«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ-ստուգատես

Без названияուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երրորդ դասարանի համար

Իրականացման տևողությունը՝  մարտի 4 – ապրիլի 12

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

  • Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում,  նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների (նշել գործունեության ոլորտը և նկարագրել)

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Աշխատանք անհատական բլոգներում. Պատում մայրիկների մասին (նկարագրություն, բնութագրում, մասնագիտություն, նախասիրություններ)
  • Հարցազրույց մայրիկների հետ

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային):
  • Գարնանային շարժական բացիկների պատրաստում
  • Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

  • Այցելություն Բնության թանգարան

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Ծաղկե թաղարներ
  • Մայրիկապատումներ (հրապարակումներ սովորողների բլոգներում)
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s