխատում էր ռեպպիստ: Վարունգ-ռեպպիստը շատ էր սիրում պարել ու երգել:

Հեղինակ՝ Գրիգոր Ամիրյան

Թթու մարդուկը

Կար-չկար մի թթվից մարդուկ կար: Այդ թթու մարդուկի անունը տիկին Վարունգ էր: Տիկին Վարունգը եկել էր Շոկոլադաստանից: Տիկին Վարունգը սիրում էր լողալ աղաջրում: Նա Թթուդրեքին միշտ աղաջրում լողում էր:

Հեղինակ՝ Ռուզաննա Ներսիսյան

Միսթր Բրոկոլին ու Վարունգը

Կային-չկային մի Վարունգ ու մի Բրոկոլի կային: Նրանք ընկերներ էին: Մի անգամ նրանք ճամփորդություն են կատարում դեպի սեղան: Երբ տեղ են հասնում, շատ են ուրախանում, որովհետև սեղանին թթու էին դնում:

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Տիկին Վարունգի արկածները

Լինում է, չի լինում մի տիկին Վարունգ է լինում: Մի օր այդ տիկինն ասում է. «Տեսնեմ այս երկրում կամ քաղաքում ինչ կա-չկա»: Տիկին Վարունգը դրսում երկար զբոսնեց ու հանդիպեց Լոլիկին: Նրանք ծանոթացան ու գնացին տուն՝ թթվելու:

Հեղինակ՝ Վիկա Հայրապետյան

Խոհարար պապիկը

Կար-չկար մի երկրում Խոհարար պապիկ անունով մի Վարունգ կար: Մի անգամ Խոհարար պապիկին խնդրում եմ, որ մի հարսանեկան խնջույքի համար ուտելիքներ պատրաստի: Խոհարար պապիկը համաձայնվում է ու անցնում է գործի: Երբ հարսանիքը սկսվում է, նա բերում է իր բոլոր ուտեստները: Ամենավերջում բերում է ութ հարկանի տորթը, որը զարդարված էր գույնզգույն  փայլերով: Բոլորը զարմացել էին: Դրանից հետո Խոհարար պապիկը դառնում է շատ հայտնի խոհարար:

Հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s