Մեդիակրթությունն առաջին դասարանում

14287484_1193866143999598_892467657_nԿրթահամալիրում մեդիատեխնոլոգիաների ուսուցումը որպես առանձին դասընթաց ներկայացված չէ: Այն միջոց է,  բազմաթիվ գործիքներից մեկը, որի օգնությամբ, միջոցով իրականացնում ենք ուսումնական գործունեություն, հասնում ենք նախանշված խնդիրների լուծմանը:
5-6  տարեկանից սկսած սովորողներն ունեն իրենց անհատական գործիքը՝ պլանշետը կամ նեթբուք-նոթբուքը: Այն դիտարկվում է որպես ուսումնական գործիք, որի միջոցով սովորրողը ձեռք է բերում է ոչ միայն որոշ մեդիահմտություններ, այլ նաև սովորում է, ձեռք է բերում գիտելիքներ, ստանում, յուրացնում, փոխանցում է տեղեկություններ: Դասարանում առկա էլեկտրոնային գրատախտակը հնարավորություն է տալիս խմբային առցանց խաղեր խաղալու, միասին քննարկելու:

Այսօրվա գույների հետ խաղը էլեկտրոնային գրատախտակով էր:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Նամակ 4

14281575_1193865470666332_1295592122_nԲարի երեկո, սիրելի սովորող, հարգելի ծնող:
Այսօր 20-ի սահմանում հաշվել են առաջ ու հետ: Համեմատել են քանակները՝ քանիսո՞վ է մեծ կամ փոքր, շատ են կամ քիչ…Միասին կարդացել ենք մեր սովորած երեք ոտանավորները՝ «Բութ մատն ասաց…», «Աքաղաղն ու կտուրը», «Լուսաբացին»: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել ենք: Անգլերենի ուսուցչուհի միսս Անիի նամակը.

Սովորել ենք ողջյունի ձևեր՝ Hi,Good morning, hello

How are you?- ինչպե՞ս ես, I am fine, thank you -ես լավ եմ, շնորհակալություն:

How old are you?  քան՞ի տարեկան ես: I am…… Ես ……տարեկան եմ:

թվերի խառնաշփոթ՝ հաշվում ենք 1-ից 10-ը թվերը սխալ հերթականությամբ 

Խաղի միջոցով սովորել ենք գործողություններ՝ կանգնել-stand up, նստել- sit down, ցատկել- jump, մի ոտքի վրա թռնել-hop, պարել-dance, երգել- sing   

Լսեք այս երգերը՝ Hi, hello, good bye, Hello, what’s your name? , 1-10 number song

Զրուցել ենք գույների մասին, ծանոթացել ենք հիմնական (կարմիր դեղին, կապույտ) և բաղադրյալ գույներին (կապույտ + դեղին = կանաչ, կարմիր + դեղին = նարնջագույն, կապույտ + սպիտակ = երկնագույն, կապույտ +կարմիր = մանուշակագույն, կարմիր + սպիտակ =վարդագույն): Էլեկտրոնային գրատախտակով խաղացել ենք հետևյալ խաղերը՝
Կարմիր, Մանուշակագույն, Երկնագույն,  Դեղին, Կանաչ, Գտիր կարմիրը,  Գույների ստացում, Երանգներ:
Վաղը մենք աշխատելու ենք պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով: Հիշեցնում եմ, որ համակարգիչը պետք է լինի լիցքավորված ու անպայման ունենա նկարչական ծրագիր:
Հիշեցնում եմ. այն սովորողները, ովքեր չեն ուղարկել իրենց լուսաբացի նկարները՝ շտապում են:

Վաղը լողալու ենք փակ լողավազանում: Խնդրում եմ չմոռանալ լողազգեստը, սրբիչը, լողաթափը, աղջիկները՝ լողի գլխարկ:

Ընտրությամբ գործունեություն. մարմնակրթություն

Սեպտեմբերի 6-ը նշանավորվեց ընտրությամբ գործունեության առաջին պարապմունքով: Սովորողների այն խումբը, ովքեր ընտրել էին մարմնակրթությունը, ճամփա ընկանք դեպի Մայր դպրոց՝ մարմնամարզական սրահ, որտեղ մեզ էր սպասում մարմնամարզության ուսուցիչ Դավիթ Ֆահրադյանը: Փոխվեցինք ու մարմնամարզական դահլիճ շտապեցինք: Հետևեք ֆոտոշարքին:

This slideshow requires JavaScript.

Նամակ 3

14256509_1193866993999513_221532365_nԲարի երեկո, սիրելի սովորող, հարգելի ծնող:
Այսօր սովորել ենք Հ. Թումանյանի «Լուսաբացին» ոտանավորը: Քննարկել ենք ստեղծագործությունը, բացատրել ենք անհասկանալի բառերը: Զրուցել ենք լուսաբացի մասին: Պլանշետի նկարչական ծրագրով նկարել են լուսաբաց ու պահպանել ենք: Նկարները ուղարկում եք իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am: Բանավոր հաշվել ենք մինչև 10-ը, 20-ը՝ առաջ ու հետ: Ճանաչել ենք 1-ից 10-ը թվերը: Աշխատել ենք թերթիկով՝ կցված է(aqlor1): Ռուսերենի ուսուցչուհի Գայանե Գամլետովնայի հետ սովորել ենք հետևյալը՝
Как тебя зовут?Меня зовут…Кто ты?(мальчик, девочка)
Кто ты?(ученик, ученица)
Я ваша учительница.
Кто я?
Меня зовут…
Как меня зовут?
А как тебя зовут?
Как ее зовут?
Как его зовут?
Посмотрите мультик “Не забываем знакомиться”

https://www.youtube.com/watch?v=sdKpkrUixvU

Լողացել ենք: Վաղը մենք լողալու ենք կրթահամալիրի փակ լողավազանում: Խնդրում եմ չմոռանալ լողազգեստը, լողաթափերը, սրբիչը, լողի գլխարկը՝ աղջիկների համար: Այն սովորողները, ովքեր ընտրությամբ գործունեությունն ընտրել են մարմնակրթություն՝ բերում են համապատասխան մարզահագուստ:
Հիշեցնում եմ, որ կարմիր շապիկները լվանում, արդուկում ու ուղարկում եք:

Օրը՝ որպես ճամփա, անցանք մեծի-փոքրի խինդով

14269701_1193069160745963_703441687_nԱհա եկավ սեպտեմբերի 5-ը: Այն սպասված օր էր հատկապես առաջին դասարանցիների համար: Ընդհանուր տոնական պարապմունքից հետո մեր «գնացքով» հասել էինք դասասենյակ, որտեղ մեզ էին սպասում մեր կարմիր՝ mskh.am-ով ասեղնագործված շապիկները: Հագնվեցինք, կապեցինք մեր ճակտնոցներն ու դուրս եկանք կրթական շքերթի: Մեր կարմիր շքերթը Մայր դպրոցում էր, որտեղ մեզ էլի ողջունեց Մխիթար Սեբաստացու կիսանդրին: Լուսանկարվեցինք: Ընկեր Սյուզին մեզ հրավիրեց Մարմարյա սրահ՝ ուրախ պարելու: Պարեցինք, մեզ միացան նաև մայրիկները: Հետո մեր շքերթային խմբով անցանք կրթահամալիրը ճանաչելու գործին: Ընկեր Սվետան մեզ ուղեկցեց երաժշտական դպրոց, եղանք համերգասրահում, մի քիչ դաշնամուր (ռոյալ) նվագեցինք, հետո ջութակի դասարանում ծանոթացանք ջութակի ու թավջութակի հետ: Ունկնդրեցինք Կոմիտաս՝ թավջութակի կատարմամբ: Ա՜յ, տեսարան, կարծես, վայրկյանները կանգ էին առել, առաջին իսկ հնչյուններից իմ փոքրիկ հրաշալիքները կենտրոնացան ու լսեցին մինչև վերջ…Ծափեր, ծափեր…

Մեր հաջորդ կանգառը Միջին դպրոցի ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիայում էր: Շրջեցինք, ծանոթացանք ու շարժվեցինք մեր սիրելի ու արևային գրադարանը, որն անմիջապես հետաքրքրասերների ու գրքասերների բզզոցով լսվեց…Ինքնուրույն մոտենում էին, վերցնում իրենց դուր եկած գիրքը, թերթում, ծանոթանում…Մի կտոր Սամվելի ու Ինեսայի զրույցից, ովքեր ցույց տալով խեցգետնի նկարը համաձայնության չէին գալիս…
Սամվելն ասում էր, որ սա «ռակ» է, նկատի ունենալով խեցգետինը, իսկ Ինեսան ասում էր, որ խեցգետին է…Իհարկե իմ ու Սամվելի մայրիկի միջամտությունը Սամվելին համոզեց ու նա ընդունեց, որ «ռակը» նույն խեցգետինն է, միայն թե՝ հայերենով…

This slideshow requires JavaScript.

Սկսվեց 5-6 տարեկանների կրթական շքերթը ու մենք մտանք Մարմարյա սրահ: Երգեցինք, պարեցինք, դեղձ ու սալոր կերանք:

This slideshow requires JavaScript.

Կրթական շքերթից հետո ճամփա ընկանք դեպի Օշական: Նախապես զրուցել էինք Օշականի, Մեսրոպ Մաշտոցի մասին: Այցելեցինք Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, եղանք եկեղեցում գտնվող Մաշտոցի գերեզմանոցում: Տեսանք արևային ժամացույց: Տառերի պուրակում բոլորը ոգևորված իրենց անվան սկզբնատառն էին փնտրում, որպեսզի լուսանկարվեին: Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ լուսանկարվելուց հետո իջանք ձոր, որտեղ կերանք մեր բրդուճները, վազվզեցինք, խաղացինք: Մի մեծ խումբ հավաքվել էր գետի ափին: Զգացվում էր, որ գետի ջուրը մաքուր չէ, հետո պարզեցինք, որ կոյուղաջրեր են թափվում գետ ու այն լողալու համար հարմար չէ: Վերադարձին պայմանավորվեինք մեր տպավորությունների մասին պատմել տեսանյութերում:
Ահա այսպես, դեպի սեբաստացիական աշխարհ, սեբաստացի դառնալու առաջին ու վճռական քայլն արված է: Մինչ հաջորդ ճամփաներ ու ճամփորդություններ: Խոստանում եմ, հաջորդը նվաճելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը ու այդպես՝ քայլ-քայլ, բլուր-բլուր, բարձունք առ բարձունք անցնելով, հաղթահարելով կայանալու ենք որպես ինքնուրույն, հասուն, ազատու ստեղծական սեբաստացիներ:

This slideshow requires JavaScript.

 

Նամակ 2

14159313_114461949007988_1482525347_nԲարի երեկո, սիրելի սովորող, հարգելի ծնող:
Վաղվա աշխատանքային նախագիծն հրապարակված է: Հիշեցնում եմ, որ վաղն իրենց հետ բերում են նեթբուք-նոթբուք կամ պլանշետ: Այն պետք է լիցքավորված լինի, ներբեռնած ունենա նկարչական ծրագիր (օրինակ՝ paint): Ձեզ կարող է օգնել կրթահամալիրի ՏՏ լաբորատորիան,  Android Apps բաժինն իր ծրագրային փաթեթով: Ծնողներին առաջարկում եմ ծանոթանալ համակարգչային հիգիենայի մասին ու Գուգլ՝ անվտանգ որոնողական համակարգ երեխաների համար վերնագրով նյութերին:
Վաղը մենք լողալու ենք: Խնդրում եմ չմոռանալ լողազգեստը, սրբիչը, լողաթափը, իսկ աղջիկները՝ նաև լողի գլխարկ:
Հիշեցնում եմ, որ կարմի շապիկները լվանում, արդուկում եք ու ուղարկում եք:

Սիրով՝ Անահիտ Հարությունյան

 

 

Նամակ սովորողներին ու ծնողներին

14183965_1816176721951240_5224826356472828934_nՍիրելի սովորող, հարգելի ծնող, շնորհավորում եմ բոլորիս ստացված, տպավորիչ ու կարևոր օրվա համար: Կեցցե՛նք բոլորս:
Իսկ հիմա հիշեցնում եմ ընտանեկան նախագծերի ու վաղվա օրվա անելիքների մասին:
Եվ այսպես, ընթացքի մեջ է «Իմ տիկնիկը» (տանը մեծերի օգնությամբ պատրաստում ենք անսպասելի լուծումներով ձեռնոց-տիկնիկներ, ընթացքը տեսագրում եք) ընտանեկան նախագիծը:
Երկրորդ ընտանեկան նախագիծը դեպի Օշական կատարած մեր ուսումնական ճամփորդությանն է վերաբերվում: Սովորողները պատմում են ճամփորդության, տպավորությունների, սովորածի մասին, իսկ մեծերը տեսագրում-ձայնագրում են: Տեսագրությունները, ձայնագրություները, ինչպես նաև ֆոտոշարքերն ուղարկում եք anahit.harutyunyan@mskh.am կամ harutanahit29@gmail.com էլեկտրոնային հասցեներին:
Հիշեցնում եմ, որ վաղը՝ սեպտեմբերի 6-ին ըստ  դասացուցակի մասնակցելու ենք ընտրությամբ գործունեության դասընթացին: Այն սովորողները, ովքեր ընտրել են մարմնակրթությունը (գիմնաստիկա), ունենում են համապատասխան մարզահագուստ (շապիկ, տրիկո կամ շորտ, մասիկ կամ հաստ գուլպա):
Չենք մոռանում լողազգեստները (սրբիչ, լողաթափ, լողազգեստ, լողի գլխարկ աղջիկների համար):
Կարմիր շապիկների մասին. լվանում, արդուկում եք ու վաղը նույնպես կլինենք կարմիր շապիկներով:

Սիրով՝ Անահիտ Հարությունյան