Լիմերիքներ կամ ծիծաղելու պատմություններ

18425853_1445036758882534_1093650251_nԻ՞նչ է լիմերիքը: Ջանի Ռոդարին իր «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքում գրում է. «Լիմերիքը կազմակերպված ու օրինականացված անհեթեթության անգլիական տարբերակն է»:

Առաջին դասարանցի իմ 6-7 տարեկանները սիրում են անհեթեթություններ, բայց երբ ասացի, որ լիմերիք ենք հորինելու հերիք չէ, դրանք էլ անհեթեթություններ են՝ զարմացան, բայց չհասկացան, միայն հորինելու համար ուշքները գնում է, բայց էդ ի՞նչ ենք հորինելու…իսկ երբ ասացի ծիծաղելու, ծիծաղելի, անսովոր պատմություններ, այդ ժամանակ գլխի ընկան, ուրախացան, բոլորը սկսեցին բզբզալ, ինչ-որ բաներ ասել, ծիծաղել…Սկզբի համար առաջարկեցի մտքով ընտրել մի բան՝ առարկա, իր, որի մասին կուզեին հորինել, պատասխանները չուշացան: Հետո առաջարկեցի մտածել, թե այն ինչ ընտրել են՝ ինչպիսի՞ն է, բայց ոչ թե սովորական վիճակում, այլ՝ անսովոր, հետո՝ այդ անսովոր ինչ-որ բանը ինչ-որ տեղում ինչ կաներ ու հանկարծ ինչ կլիներ: Ստացվեց այսպիսի օգնող-ուղղորդող հարցաշար՝

Ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը որտե՞ղ ի՞նչ էր անում:
Ու հանկարծ ի՞նչ եղավ:

Թեև շատ լիմերիքներ գրվեցին, որտեղ այս հարցաշարը չէր էլ օգնել:

Եվ այսպես, սկսեցինք հորինել, մուտքագրել: Ահա լիմերիքների մի փաթեթ, կարդացեք ու ժպտացեք: Բայց սա դեռ վերջը չէ: Այս լիմերիքները դառնալու են մեր հերթական ընթերցարանը, որոնք մենք կարդալու ենք, խաղով ներկայացնելու ենք ու նկարենք:

Ահա մեր լիմերիքները:

  1. Դուռը,
    Քայլող դուռը,
    Մի օր քայլում էր ու ընկավ:
    Հետո պարզվեց, որ քնած էր:
    Մայրիկն իրեն արթնացրեց ու ասաց.
    -Դու, հաց կեր:
    Ու դուռը հաց կերավ:

Վաչե Հովհաննիսյան

2.  Թևերով շրջանը
Քաղաքում նստեց ավտո
Ու գնաց Ամերիկա:
Ամերիկայում հաց կերավ
Ու գնաց տուն:

Մհեր Սարգսյան

3. Մի անգամ մի սեղան որոշեց, որ պետք է ձուկ ուտի:
Ձուկը վերցնում է ու հետ է գալիս:

Սուսաննա Աղաջանյան

4. Հեռախոսը,
Քայլող հեռախոսը,
Քայլող հեռախոսը գնաց Ռուսաստան,
Ու հանկարծ ընկավ ջուրը:

Վաչե Գևորգյան

5. Քայլող խոտը
Գնաց ճաշ ուտելու
Ու մոլորվեց այնտեղ:

Խալաթյան Լիլիա

6. Թռչող սեղանը թռչում էր երկնքում ու հանկարծ ընկավ ցած:

Վիկտորյա Հայրապետյան

7. Հինգը,
Երգիչ հինգը,
Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ,
Ու երգում էր. — Լա-լա-լա:

Էդմոն Սահակյան

8. Ինքնաթիռը քայլող,
Աթոռը թռչող,
Սեղանը թաց,
Քանոնը ճաշ ուտող,
Դաս էին անում
Ու հանկարծ վախեցան:

Հակոբյան Միքայել

9. Քայլող գնդակը,
Քայլում էր հեռախոսի վրա:
Գնդակը կապույտ էր:

Սամվել Աղաջանյան

10. Արևը,
Քայլող արևը,
Քայլող արևը գնաց խանութ,
Խանութն ընկավ գլխին:

Մհեր Սարգսյան

11. Դուռը։
Կարմիր դուռը։
Կարմիր դուռը տոնածառին էր նայում։
Կարմիր դուռը սենյակում տոնածառին էր նայում։
Ու հանկարծ դուռը թակեցին։

Հայկ Սիմոնյան

12. Երբ անտառում արջը հանդիպեց բարկացած նապաստակին, վախից քարացավ:
Աստղերը  ծիծաղում էին լուսնի վրա և հանկարծ երկինքը սկսեց գոռգոռալ:

Սուսաննա Աղաջանյան

13. Սեղանը,
Թռչող սեղանը,
Թռչող սեղանը երգում էր:
Թռչող սեղանը հյուրասենյակում երգում էր
Ու հանկարծ ընկավ:

Վիկտորյա Հայրապետյան

14. Գնդակը,
Թռչող գնդակը,
Թռչող գնդակը ծաղիկ էր տնկում,
Բակում ծաղիկ էր տնկում,
Ու հանկարծ ջուրը թափվեց:

Գագիկ Ղազարյան

15. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ման էր գալիս,
Ու դպրոցում դաս էր անում,
Մեկ էլ հանկարծ ընկավ:

Միքայել Մարգարյան

16. Ծիտը քայլում էր
Հեռախոսի վրա էր:

Գագիկ Քոչարյան

17. Հեռախոսը,
Թռչող հեռախոսը,
Թռչող հեռախոսը գնում էր գյուղ:
Թռչող հեռախոսը խաղում էր գնդակով:
Ու հանկարծ գնդակը տշեց ու ընկավ գլխին:

Գրիգոր Ամիրյան

18. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ճաշէր ուտում:
Քայլող խոտը ճաշից հետո լվացվեց:
Հետո բակում խաղաց:
Հետո տուն եկավ:

Ալեքս Փայասլյան

19. Աթոռը,
Թռչող աթոռը,
Թռչող աթոռը խաղում էր,
Թռչող աթոռը խանութում տանձ էր գնում:
Ու հանկարծ ընկավ:

Վաչե Հովհաննիսյան

20. Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ:
Նա երգում էր արևի երգը:
Նա դարձավ վեց:

Սամվել Ավետիսյան

21. Քայլող սեղանը,
Տանը գործ էր անում,
Ու հանկարծ իր քնելու ժամը եկավ:

Գագիկ Ղազարյան

22. Խոտը,
Կարմիր խոտը,
Կարմիր խոտը խաղում էր գնդակով:

Գրիգորյան Արսեն

23. Մայրիկը,
Աղջիկների մայրիկը,
Աղջիկների մայրիկը տնակում զայրանում էր:

Դավիթ Թադևոսյան

24. Գնդակը,
Քայլող գնդակը,
Քայլող գնդակը դպրոց էր գնում,
Ու հանկարծ սխալվեց:

Վիկտորյա Հայրապետյան

25. Սեղանը,
Քայլող սեղանը,
Քայլող սեղանը ճաշ էր ուտում,
Քայլող սեղանը անտառում խաղում էր:
Ու հանկարծ վախեցավ:

Վաչե Հովհաննիսյան

Advertisements

Ջ. Ռոդարի. Անտակ պարկը

17909391_1417332984986245_65843096_nԿարդա, հետո փորձիր հորինել շարունակությունը, թե էլ ի՞նչ կարող է լինել անտակ պարկում:

— Հին շո՜ր, հին կոշի՜կ…
— Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
— Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
— Հետո՞…
— Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
— Հետո՞…
— Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
— Հետո՞…
….

Աղայան-Ռոդարի ստուգատես-նախագիծ

16731180_1353395654713312_696196859_nԱպրիլի 4-ից ապրիլի 28-ը աղայանական-ռոդարիական օրեր են:

Նպատակը

Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն  սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում ու զարգացում

Ուսումնական նյութեր

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն

Երգեր՝ Կարկաչա, Զնկլիկ, Զարկ, բոլոճիկ, Զատիկ, Օր պար, ճոր պար

Ուղղությունները՝

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
  • Աղայանը ռոդարիական պատումով
  • Ռոդարին աղայանական պատումով
  • Լիմերիքներ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  •  «Շրջված»,  «շփոթված» պատմություններ
  • «Ինչ կլիներ, եթե…»
  • Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
  • Զատկառոդարիական կերպարներ
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Աշխատանքները հրապարկվելու են բլոգում, ենթակայքում: