Հեռավար ուսուցման ամփոփում. հոկտեմբեր

Արեգ, Արես Մուրադյանները ամփոփում են հեռավար ուսուցման հոկտեմբեր ամսվա փաթեթը:

Եղնիկ

It is a rainbow

Fruit and vegetables

Գույները անգլերենով

Մարմնի մաասերը ռուսերենով

Հաշվում են անգլերենով

Հեռավար ուսուցում. նոյեմբեր

Սովորողներ՝

  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)
  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)

# 1 /դիտում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ուսումնական ֆիլմերը տիեզերքի մասին են: Դիտիր դրանք:

Առաջադրանքները կատարում են Արեգ, Արես Մուրադյանները:

Երկնքի, լուսնի ուսումնասիրություններ

Կատարի՛ր աստղային երկնքի դիտարկում: Դրա համար ընտրի՛ր այնպիսի օր, որ երկինքը ծածկված չլինի ամպերով, և այնպիսի տեղ, որ էլեկտրական լույսը չխանգարի: Պատմի՛ր:

Մեկ ամսվա ընթացքում դիտի՛ր Լուսնի փուլերը և ուշադրություն դարձրու, թե փոփոխություններ են կատարվում: Ամեն օր լուսանկարի՛ր լուսնին: Պատմիր՛: 

Հեռադիտակով դիտի՛ր Լուսինը: Նկարագրի՛ր, թե ինչ տեսք ունի Լուսինը: Լուսանկարի՛ր: Նկարի՛ր:

Լուսանկարներդ, պատումներդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

# 2 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Աշնանային ֆոտոպատում

Հետևիր բնության աշնանային փոփոխություններին քո շրջապատում (ձեր բակում, այգում կամ բանջարանոցում, գյուղում): Նկարագրիր դրանք, գունեղ ու հետաքրքիր լուսանկարներ նկարիր և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

# 3 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ջրաներկով նկարիր աշնանային տեսարաններ, երևույթներ /ծառեր, տերևաթափ, երկինք, գույներ, փոփոխություններ/: Նկարներդ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 4 /կատարում է Ալեն Բալայանը/

# 5 /կատարում է Ալեն Բալայանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Տեսադասեր

Թեմա՝ Պարագիծ

Պարագիծ

Պատկերի պարագիծը

Գտնել պարագիծը, երբ կողմերից մեկն անհայտ է

Գտնել անհայտ կողմը, երբ տրված է պարագիծը

# 6 / կատարում է Արես Մուրադյանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 7 /կատարում է Արես Մուրադյանը/

# 8  /կատարում է Արեգ Մուրադյանը/

Սովորիր Հովհաննես Թումանյանի ՛՛Քամին՛՛ բանաստեղծությունը: Արտասանիր, տեսագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

# 9 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսիր, սովորիր երգերը, տեսագրությունները ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

# 10 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսիր երգերը, սովորիր: Տեսագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 11 /կատարում են Արեգ, Արես, Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսիր ու սովորիր:

# 12 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Դիտիր տեսանյութը,պատրաստիր ծառ:

# 14 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Լսիր, սովորիր ու մարզվիր: Տեսագրությունն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Հեռավար ուսուցում. ամփոփում

Հեռավար ուսուցման արդյունքների ամփոփում. Արես Մուրադյան, Արեգ Մուրադյան

Առաջադրանքների փաթեթ. հոկտեմբեր

Արդյունքներ՝

Արեգ Մուրադյան. բառադարան

Արես Մուրադյան. մայրենի լեզու

մաթեմատիկա

Հեռավար ուսուցման ամփոփում. հոկտեմբեր

Հեռավար ուսուցման արդյունքների ամփոփում. Ալեն Բալայան

Առաջադրանքների փաթեթ. հոկտեմբեր

Արդյունքներ՝

 

 

 

 

 

 

Ստեղծագործում է Ալեն Բալայանը:

Նամակ չղջիկին

Բարև, չղջիկ, դու հետաքրքիր կենդանի ես, քանի որ թռչնի նման թևեր ունես և մկան նման ատամներ ունես։ Գիշերը թռչում ես, ցերեկը թաքնվում ես։ Հիմա դու թռչո՞ւն ես, թե՞ մուկ ես։ Պատասխանիր, սպասում եմ նամակիդ։

Նամակ արծվին

Բարև, արծիվ արքա, խնդրում եմ, կաքավը թող երգի, որ ուրախ լինի, արտերը քաղցրանան, որ օդը կլցվի նրանց ձայներով։

 

Հեռավար ուսուցման փաթեթ. հոկտեմբեր

2019-2020 ուստարի

հոկտեմբեր

Սովորողներ՝

  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)

# 1 /կատարում է Ալեն Բալայանը/

Այս ֆայլերը ներբեռնիր համակարգչում, տպիր ու աշխատիր:

# 2 /կատարում է Արես Մուրադյանը//

Այս ֆայլերը ներբեռնիր համակարգչում, տպիր ու աշխատիր:

# 3 /կատարում է Ալեն Բալայանը/

Այս ֆայլերը նախատեսված են էլեկտրոնային տարբերակով աշխատելու համար: Ներբեռնիր, աշխատիր, պահպանիր և ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 4 /կատարում է Արես Մուրադյանը/

Այս ֆայլերը նախատեսված են էլեկտրոնային տարբերակով աշխատելու համար: Ներբեռնիր, աշխատիր, պահպանիր և ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 5 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Սովորել երգը, երգել, տեսագրել, տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

# 6 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ունկնդրիր կոմիտասյան դաշնամուրային կատարումը: Այն, ինչ կլսես, փորձիր նկարել ջրաներկով: Երաժշտությունն արտահայտիր գույների, պատկերների միջոցով: Նկարիր այն, ինչ կլսես ու կզգաս:

# 7 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Հետևելով տեսանյութին՝ պատրաստել թռչուն: Ընթացքը տեսանկարահանել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 8 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները,Ալեն Բալայանը/

Լսել, սովորել անգլերեն գույները: Երգել, ձայնագրել,ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

# 9 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Առցանց խաղեր. Խաղա և սովորիր ռուսերեն գույները: