Զատկական հորինուկներ

87dirhfcihtmijqotozfhkedxyi1968277291274887419.jpgՄիքայել Մարտիրոսյանն է ստեղծագործում:

Ակլատիզն ու Ուտիս տատը

Կար մի տատիկ`Ուտիս անունով: Նա Զատկի տոնի կապակցությամբ որոշեց Ակլատիզ պատրաստել և կախել պատից: Երբ տիկնիկն արդեն պատրաստ էր, տատիկը հոգնած գնաց քնելու: Ակլատիզ տիկնիկը, որ սպիտակ բեղերով ու մորուքով ծերունու էր նման, որոշեց գիշերը փախչել տնից, քանի որ Զատկի տոնին դեռ մի քանի օր կար, իսկ նա այդքան երկար չէր ուզում պատից կախված մնալ:

Գնաց Ակլատիզը, թափառեց փողոցներով, շատ բաներ տեսավ, ընկերներ ձեռք բերեց, բայց կարոտում էր Ուտիս տատին: Զատկի տոնին նա նորից վերադարձավ տուն`տատի մոտ: Ուտիս տատը շատ էր ուրախացել,  քանի որ շատ էր կարոտել և չէր պատկերացնում Զատիկն առանց Ակլատիզի:

Զատկական հանելուկներ

Սպիտակ է այն ձյան պես,

Բայց մեջն ունի երկու գույն:

Դե գուշակեք, ինչն է այն

Զատկի տոնի զարդն է այն:

Երազկոտ ձվիկը

Կար մի երեխա: Նա անհամբեր սպասում էր Զատկի տոնի գալուն: Շատ երկար սպասեց, բայց Զատիկը շատ շուտ եկավ:

Երեխան ուրախացած կանչեց իր բոլոր ընկերներին, որ ներկած զատկական ձվերով կռվեն միմյանց հետ: Հանկարծ երեխաների կռվի ընթացում ձվերից մեկը զարմանալիորեն բացեց աչքերը ու ոտքեր առավ փախավ: Երեխաները մնացին ապշած: Ձվիկը ճանապարհով գալիս մի տուփ տեսավ և որոշեց, որ դա կլինի իր տունը: Հետո մտածեց նախ մի փոքր զբոսնել քաղաքում: Այգում պատահական հանդիպեց մի ուրիշ ձվիկի և նրանք ընկերացան: Երբ նրանք խոսում էին և ձվիկը պատմում էր, թե ինչպես է փախել երեխաներից, որպեսզի իրեն չուտեն, նա մյուս ձվիկին ասաց, որ շատ երազանքներ ունի և փախել է երեխաներից, որպեսզի գնա իրագործելու իր երազանքները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s