Հունիսի 25-30-ի աշխատակարգ

Հունիսի 25-30-ի աշխատակարգ

  • Մասնակցություն «Ուսուցիչների վիքիդասընթացին»
  • 2017-2018-ի արդյունքների ներկայացում
  • սովորողների աճի բնութագրերի լրացում
  • սովորողների բլոգների բացում
  • 2017-2018 ուստարվա ամփոփում
    2018-2019-ի ուսումնական նախագծեր
  • Նախագծային ընթերցարանների, ուսումնական փաթեթների ստեղծում, հրապարակում
Advertisements

«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ

35629138_1835939729792233_2064652356133322752_nԱմառային ընթերցանություն

Սիրելի սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից կարող ես ընտրել որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցես: Իսկ եթե ընթերցես առաջարկվող բոլոր գրքերը՝ շատ լավ կլինի: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից: Գիրքը կամ գրքից ընտրված հատվածը ընթերցելուց հետո հարկավոր է այն ներկայացնել, պատմել դրա մասին այնպես, որ մյուսներն էլ ցանկանան դա կարդալ:

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Փու արջուկը»
Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»

Գիրքը կամ ընտրված պատմությունը կարդալուց հետո պատասխանիր հետևյալ հարցերին՝

  • Գիրքը կամ պատմությունը ինչի՞ մասին էր:
  • Ո՞վ էր գրքի կամ պատմության հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքից կամ պատմությունից դուրս գրիր  քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
Քեզ հետաքրքիր ու ուրախ ընթերցանություն:

Հորինուկներ

Հորինուկներ-ընթերցարան

Ընթերցիր քո ու ընկերներիդ հորինած պատմությունները, գունազարդիր ու նոր պատմություններ հորինիր:

Մաթեմատիկա

Առցանց առաջադրանքներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ:

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Բակում, ընկերներիդ հետ շատ խաղա, մարզիր մարմինդ ու միտքդ, կոփվիր, վայելիր արևը, ջուրն ու մրգերը

Ուսումնական ճամփորդություն դեպի Թեղենիս, Թեղենյաց վանք

34674994_1824540597598813_513304997677498368_nՀունիսի 8-ին՝ Արևելքի ճամբարականները ճանապարհ ընկան դեպի Բուժական, Թեղենիս լեռ, Թեղենյաց վանք: Տեղ հասանք մեկ ժամվա ընթացքում: Մի փոքր քայլեցինք, նախաճաշեցինք, այնուհետև հաղթահարելով ցեխն ու բարձունքը՝ հասանք Թեղենյաց վանք: Ընկեր Իվետան հետաքրքիր հայրենագիտական պարապմունք անցկացրեց: Ցեխոտ ոտքերի ֆլեշմոբից հետո նշեցինք Տիգրանի ծննդյան օրը: Խաղացինք, մարզվեցինք: Վերադարձին հաղթահարեցինք անձրևն ու ցեխոտ ճանապարհը: Մանրամասն՝ ֆիլմում:

«Հորինուկներ» նախագիծ. հաշվետու համերգ-ամփոփում

32965900_1802939499758923_4694888051871055872_nՀունիսի 7-ին՝ հինգշաբթի, ժամը 11.00-ին, Արևելյան դպրոցի ընթերցասրահում երկրորդ դասարանցիները ներկայանալու են «Հորինուկներ» նախագծով:

Ներկայացնելու ենք «Հորինուկներ»  ընթերցարանը:

«Հորինուկներ» ընթերցարանի հեղինակները Արևելյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցիներն են: Թերթելով ու ընթերցելով քո ընկերների հորինած պատմությունները՝ դու կարող ես գունազարդել այն, ինքդ հորինել նոր պատմություն, հեքիաթ: Իսկ բոլոր հորինուկները կարող ես կարդալ մեր դասարանական բլոգի «Հորինուկներ» բաժնում:

Ծրագրում՝

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

32627666_1801628236556716_3915742067677986816_nՎայր՝ Թեղենյաց վանք  (գտնվում է  Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում)` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Օր՝  հունիսի 8, մեկնում՝ ժ. 9:30, վերադարձ՝ ժ. 16:00

Դասարան՝ 2.2

Պատասխանատուներ՝ Ա. Հարությունյան, Ա. Ստեփանյան

քարտեզ-բուժականՃանապարհի նկարագրություն՝

Երևան-Բուժական հեռավորությունը՝ 40 — 45 կմ

Մեկնումը՝ «Արևելյան դպրոց»-ից, ժամը՝ 9:30

Օրակարգ՝

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո», պարերգեր «Կաքավիկ»,  «Հոյ Նազան»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ֆոտոպլեներ
  9. Քայլարշալ դեպի գյուղ

Ճամփորդի պայուսակ՝

  1. գլխարկ
  2. ջուր
  3. բրդուճ
  4. արևապաշտպան քսուք
  5. ձեռքերն ախտահանող նյութ, խոնավ և չոր անձեռոցիկ
  6. նկարահանող թվային միջոց

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել քարտեզ կարդալու կարողություններ
  • Ձևավորել համացանցում անհրաժեշտ հեղեկատվությունը որոնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն