Քանդակների հրավառություն

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Հուլիսի 9-ին Արևելքի ճամբարականները ռադիո «Բզեզ»-ի եթերում զրուցել են քանդակների հրավառության  մասին:

 

Advertisements

Հեռավար ուսուցում. ամառային փաթեթ

Սովորողներ՝

  • Արեգ Մուրադյան (1-ին դասարան),
  • Արես Մուրադյան (3-րդ դասարան),
  • Ալեն Բալայան (2-րդ դասարան)

Հեռավար ուսուցման ամառային փաթեթ

Արդյունքներ՝

Ալեն Բալայան

65302491_354155715247731_4617392419351035904_n.jpg

Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան

n1

Արևելյան դպրոցի 3-2 դասարանը ներկայացնում է իր հորինած պատմությունների՝ հորինուկների 2-րդ թողարկումը՝ անգլերեն ու ռուսերեն թարգմանությամբ:

Թարգմանությունը՝ Թարգմանիչներ ջոկատ

Ուսուցիչներ՝ Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան

Պոչատ ծիտը

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

Լինում է, չի լինում մի պոչով ծիտ է լինում։ Նա թռչում էր թփի կողքով։
Մի լիճ կար, որը կոկորդիլոսի տունն էր։ Ծիտը գնաց այնտեղ, և կոկորդիլոսը ծտի պոչը կտրեց։

— Կոկորդիլո՛ս, կոկորդիլո՛ս, տո՛ւր իմ պոչը։

Կոկորդիլոսն ասում է.

— Դե՛, գնա ինձ համար միս բեր։

Նա գնում է և բերում է միս։ Կոկորդիլոսը տալիս է պոչը։

Նա գնում է տատի մոտ, տեսնում է, որ թոնրի մոտ լավաշ է թխում ու պանիր չունի, և այդ տատը կտրում է նրա պոչն ու ասում.

— Գնա՛ ինձ համար պանիր բեր, որ պոչդ տամ։

Նա գնում է սուտլիկ տղայի մոտ։

— Սուտլի՛կ տղա, կտա՞ս ինձ պանիր։

Տղան ասում է.

— Դե՛, գնա ինձ համար ոսկի բեր։

Խեղճ ծիտը գնում է թագավորի մոտ, խնդրում է ոսկի, թագավորը խղճում է նրան ու ոսկին տալիս է։ Պոչատ ծիտը գնում է սուտլիկ տղայի մոտ, տալիս է ոսկին, տղան տալիս է նրան պանիրը, ծիտը պանիրը տալիս է պառավին ու պառավն էլ տալիս է նրա պոչը։

 Սառնարանում ապրող մտքերը

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Կան-չկան երկու մտքեր կան։ Նրանք ապրում են սառնարանում։ Առաջին միտքը` «Այստեղ ցուրտ է», իսկ երկրորդ միտքը`«Շատ ուտելիք կա»։ Մտքերին այդպես էլ ասում էին` «Առաջին միտք» և «Երկրորդ միտք»։
Մի անգամ մտքերը սառնարանից գնացին և հալվեցին։ Մարդիկ մտքերին վերականգնեցին և նրանք ապրեցին տարբեր տեղերում ու շատ ընկերներ ունեցան։

Thoughts in the fridge

Author` Gagik Ghazaryan

There are two ideas. They live in the refrigerator. The first thought is “It’s cold here,” and the second is “There’s plenty of food.” They also said in their minds, “First Thoughts” and “Second Thoughts”.

Once, the thoughts went from the fridge and melted. People rebuilt their thoughts and they lived in different places and had many friends.

 Мысли, которые живут в холодильнике

Казарян Гагик

Есть две мысли Они живут в холодильнике. Первая мысль — «Здесь холодно», а вторая — « Много еды есть». Их так и называли: «Первая мысль» и «Вторая мысль».

Однажды мысли ушли из холодильника и растаяли. Люди востановили мысли и стали они жить в разных местах и имели много друзей.  Շարունակել կարդալ “Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան”

Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն.«Շրջված երազ» ներկայացման դիտում

56448919_2162389570483708_2258638402347859968_nՕրը՝ մայիսի  6, ժամը՝ 11:30-13:30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ, դասավանդողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հասցե՝  Վարդանանց 18

Քարտեզը՝

Նպատակը՝ Ռոդարիական նախագծի շրջանակում դիտել «Շրջված երազ»  ներկայացումը Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով:

Նախապատրաստական փուլում անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու ձայնագրել ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով:

Սովորողները ռոդարիական նախագծի շրջանակում ընթերցել են Դոնալդ Բիսեթի հեքիաթները, քննարկել են, հեքիաթների հիման վրա՝ ռոդարիական հնարների գործադրմամբ, հորինել են նոր պատմություններ, որոնք հրապարակվել են անհատական բլոգներում:

Հեքիաթներն են՝

  • Ճանապարհորդուհի Միրանդան
  • Քոմոդո վիշապը
  • Աշխարհը շուռ է եկել
  • Ղիփն ու գիհին
  • Գոճին, որը սովորել էր թռչել
  • Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը
  • Փիլիսոփա Բլոճը և մյուսները
  • Մոռացված ծննդյան օրը

Ներկայացումը դիտելուց հետո պատումները հրապարակվում են բլոգներում:

29.04 — 3.05. աշխատանքային նախագիծ

58430394_410717029477296_3537364008770207744_nՈւսումնական նախագծեր

Ընթերցանություն Շարունակել կարդալ “29.04 — 3.05. աշխատանքային նախագիծ”

Ռադիո «Բզեզ». ապրիլմեկյան թողարկում

Ապրիլմեկյան թողարկման եթերում լսեք, թե ով այնպիսի սուտ կասի, որ ասեք սուտ է: