Մեր նոր ընկերները

44659280_304570013480705_2380228020259520512_nՆախագծային ուսուցման յոթերորդ օր. «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում սովորողները պատմում են իրենց դպրոցի, նոր ընկերների մասին:

Մեր դասարան այս տարի եկել են վեց նոր երեխաներ՝ Հայկը, Ալիսան, Տարոնը, Ռուզանը, Անահիտը և Էրիկը: Ես հասցրել եմ ընկերանալ Էրիկի և Ռուզանի հետ: Նրանք շատ լավն են: Էրիկը շատ է սիրում խաղալ, իսկ Ռուզանը շատ խելացի է:

Գագիկ Ղազարյան

Մեր դասարան եկել են նոր սովորողներ: Նրանց անուններն են՝ Ալիսա, Անահիտ, Տարոն, Հայկ, Էրիկ, Ռուզան: Ես հասցրել եմ ընկերանալ Ռուզանի և Անահիտի հետ: Նրանք շատ ընկերասեր են, բարի և հաճելի: Ալիսան սիրում է նկարել: Հայկը թափթփված է: Ռուզանը սիրում է գունավոր թղթերով աշխատել: Անահիտը նույնպես սիրում է նկարել: Ինձ համար բոլորն էլ շատ հաճելի են:

Լիլիթ Աղասարյան

Մեր նոր ընկերների անուններն են՝ Տարոն, Անահիտ, Ալիսա, Հայկ, Ռուզան, Էրիկ: Իրենք նոր են մեր դպրոց եկել: Անահիտի, Ռուզանի և Ալիսայի հետ ես ընկերացել եմ, իսկ տղաները կռվարար են: Անհասկանալի է, թե ինչու են Վաչեն ու Տարոնը կռվում:

Վիկտորյա Հայրապետյան

Մեր դպրոցում շատ նոր սովորողներ կան: Ես ընկերություն եմ անում Էրիկի հետ: Էրիկը շատ է բացակայում ու քիչ է գրում:

Էդմոն Սահակյան

Մեր դասարան վեց նոր սովորող է եկել: Ես ընկերացել եմ Ռուզանի ու Անահիտի հետ: Նրանց մեջ ինձ դուր է եկել ընկերասիրությունը: Մենք իրար հետ ընկերացել ենք լողավազանում ու հիմա լավ ընկերներ ենք: Ես մի քանի անգամ օգնել եմ Անահիտին, որ նա համակարգչի մեջ կարողանա իր աշխատանքը պահպանել ու սովորեցրել եմ, թե ինչպես պահպանի իր աշխատանքները: Իսկ Ռուզանը ինձ սովորեցրել է, թե ինչպես աստղ նկարեմ:

Սուսաննա Աղաջանյան

Մեր նոր սովորողներն են՝ Տարոն, Անահիտ, Ալիսա, Ռուզան, Էրիկ, Հայկ: Իմ ընկերը Տարոնն է: Նա շատ է սիրում հեռախոսով խաղալ: Մի խաղ կա, որը նա թաքուն խաղում է հեռախոսով:

Գրիգոր Ամիրյան

Մեր նոր սովորողների անուններն են՝ Ալիսա, Էրիկ, Հայկ, Ռուզան, Անահիտ, Տարոն: Ես ընկերացել եմ Հայկի հետ: Նա լավ տղա է: Հայկը ութ տարեկան է, գնում է կարատեի: Մենք իրար հետ խաղում ենք: Նա ուրախ տղա է:

Տիգրան Գալստյան

Այս տարի մեր դասարան վեց նոր սովորող է եկել՝ Անահիտը, Ալիսան, Ռուզանը, Հայկը, Տարոնը և Էրիկը: Ես ընկերացել եմ Անահիտի հետ: Մենք իրար հետ խաղում ենք:

Ռուզաննա Ներսիսյան

Մեր նոր սովորողները իմ ընկերներն են: Իմ ամենալավ ընկերը Էրիկն է: Նա շատ բարի է:

Սամվել Աղաջանյան

 

Advertisements

One thought on “Մեր նոր ընկերները”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s