Հեռավար ուսուցման փաթեթ. ապրիլ

Սովորողներ՝

  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Միքայել Մարտիրոսյան (3-րդ դասարան)

Ուսումնական նախագիծ՝ «Զատիկ», «Աղայան +Ռոդարի»

Ուսումնական գործունեության ոլորտները՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, տեխնոլոգիա-կերպարվեստ, մարզական, երաժշտական, օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/:

# 1 /կատարում է Ալեն Բալայանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 2 /կատարում է Միքայել Մարտիրոսյանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 3 /Ալեն, Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Ղազարոս Աղայան. Ամիսներ և չորս եղանակ

Սուրբ Զատիկ

 

# 4 /Ալեն, Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Այս տեսանյութերի օգնությամբ պատրաստիր զատկական ձվիկներ, ճուտիկներ: Ընթացքը տեսանկարահանիր, հրապարակիր youtube-ում, հղումն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

 

 

# 5 / Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Օգտվելով տեսանյութից՝ կատարիր փորձեր: Գիտեի՞ր, որ ձուն այսքան «ուժ» ունի։ Քո կատարածը նկարահանիր: Հրապարակիր youtube-ում, հղումն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

#6 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Ունկնդրել զատկական փաթեթի երգերը: Սովորել «Զարկ, բոլոճիկ»  (1), «Բարով եկար, այ Զատիկ» (7) երգերը: Անհասկանալի բառերի բացատրությունը կարող ես փնտրել հայերեն առցանց բառարանում՝ https://bararanonline.com/:

#7 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Ածիկացան

«Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում ցանել ածիկ: Ածիկ ցանելու համար անհրաժեշտ է ափսե, բամբակ, հատիկեղեն (ոսպ, ցորեն, գարի,լոբի…), ջուր: Բամբակը փռել ափսեի վրա, ջրով ցողել, վրան լցնել նախապես թրջած հատիկները, ցողել ջրով, դնել չոր ու մութ տեղ մինչև ծլելը: Հետո տեղափոխել արևի տակ: Ընթացքը տեսագրել, պատմել: Պատումը հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Շարունակի՛ր հետևել քո ցանած ածիկին: Համակարգչիդ մեջ ներբեռնի՛ր ածիկի օրագիրը: Կցված է ստորև:  Յուրաքանչյուր օր կատարի՛ր չափումներ և գրանցի՛ր փոփոխությունները: Ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին, այդ ֆայլն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

ԱԾԻԿԻ ՕՐԱԳԻՐ

# 8 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Բակում, պատշգամբում, տանը մարզվել: Կարևոր է հիշել, որ մարզանքը սկսում ենք գլխից, այնուհետև պարանոց, ուսեր, ձեռքեր, գոտկատեղ, ոտքեր, թռիչքներով ավարտել՝ վերականգնելով շնչառությունը՝ խորը շունչ-արտաշունչ:

Քեզ կարող են օգնել հետևյալ տեսանյութերը՝ 12

Շարունակում ենք յուրաքանչյուր օր մարզվել: Ավելացնում ենք գլուխկոնծիներն ու գլորումները: Մի տեսանյութ պատրաստի՛ր, որտեղ կերևա, թե ինչպես ես մարզվում՝ նախավարժանք, գլուխկոնծիներ, գլորումներ:

# 9 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

մայրենի4.1

# 10 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Սկսում ենք սովորել ռուսերենի տառերը: Կից ուղարկում եմ տեսադասեր ու աշխատանքային տետրեր: Այս փաթեթը նախատեսված է ապրիլ-մայիս ամիսների համար:

Ստորև կցված աշխատանքային ֆայլերն անհրաժեշտ է տպել և աշխատել:

Пропись 2 часть.

Пропись 3 часть.

Пропись 4 часть.

# 11 /Ալեն Բալայան, Միքայել Մարտիրոսյան/

Դիտիր նաև այս տեսանյութը:

Թումանյանական հորինուկներ Միքայել Մարտիրոսյանից

Գարնանային գովազդ

Սիրելի’ թռչուններ, ես  ձեզ հրավիրում եմ  մեր բակ: Մեր բակում  բոլորը   շատ ուրախ են, և  այնտեղ շատ  ու շատ կանաչ  ու գեղեցիկ  ծառեր  կան:

Հրավեր

Աղբյուրը շատ սառնորակ է: Հովի’վ, եղնի’կ, անցվո’ր մարդ, եկեք այս  աղբյուրից ջուր խմելու, այս աղբյուրի ջուրը անմահական է:

Նամակ անխելք մարդու հարազատներին

Սիրելի’ հարազատներ, ուզում եմ տեղեկացնել, որ գայլը ուզում է ձեր որդուն ուտել:

Հեռավար ուսուցման փաթեթ. մարտ

Սովորողներ՝

  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)
  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Միքայել Մարտիրոսյան (3-րդ դասարան)

Ուսումնական նախագիծ՝ «Կարդում ենք Թումանյան», «Ձոն»

Ուսումնական գործունեության ոլորտները՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, տեխնոլոգիա-կերպարվեստ, մարզական, երաժշտական, օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/:

# 1 /կատարում է Ալեն Բալայանը/

# 2 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը/

# 3 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Կազմել ու գրել գարնան անձնագիրը: Փորձել հետաքրքիր ու անսպասելի անուններ մտածել:

Անունը՝ 
Ազգանունը՝
Ծնվել է…
Ապրում է
Սիրում է…
Չի սիրում…
Երազում է…

Մայրիկապատում

Պատմել մայրիկի մաին՝ նկարագրելով ու բնութագրելով նրան: Պատմել նրա մասնագիտության, նախասիրությունների մասին: Պատումը մուտքագրել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Ստեղծել մայրիկի դիմանկարը՝ ջրաներկով, paint նկարչական ծրագրով:

# 4 /կատարում է Միքայել Մարտիրոսյանը/

# 5 /Կատարում են Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

«Կորոնավիրուսը և գարունը». Պատմել, թե ինչ գիտեն կորոնավիրուսի մասին, ինչպես են

պաշտպանվում վիրուսից, հիգիենայի կանոնների պահպանման մասին խոսել:

Պատումը ձայնագրել, հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 6 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Օգտվելով այս հղումից՝  պատրաստում են շրխկաններ: Պատրաստման ընթացքը տեսագրել, հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 7 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Երգել լսել, սովորել: Երգել, տեսագրել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

 

# 8 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Սովորում ենք շաբաթվա օրերն ու տարվա ամիսները անգլերենով և ռուսերենով:

Շաբաթվա օրերը՝ Days of the weekDays of the week 2

Gogo’s Adventures 

Ամիսներ՝ MonthsMonths of the year

Gogo’s adventures` When is your birthday?

Counting to 100Count to 100

# 9 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Ներբեռնել ֆայլը, աշխատել, պահպանել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

թումանյանական ընթերցարան

# 10 /կատարում է Արեգ Մուրադյանը/

# 11 /կատարում է Արես Մուրադյանը/

մաթեմատիկա 4.3

մայյրենի 4.3