Հեռավար ուսուցման ամփոփում. նոյեմբեր

Արեգ, Արես Մուրադյանները ներկայացնում են հեռավար ուսուցման փաթեթը:

Մրգեր և բանջարեղեն օտար լեզուներով

Չիչուա. երգում են և պարում

Ջաղացի երգ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Գույները անգլերենով

Տերևների մասին երգ. անգլերեն

Հեռավար ուսուցում. ամփոփում

БезымянныйՄիքայել Մարտիրոսյանի նոյեմբեր ամսվա ամփոփ փաթեթը ստորև՝

Ներկայանում է ռուսերենով

Ներկայանում է անգլերենով

Երգում է անգլերենով

Երգում է անգլերենով

Մարզական 1 2 3 4 5

 

Հեռավար ուսուցման փաթեթ. նոյեմբեր

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Սովորող՝ Միքայել Մարտիրոսյան (3-րդ դասարան)

Տևողությունը՝ նոյեմբերի 12-29

Նպատակն ու խնդիրները՝

  • ծանոթացում սովորողի հետ
  • նախագծային ուսուցման իրականացում.
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական և ՏՀՏ հմտությունների զարգացում.
  • երաժշտական, մարզական հմտությունների զարգացում.
  • օտար լեզուներով (ռուսերեն, անգլերեն) հաղորդակցում, բառապաշարի հարստացում:

«Ես» նախագծային փաթեթը ներառում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, ֆիզկուլտուրա, օտար լեզուներ, երաժշտություն:

Առաջադրանքներ

# 1

Սովորողը պատմում է իր մասին՝ օգտվելով ստորև ներկայացված հարցաշարից: Պատումը տեսագրվում է /վիդեո/, ուղարկվում է իմ էլեկտրոնային հասցեին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Հարցաշար

  1. Ներկայանալ՝ անուն, ազգանուն, տարիք:
  2. Նշել, թե որ երկրում, քաղաքում ես ապրում: Ո՞ւմ հետ ես ապրում:
  3. Ներկայացնել քո օրը, հիմնական անելիքները:
  4. Ի՞նչ ես սիրում, ի՞նչ չես սիրում:
  5. Ի՞նչ նախասիրություններ ունես, ինչո՞վ ես զբաղվում:
  6. Պատմիր սիրելի խաղերի, գրքերի, ֆիլմերի, մուլտերի, զբաղմունքի մասին:
  7. Ի՞նչ երազանք ունես: Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեիր:

# 2

Համակարգչային paint նկարչական ծրագրում՝ օգտվելով երկրաչափական պատկերների գործիքակազմից՝ նկարիր քեզ, մուտքագրիր քո անուն-ազգանունը: Նկարն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 3

Օգտագործելով մատիտներ, յուղամատիտներ կամ ջրաներկ՝ փորձիր ստեղծել քո դիմանկարը: Այս աշխատանքում քեզ կօգնեն հետևյալ տեսանյութերը՝

  1. տեսանյութ 1. Սովորիր նկարել
  2. տեսանյութ 2. Ինչպե՞ս նկարել դեմք

# 4

Երաժշտական փաթեթ

Ունկնդրել  երգը, փորձել սովորել: Բոլոր այն բառերը, որոնք անհասկանալի են, կարող ես բացատրել՝ օգտվելով bararanonline.com հասցեից կամ գրել ինձ: Սովորելուց հետո երգել, տեսագրել, տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Կոմիտաս. Արև, արև,եկ, եկ

Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Կոմիտաս. Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր, Դարեն վեր,
Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի, Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

# 5

Մարզական գործունեություն

Պատմիր քո մարզական նախասիրությունների մասին: Որևէ մարզաձևի հաճախել ես, ի՞նչ հաջողություններ ունես: Լողո՞ւմ ես: Հեծանիվ վարո՞ւմ ես: Առավոտյան մարզվո՞ւմ ես: Ի՞նչ մարզական հնարներ կարող ես ցուցադրել: Պատումը, մարզման ընթացքը տեսագրել: Եթե լողում կա հեծանիվ ես վարում՝ տեսագրել նաև այդ ընթացքը: Տեսագրություններն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Դիտել տեսանյութը, սովորել վարժությունները: Յուրաքանչյուր առավոտ մարզվել: Մարզումը տեսանկարել, չմոռանալ լինել համապատասխան մարզական հագուստով:

# 6

Մայրենի լեզու

Ներբեռնիր ֆայլը, կատարիր առաջադրանքները, էլեկտրոնային փոստով ուղարկիր ինձ:

ես

# 7

Մաթեմատիկա

Կցված ֆայլը ներբեռնել, առաջադրանքները կատարել, պահպանել, ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Թեմա՝ Եռանիշ թվեր

# 8

Օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/

Ունկնդրել /լսել/ երգը, փորձել սովորել: Սովորելուց հետո, միացնել երաժշտությունը, երգել, ընթացքը տեսագրել: Տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Hi, hello — ողջույն, բարև
I am …. I’m… — Ես եմ: Ես /անունը/ եմ:
Good-bye, bye — ցտեսություն

Դիտիր տեսանյութը: Փորձիր սովորել:

Դիտել մուլտֆիլմը: Ամրապնդել ՛՛Ծանոթություն՛՛ թեման:

Ունկնդրել երգերը, սովորել: Երգել, ձայնագրել, ձայնագրություններն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

What’s your name? — Ի՞նչ է քո անունը:
My name is… — Իմ անունն է…:
How are you today? — Այսօր ինչպե՞ս ես:
I’m happy. — Ես ուրախ եմ:
I’m sad. — Ես տխուր եմ:
I’m hungry.  Ես քաղցած /սոված/ եմ: