Հեռավար ուսուցման աշնանային փաթեթ. մաս 2

Սովորող` Ալեն Բալայան (3-րդ դասարան)

# 1

Այս ֆայլերը ներբեռնիր համակարգչում, տպիր ու աշխատիր:

# 2

Այս ֆայլերը նախատեսված են էլեկտրոնային տարբերակով աշխատելու համար: Ներբեռնիր, աշխատիր, պահպանիր եւ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Թեմա՝ Եռանիշ թվեր

# 3

Սովորել երգը, երգել, տեսագրել, տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

# 4

Հետևելով տեսանյութին՝ պատրաստել թռչուն: Ընթացքը տեսանկարահանել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 5

Ունկնդրիր կոմիտասյան դաշնամուրային կատարումը: Այն, ինչ կլսես, փորձիր նկարել ջրաներկով: Երաժշտությունն արտահայտիր գույների, պատկերների միջոցով: Նկարիր այն, ինչ կլսես ու կզգաս:

# 6

Դիտիր տեսանյութը: Սովորիր մատների անվանումները ռուսերենով:

Հեռավար ուսուցում. սեպտեմբեր

Ալեն Բալայանը ներկայացնում է իր աշխատանքները:

received_4810077094138832989065449858848337.jpeg

 

 

 

Հեռավար ուսուցման աշնանային փաթեթ

2019-2020 ուստարի

սեպտեմբեր

Սովորողներ՝

  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)

# 1 /կատարում է Ալեն Բալայանը/

Ներբեռնել այս գիրքը, տպել էջ առ էջ, աշխատել: Ավարտելուց հետո ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 2 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Ներբեռնել այս փաթեթը, տպել էջ առ էջ, աշխատել: Սկսել տուն բառաշարքից: Ավարտելուց հետո ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 3 /կատարում է Արես Մուրադյանը/

Ներբեռնել այս գիրքը, տպել էջ առ էջ, աշխատել: Ավարտելուց հետո ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

#4 /կատարում է Ալեն Բալայանը/

Ներբեռնել կցված ֆայլերը, աշխատել: Ավարտելուց հետո ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Ժամ, ժամացույց

էլեկտրոնային էջեր

# 6 /կատարում է Արես Մուրադյանը/

Ներբեռնել ֆայլերը, աշխատել: Ավարտելուց հետո ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

 #7 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Սովորիր այս բանաստեղծությունը: Արտասանիր, տեսագրիր ու ձայնագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Հովհաննես Թումանյան

Շունը

Հաֆ — հաֆ, հաֆ – հաֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ — հաֆ, հաֆ – հաֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես:
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչս շարժում:
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,
Հաֆ — հաֆ, հաֆ – հաֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ — հաֆ, հաֆ – հաֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես:

# 8 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Գունավոր թղթերով պատրաստել շնիկ՝ հետևելով տեսանյութին: Ընթացքը տեսագրիր, ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 9 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսել, սովորել երգը: Երգել, ձայնագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո, Նու, շա, ո:

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ, Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

# 10 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Դիտել, սովորել:

# 11 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսում ենք, սովորում ենք անգլերեն հաշվել: Հաշվիր անգլերեն, տեսագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Հեռավար ուսուցման ամառային փաթեթ. հաշվետվություն

Ամառային արձակուրդի ընթացքում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, հեռավար ուսուցման սովորողները շարունակել են աշխատել ու ներկայացնում են երկու ամիսների գործունեության ամբողջական փաթեթը:

Սովորողներ՝

  • Ալեն Բալայան,
  • Արեգ Մուրադյան
  • Արես Մուրադյան

Առաջադրանքների փաթեթ

Արդյունքներ՝

Ալեն Բալայան

Ստեղծագործական աշխատանքների փաթեթ

Սեպտեմբերմեկյան նախագիծ

Արեգ, Արես Մուրադյաններ

Ամառային ուսուցման փաթեթ

Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա մասին

Հեռավար ուսուցման սովորող Ալեն Բալայանը մասնակցել է սեպտեմբերմեկյան ընտանեկան նախագծին և ներկայացնում է նվեր գրքերն ու դրանցից ընթերցում է մի հատված: Ալենը նաև այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Հեռավար ամառային ուսուցում. ամփոփում

Ամառային առաջադրանքների փաթեթն են ներկայացնում Արեգ և Արես Մուրադյանները:

Հովհաննես Թումանյան «Ամպն ու սարը». կարդում է Արեգ Մուրադյանը

Ընտանեկան բնագիտական փորձ «Հրաբխե լուսամփոփը». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Լիմոնը փուչիկ է փչում». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Պարող մանրադրամը». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Ձուն լողալ է սովորում». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Ձողիկը կաթոցիչ է». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Սառը ջուրը կարող է եռալ». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Փախչող ձողիկներ». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները

Ընտանեկան բնագիտական փորձ «Նկարում ենք կաթի վրա». կատարում են Արեգ, Արես, Նարե Մուրադյանները