Աթաբեկ Խնկոյան. Ագռավն ու աղվեսը. մեդիաընթերցարան

Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները «Խնկոյանական օրեր» նախագծի շրջանակում ընթերցել են Աթաբեկ Խնկոյանի «Ագռավն ու աղվեսը» առակը, քննարկել են, խաղարկել են: Այնուհետև այն բաժանել են հատվածների, նկարել են, ընթերցել ու ձայնագրել են հատվածաբար: Մեդիագիրքը ներկայացնում ենք մեկ ընթերցմամբ: Ընթերցում է Ռուզան Ղուկասյանը:

Advertisements

Աթաբեկ Խնկոյան «Ձմեռ»

 

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից:

 

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց:

 

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին:

ծնկահար – ծնկներին հասնող

կիտել – կուտակել, դիզել, մի տեղ հավաքել

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Ուսումնական աշնան օրերին Հայկ Սիմոնյանն ու իր մայրիկը ներկայանում են դերային ընթերցանությամբ:

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Ամիրյան Գրիգորը ներկայացնում է իր խնկոյանական աուդիոընթերցարանը:

Աթաբեկ Խնկոյան «Ճանճը»

Վիկտորյա Հայրապետյանի հերթական խնկոյանական աուդիոընթերցարանն է:

Ոսկեգույն աշունը մեր Երևանում

Հեղինակ՝ Մհեր Սարգսյան

Աթաբեկ Խնկոյան «Ճանճը»

Մհեր Սարգսյանը ներկայացնում է իր խնկոյանական աուդիոընթերցարանը: