«Ուսումնական գարուն» նախագիծ

samvelaxՄարտի 25-ից 31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա 1՝ Կարդում ենք Թումանյան. ընտանեկան ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները՝

  • դերային ընթերցումներ
  • ռադիոթատրոններ
  • մեդիաընթերցարաններ

Յուրաքանչյուր ընտանիք այս ցանկից ընտրում է մեկ ստեղծագործություն և այն ներկայացնում դերային ընթերցանությամբ՝ որպես ռադիոթատրոն: Արդյունքը հրապարակվում է բլոգում:

Գրականության ցանկ՝

  • Շունն ու կատուն
  • Բարեկենդանը
  • Ձախորդ Փանոսը
  • Անխելք մարդը
  • Տերն ու ծառան
  • Խելոքն ու հիմարը
  • Սուտլիկ որսկանը
  • Մի կաթիլ մեղրը

Նախագծի արդյունքում՝

  • Թումանյանական ընթերցարաններ
  • Ռադիո «Բզեզ». ռադիոթատրոնների թողարկումներ

Թեմա 2. Գարնանային ֆոտոպատումներ

Լուսանկարել գարնանային տեսարաններ /ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ/: Լուսանկարները /10-15/ հրապարակել բլոգում՝ կից նկարագորությամբ: Կարող եք ստեղծել նկարագրական ֆոտոշարքեր ըստ տրված վերնագրերի՝

  • Ծաղկած ծառեր
  • Գարունն իմ քաղաքում, գյուղում, այլ վայրում
  • Գարնանային տրամադրություն

Ֆոտոշարքն ու պատումը հրապարկել բլոգում:

Թեմա 3. Ընթերցանություն

Քո ցանկությամբ ընտրիր որևէ գիրք կամ ստեղծագործություն: Կարդա և դրա մասին պատմիր բլոգումդ:

Ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգներում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s