Հեռավար ուսուցման փետրվարյան փաթեթ Ալեն Բալայանից

received_1170050263536065986511190425242769.jpeg

Թումանյանական հորինուկներ

Հորինում ու ստեղծագործում է Ալեն Բալայանը

Հաջողակ Փանոսը

Հետո Փանոսը դուրս եկավ անտառից։ Տերեւներից շոր սարքեց ու գնաց գյուղ։ Գնաց կնոջ մոտ, պատմեց իրականությունը։

Կինը բուժեց աչքը, շորեր հագցրեց, եւ դուրս եկան միասին գնացին անտառ, սայլը սարքեցին, նոր եզ առան։

Ձախորդ Փանոսի կյանքը փոխվեց եւ դարձավ հաջողակ եւ նրան անվանեցին Հաջողակ Փանոս։

Մեղրի կաթիլը

Լինում է, չի լինում մի կաթիլ մեղր է լինում։

Այն ապրում էր, անտառում՝ ծառի վրա։ Մի օր անտառ է գալիս մի մարդ եւ նկատում է մեղրի կաթիլին ծառի վրա, ասում է.

— Ես սոված եմ, կարո՞ղ ես մեղր տալ՝ փորձ եմ։

Կաթիլը պատասխանում է.

— Իհարկե, կտամ։

Մարդը վերցնում է մեղրից եւ փորձում։ Հետո գալիս է այդ մարդու եղբայրը ու ասում.

— Ինձ նույնպես կարո՞ղ ես մեղր տալ փորձեմ։

Մեղրի կաթիլը ասում է.

— Իհարկե, կարող եմ տալ։

ԵՎ եղբայրը վերցնում է մեղրից եւ ուտում։ Բայց եղբայրը ագահ է լինում եւ ամբողջ մեղրն է ուտում, ուռում է ու տրաքում։

Չի կարելի ագահ լինել, քանի որ անկուշտ մարդը միշտ պատժվում է։

Անխելքներն ու իրենց թագավորը

Լինում է չի լինում, մի թագավոր է լինում։ Այդ թագավորը լինում է անխելքների թագավորը։ Այդ անխելքները ողջ օրը կռիվ էին անում հաց ուտելու համար։ Ու որովհետեւ հաց չկար, քանի որ կռիվ էին անում եւ չէին աշխատում։

Իսկ թագավորը ուրախանում էր, երբ անխելքնեերը կռվում էին, քանի որ դա զվարճալի էր նրա համար։

Նամակ Անխելք մարդու հարազատներին

Սիրելի աղքատի հարազատներ,

Գայլը ուզում է աղքատին ուտել, քանի որ Աստված ասել է, որ պիտի մի անխելք մարդ գտնի ուտի, որ կշտանա։ Եվ քանի որ աղքատը չէր օգնել ոչ աղջկան, ոչ էլ ծառին, գայլը որոշեց, որ աղքատը անխելք է եւ պետք է նրան ուտի։

Եկե’ք նրան փրկեք գայլի ճանկերից։

Հեռավար ուսուցում. փետրվար

Սովորողներ՝

  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)
  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Միքայել Մարտիրոսյան (3-րդ դասարան)

Ուսումնական նախագիծ՝ ՛՛Կարդում ենք Թումանյան՛՛ 

Ուսումնական գործունեության ոլորտները՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, տեխնոլոգիա-կերպարվեստ, մարզական, երաժշտական, օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/

# 1 /կատարում են Ալեն  Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը/

Նախագծային ընթերցարան

# 2 /կատարում է Ալեն Բալայանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 3 /կատարում է Միքայել Մարտիրոսյանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 4 /կատարում է Արես Մուրադյանը/

մայրենի4.2

մաթեմատիկա4.2

Հայրենագիտություն՝ Հայաստանն իմ հայրենիքն է

Բնագիտություն՝ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ

Լրացուցիչ գրականություն՝ Ես և շրջակա աշխարհը

# 5 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Լսել երգերը, սովորել: Երգել, տեսագրել, տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Ախ, ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անուշ, անուշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդն է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ախ, ինչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անուշ, անուշ,
Շվին փչեց հովիվն ահա,
Աղջիկն ու սերն անուշ, անուշ:

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

# 6 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

Թեման՝ Դպրոցական իրեր

 Where is it?    School things. Talking flashcards

Hello, TeddyWhat do you have?  School supplies

Gogo’s adventures Have you got a ruler?, What’s this?

# 7 /կատարում է Արես Մուրադյանը/

Այս գիրք-տետրերը տպել և էջ առ էջ աշխատել:

Մայրենի լեզու 

Մաթեմատիկա

# 8 / կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը/

Այս գիրք-տետրերը տպել և էջ առ էջ աշխատել:

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

# 9 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Այս գիրք-տետրերը տպել և էջ առ էջ աշխատել:

Մայրենի լեզու

Մաթեմատիկա